Իլշատ Ֆայզուլին․ «Այն, ինչ եղել է նախորդ խաղում, մոռացվել է» - VNews
Բաժիններ

Իլշատ Ֆայզուլին․ «Այն, ինչ եղել է նախորդ խաղում, մոռացվել է»

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի Լիգա, Որակավորում

16 Հուլիս 2019 - 19:00

0

ՖԱ Ուրարտու

5

ՖԱ Չուկարիչկի

0 - 1 Լուկա Ստոյանովիչ - 3`

0 - 2 Slobodan Tedic - 31`

0 - 3 Կուկա Լուկովիչ - 49`

0 - 4 Veljko Birmancevic - 71`

0 - 5 Լուկա Ստոյանովիչ - 75`

«Բանանցի» գլխավոր մարզիչ Իլշատ Ֆայզուլինը Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության որակավորման 1-ին փուլում սերբական «Չուկարիչկիի» հետ պատասխան խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է իր ակնկալիքների մասին:

«Շնորհավորում եմ բոլորիս մրցաշրջանի մեկնարկի կապակցությամբ: Բարդ խաղ է սպասվում, մենք 90 րոպե կունենանք մեր տրամադրության տակ, կարող է լինել նաև լրացուցիչ ժամանակ: Այն, ինչ եղել է նախորդ խաղում, մոռացվել է: Առջևում կա նոր հանդիպում, որի ընթացքում պետք է ամեն ինչ անենք հաղթանակի հասնելու համար:

«Չուկարիչկիի» հետ նախորդ մրցավեճը մեր առաջին խաղն էր երկարատև դադարից հետո: Չմոռանանք նաև, որ մրցաշրջանի վերջում բարդ խաղեր ենք ունեցել: Նախորդ հանդիպմանը մեզ չհերիքեցին էնտուզիազմը, համառությունը և մարզական չարությունը, ինչն անհրաժեշտ է յուրաքանչյուր թիմի: Մենք պետք է կարողանանք այդ ամենը ցուցադրել վաղը:

Իմ տրամադրության տակ գտնվող բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են առաջնության ընթացքում թիմին օգնելուն: Տրանսֆերային պատուհանը սեպտեմբերի 1-ին է փակվում, հնարավոր է, որ «Բանանցում» լինեն համալրումներ:

Մամուլի ասուլիսին ներկա էր նաև դարպասապահ Արամ Հայրապետյանը․ «Պետք է խաղանք ավելի լավ, քան Սերբիայում: 0-3-ը շատ խոշոր հաշիվ չէ, շանսեր միշտ կան:

«Չուկարիչկին» ուժեղ թիմ է, բայց մրցակիցն օգտվեց մեր սխալներից: Ի՞նչը չհերիքեց նախորդ խաղում․ գոլ չխփեցինք, դա չհերիքեց:

Մարզավիճակիս վերաբերյալ կասեմ, որ ինձ լավ եմ զգում: Միշտ էլ ավելացնելու տեղ կա: Այս պահին բավարար եմ գնահատում մարզավիճակս, մրցաշրջանի ընթացքում բոլորս էլ կավելացնենք»:

Հավելենք, որ Սերբիայում կայացած առաջին խաղում «Չուկարիչկին» առավելության է հասել 3-0 հաշվով:

Պատասխան հանդիպումը «Բանանց» մարզահամալիրում տեղի կունենա վաղը՝ հուլիսի 16-ին, և կմեկնարկի ժամը 19:00-ին:

«Չուկարիչկիի» մարզիչ․ «Բանանցը» վաղը շատ մոտիվացված է լինելու»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Տրանսֆերային ամառ-2020․ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ակումբների համալրումները և կորուստները (թարմացվում է)

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. Նոր մրցաշրջանի 5 գլխավոր ինտրիգները (տեսանյութ)

Պաշտոնական․ Նարեկ Պետրոսյանը հեռացավ «Ուրարտուից»

«Ուրարտուի» կազմը համալրել է երիտասարդ նիգերացի կիսապաշտպան

Պաշտոնական․ Ջոնել Դեսիրեն միացավ «Ուրարտուին»

Պաշտոնական․ Ուգոչուկվու Իվուն ելույթները կշարունակի «Ուրարտուի» կազմում

Անվանափոխված թիմի վատագույն արդյունքը վերջին 7 առաջնություններում

Վահագն Այվազյանը դարձել է «Վանի» ֆուտբոլիստ

«Գանձասարի» ֆուտբոլիստը տեղափոխվեց «Ուրարտու»

Podcast #15. 10 երևույթ, որ բացառիկ դարձրեցին Հայաստանի Բարձրագույն խմբի 2019/20 մրցաշրջանը

Պաշտոնական. Ալեքսանդր Ռադչենկոն՝ «Ուրարտուի» ֆուտբոլիստ

Պաշտոնական․ Դմիտրի Գուզը կխաղա հայկական ակումբում

Իսպանացի մասնագետը՝ «Ուրարտուի» դարպասապահների մարզիչ

«Ուրարտուի» կազմը համալրել է բրազիլացի ֆուտբոլիստ

Ռոբերտ Արզումանյանը՝ «Ուրարտու-2»-ի գլխավոր մարզիչ

«Ուրարտուն» նոր համալրում ունի