fbpx
Բաժիններ

Խամեսը կհեռանա «Ռեալից», բայց Իտալիայում հայտնվելը նրա սրտով չէ

Մադրիդի «Ռեալի» հարձակողական ոճի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարող է կարիերան շարունակել մայրաքաղաքի մեկ այլ ակումբում՝ «Ատլետիկոյում»: Վերջինս մոտ է գործարքը ձևակերպելուն: Այս մասին հաղորդում է Marca պարբերականը:

Խամեսի ծառայություններով հետաքրքրված է նաև «Նապոլին», որն արդեն 1 ամիս է, ինչ ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու ապարդյուն փորձեր է կատարում: Այդուհանդերձ, 28-ամյա կոլումբացու նախապատվությունն Իսպանիայի մայրաքաղաքում մնալն է, իսկ «Ատլետիկոն» այս պահին առաջնային տարբերակ է:

Ռոդրիգեսը վերջին 2 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Բավարիայում»: Մյունխենյան ակումբը վարձակալության ժամկետի ավարտից հետո որոշել է չգնել Խամեսի ամբողջական տրանսֆերը։

Ակնհայտ է, որ կիսապաշտպանը չի մտնում «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ծրագրերում: «Սերուցքայինները» ցանկանում են բաց թողնել ֆուտբոլիստին նախքան ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը:

Ռոդրիգեսը նախորդ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում միասին մասնակցել է 28 հանդիպման ու դարձել 7 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Ֆուտբոլիստին իր շարքերում ցանկանում է տեսնել նաև ՊՍԺ-ն:

Ռոբերտո Սոսա. «Նապոլիի» 10 խաղահամարը երբեք չէի տա Խամեսին»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Սանեն մոտ է «Մանչեսթեր Սիթիից» հեռանալուն

«Լիվերպուլը համաձայնեցրել է «Զալցբուրգի» հարձակվողի տրանսֆերը

Հալանդը մեկնել է Գերմանիա բանակցություններ վարելու համար

Ռոնալդուն նշել է՝ որ մրցակցից է խուսափում ՉԼ 1/8 եզրափակիչում

Վինիսիուս. «Գոլերի պակա՞սը. Ստեռլինգն էլ «Սիթիում» գոլեր չէր խփում»

Մեսին Էլ Կլասիկոյից առաջ խոսել է ակնկալիքների մասին

Զիդան. «Եթե մեզ բաժին հասնի «Լիվերպուլը», մենք նրանց դուրս կթողնենք»

«Ռեալը» հաղթեց «Բրյուգեին», ՊՍԺ-ն ջախջախեց «Գալաթասարային» (տեսանյութ)

«Ատլետիկոն» ՉԼ-ի 1/8 եզրափակիչում է, «Բայերը» կխաղա Եվրոպա լիգայում (տեսանյութ)

ԻՖՖ-ն հայտարարել է, որ պատասխանատվություն չի կրում «Կլասիկոյի» անվտանգության համար

Առաջին կեսից հետո ՊՍԺ-ն, «Բավարիան» ու «Ատլետիկոն» հաղթում են, մյուս խաղերում հաշիվը չի բացվել (տեսանյութ)

«Բավարիա» – «Տոտենհեմ», «Բրյուգե» – «Ռեալ Մադրիդ»․ Մեկնարկային կազմեր

#FergieTime7. 3 պատճառ՝ ինչու է «Ոսկե գնդակը» վերածվել կլոունադայի (տեսանյութ)

«Բարսելոնան» բանակցում է Վելայի հետ». Դոս Սանտոս

40 սկաուտներ տարբեր ակումբներից հետևել են Հալանդի խաղին՝ «Լիվերպուլի» դեմ

«Բարսելոնայի» գլխավոր թիրախի հրաժարագինը կկազմի 111 միլիոն եվրո, բայց միայն 15 օրվա ընթացքում