fbpx
Բաժիններ

«Ատլետիկոյի» զայրացած երկրպագուները կտրուկ քայլի են դիմել Գրիզմանի տրանսֆերից հետո

Մադրիդի «Ատլետիկոյի» երկրպագուները զայրույթով լի են արձագանքել հարձակվող Անտուան Գրիզմանի՝ «Բարսելոնա» տեղափոխությանը: Տուժել է մայրաքաղաքի «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում գտնվող հուշանկյունը, որը նվիրված է ֆուտբոլիստին: Այս մասին հաղորդում է Diario Sport-ը:

Խաղացողները հուշանկյուն ունենալու պատվին են արժանանում, երբ հատում են «Ատլետիկոյում» անցկացրած 100 խաղի սահմանագիծը: Գրիզմանը, որն այդ ակումբի մարզաշապիկով մասնակցել է 257 հանդիպման, նույնպես ստացել է նման գնահատանք: Սակայն «Ատլետիկոյի» երկրպագուները որոշել են օգտագործել այդ հուշանկյունը, որպեսզի իրենց դժգոհությունն արտահայտեն խաղացողի հեռանալու կապակցությամբ: Ֆուտբոլասերները վնասել են այն՝ Գրիզմանի անվանատառերը ծածկելով ակումբի տարբերանշանով:

Ավելի վաղ նման վերաբերմունք էր ստացել նաև դարպասապահ Տիբո Կուրտուան: Երկրպագուներն «ապականել» էին բելգիացուն նվիրված հուշանկյունն այն բանից հետո, երբ նա որոշել էր տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:

«Բարսելոնան» Գրիզմանի տեղափոխության դիմաց «Ատլետիկոյին» վճարել է սահմանված 120 մլն եվրո հրաժարագինը: Հարձակվողը կատալոնական ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: Ֆրանսիացու հրաժարագինն այսուհետ կազմելու է 800 մլն եվրո:

Ո՞ր խաղահամարը կկրի Գրիզմանը «Բարսելոնայում»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Վալվերդեն՝ «Ինտերի» դեմ խաղին Մեսիի բացակայության մասին․ «Նա պետք է հանգստանա․ առջևում կարևոր խաղեր կան»

«Բարսելոնան» որոշում է կայացրել ձմեռային տրանսֆերային պատուհանի վերաբերյալ

«Լոկոմոտիվն» «Ատլետիկոյի» դեմ խաղից առաջ մարզվել է «Ռեալի» մարզաբազայում (տեսանյութ)

«Ատլետիկոյի» նախագահ․ «Ուզում էինք ձեռք բերել Խամեսին, բայց նա ցանկանում էր խաղալ «Ռեալում»

Կոնտե․ «Ինտերն» ամեն ինչ շտկելու վերջին հնարավորությունն ունի»

«Բարսելոնայի» պաշտպանը կարող է կարիերան շարունակել «Սիթիում»

Հայտնի է՝ ով է սպասարկելու Էլ Կլասիկոն

Առանց առաջատարի. «Բարսելոնայի» հայտացուցակը՝ «Ինտերի» դեմ խաղում

«Բարսելոնան» ու «Ինտերը» բանակցում են 4 ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ

Զիդանը մտածում է՝ ինչպես պահել Մեսիին Կլասիկոյին. ֆրանսիացին 3 տարբերակ ունի

«Բարսելոնայի» նախագահը՝ Վալվերդեի հետ պայմանագիրը խզելու մասին

«Սա իդեալական վայր է ինձ համար»․ Ռակիտիչը կարծես մտափոխվել է

Այլմոլորակային Մեսին բոլոր մրցանակներն իրեն է քաշում (ծաղրանկար)

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Տեր Շտեգենն ավելի շատ գոլային փոխանցում է կատարել, քան Ազարը

Սուարես․ «Կարիերայիս լավագույն գոլն էր»

Մեսիի գրանցած ցուցանիշը, որը ստիպում է ապշել