fbpx
Բաժիններ

«Չելսին» մերժեց, «Բավարիան» «զայրացավ»․ Նոր առաջարկ՝ անգլիացի երիտասարդ տաղանդի համար

«Բավարիան» պատրաստվում է պայմանագիր ստորագրել «Չելսիի» 18-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Կալում Հադսոն Օդոյիի հետ: Սա գերմանական ակումբի առաջին փորձը չէ համալրվելու անգլիացի տաղանդաշատ ֆուտբոլիստով:

«Չելսին» մի քանի շաբաթ առաջ մերժել է «Բավարիայի» առաջարկը, որը կազմել է 25 մլն եվրո: Մյունխենյան գրանդն այժմ կրկնապատկել է առաջարկվող գումարի չափը և սպասում է ակումբի ու ֆուտբոլիստի պատասխանին: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Լոնդոնցիները չեն ցանկանում բաժանվել երիտասարդ խաղացողից: «Չելսիի» նոր գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդն ավելի վաղ հավաստիացրել էր, որ Հադսոն Օդոյին ունակ է կարևոր տեղ զբաղեցնելու ակումբի առաջիկա ծրագրերում:

Խաղացողը ներկայումս ապաքինվում է ապրիլին ստացած վնասվածքից: Նա Պրեմիեր լիգայի նախորդ առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել 10 անգամ ու դարձել 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստը Եվրոպա լիգայի գավաթի խաղարկությունում անցկացրած 9 խաղում աչքի է ընկել 4 գոլով և 2 գոլային փոխանցումով:

«Բավարիան» 165 միլիոն եվրո է հատկացրել՝ Ռոբենին ու Ռիբերիին «չկարոտելու» համար

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Նեյմար օպերացիա». ՊՍԺ-ն պատասխանել է «Բարսելոնային»

Ռոնալդու. «Հիմա նրանք, որոնք ոչինչ ցույց չեն տալիս, արժեն 100 մլն»

«Յուվենտուսը» առաջարկում է «Բարսելոնային» 3 ֆուտբոլիստի 2-ի դիմաց

«Բարսելոնան» պատվիրել է Նեյմարի ազգանունով մարզաշապիկների մեծ հավաքածու

Պաշտոնական․ «Ալաշկերտը» համալրվեց «Ուրարտուի» նախկին հարձակվողով

Լուկա Յովիչ․ «Ռեալից» հեռանալու մասին լուրերն ինձ ստիպում են ծիծաղել»

Իրվին Լոզանոն ժամանել է Իտալիա (լուսանկար)

Վարանը կտրականապես դեմ է Նեյմարի տրանսֆերային գործարքի մասը դառնալուն

16-ամյա հրաշամանուկը «գերել» է թոփ-ակումբներին

Կլոպն արձագանքել է Կոուտինյոյի՝ «Բավարիա» տեղափոխությանը

«Ուրարտուն» խզել է պայմանագիրը թիմի հարձակվողի հետ

Աղբյուր․ «Բարսելոնան» իտալական ակումբին առաջարկել է գնել Սուարեսի տրանսֆերը

«Ռեալը» Նեյմարի հետ ամենօրյա կապի մեջ է

Յովիչը կարող է տեղափոխվել Իտալիա

Էրիկսենին հետաքրքրում են առաջարկներ միայն 3 գրանդ ակումբներից

Ստարիջը տեղափոխվում է Թուրքիա