Անգլիական թոփ-ակումբները «կոկորդ են կրծում» ռուս հարձակվողի համար - VNews
Բաժիններ

Անգլիական թոփ-ակումբները «կոկորդ են կրծում» ռուս հարձակվողի համար

Մոսկվայի ԲԿՄԱ-ի հարձակվող Ֆյոդոր Չալովը հայտնվել է անգլիական մի քանի թոփ-ակումբների նշառանության տակ: 21-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար ամենից լրջորեն պայքարում են «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»: Այս մասին հաղորդում է Mirror-ը:

Ըստ այդ պարբերականի՝ հարձակվողի տրանսֆերը գնելու ցանկություն ունեն նաև «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին» և «Տոտենհեմը»: Բրիտանական ակումբները Չալովի տրանսֆերային արժեքը գնահատում են 20 մլն ֆունտ (22 մլն եվրո): Ավելի վաղ կային տեղեկություններ, որ ռուս հարձակվողի շուրջ իրավիճակին հետևում են նաև ֆրանսիական «Մոնակոն», իտալական «Լացիոն» ու իսպանական «Վալենսիան»:

Չալովը ԲԿՄԱ-ի սան է: Նա «բանակայինների» առաջին թիմում հանդես է գալիս 2017 թվականից: Հարձակվողը նախորդ մրցաշրջանում ակումբային մակարդակով մասնակցել է 37 մրցավեճի ու իր ակտիվում գրանցել 17 գոլ և 7 արդյունավետ փոխանցում: Չալովը խփած 15 գոլով ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու: Ֆուտբոլիստի՝ ԲԿՄԱ-ի հետ պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականի ամռանը:

Չալովը Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում 2017 թվականին 2 պաշտոնական խաղ է անցկացրել Հայաստանի հասակակից ընտրանու հետ: Ռուսաստանում կայացած խաղում գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի, իսկ Հայաստանում տեղի ունեցած մրցավեճում հյուրերն առավելության են հասել 2-1 հաշվով: Երիտասարդ հարձակվողն այս պահի դրությամբ արդեն 2 հանդիպման է մասնակցել ազգային հավաքականի կազմում:

«Մանչեսթեր Յունայթեդը» զայրացել է Ռայոլայի հայտարարությունից ու կտրուկ քայլի դիմել

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Յուվենտուսը» որոշել է բաժանվել իր ֆուտբոլիստից

Բերբատով․ «Լիվերպուլն» արժանի է Անգլիայի չեմպիոնի կոչմանը»

Ֆալկաոն կարող է տեղափոխվել Չավիի գլխավորած թիմ

Sky Sports-ը կազմել է ԱՊԼ-ի այս առաջնության խորհրդանշական հավաքականը

Վիլիանը հաստատել է, որ ամռանը հեռանալու է «Չելսիից»

«Միլանը» մտադիր է Իբրահիմովիչին փոխարինել Ա սերիայում հանդես եկող հարձակվողով

Վան դե Բեկը գնահատել է «Ռեալ» տեղափոխվելու հնարավորությունը

Մարիո Գյոտցեն՝ Ա սերիա տեղափոխվելու ճանապարհին

ՊՍԺ-ն համաձայն է Գրիզմանի՝ Նեյմարի տրանսֆերային գործարքում ներառվելու տարբերակին

Կոուտինյոն արդեն բանակցում է անգլիական ակումբի հետ

«Մանչեսթեր Յունայթեդում» վստահ չեն Քեյնին գնելու հարցում

Ռայոլան դե Լիխտի ծառայություններն առաջարկել է իսպանական գրանդին

Իտալական ևս մեկ ակումբ միանում է Ռակիտիչի համար պայքարին

«Քիչ էր մնում Ջերարդը խեղդեր Ալոնսոյին». Կրաուչի հետաքրքիր բացահայտումը

Արտետան ցանկանում է ունենալ «Ռեալի» խաղացողին. «Արսենալը» 55 միլիոն եվրո կառաջարկի

Լյորենտեն իր շանն Էնֆիլդ է անվանել