fbpx
Բաժիններ

«Չուկարիչկիի» մարզիչ․ «Բանանցը» վաղը շատ մոտիվացված է լինելու»

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի Լիգա, Որակավորման Փուլ

16 Հուլիս 2019 - 19:00

0

ՖԱ Ուրարտու

5

Չուկարիչկի Ստանկոմ

0 - 1 Լուկա Ստոյանովիչ - 3`

0 - 2 Slobodan Tedic - 31`

0 - 3 Կուկա Լուկովիչ - 49`

0 - 4 Veljko Birmancevic - 71`

0 - 5 Լուկա Ստոյանովիչ - 75`

«Չուկարիչկիի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Վեսելինովիչը Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության որակավորման 1-ին փուլում «Բանանցի» հետ պատասխան խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է իր ակնկալիքների մասին:

«Սերբ շատ ֆուտբոլիստներ խաղացել են Հայաստանում: Առաջին խաղից առաջ էլ ասել էի, որ ունեմ «Ռոստովում» աշխատելու փորձ, ճանաչել եմ հայ ազգի շատ ներկայացուցիչների: Հայերը սիրում են սերբերին: Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ շատ ուրախ եմ Հայաստանում գտնվելու կապակցությամբ:

«Բանանցը» շատ ուժեղ մրցակից է: Վաղն ամեն ինչ սկսելու ենք 0-0 հաշվից: Ցանկանում ենք հաղթանակ տոնել: Տղաները վաղը պետք է կարողանան կատարել իրենց տրված առաջադրանքը: Շատ վստահ եմ, որ վաղը ծանր հանդիպում է լինելու։ Առաջին մրցավեճը ցույց տվեց, որ «Բանանցը» շատ ուժեղ թիմ է:

«Բանանցը» վաղը շատ մոտիվացված կլինի: Կարծում ենք՝ մրցակիցը պատասխան հանդիպմանը կարձագանքի առաջին խաղում կրած պարտությանը: Թիմն ունի որակներ: Համոզված եմ՝ վաղն առաջին րոպեից փորձելու են շատ լավ խաղալ:

Առաջին հանդիպումից առաջ էլ նշել եմ՝ «Բանանցին» չի կարելի թույլ տալ ցուցադրելու իր որակները: «Բանանցը» ունի շատ որակյալ ֆուտբոլիստներ, որոնք անհատական որակների հաշվին կարող են հարցեր լուծել: Կազմակերպված թիմ է, որը սիրում է հարձակողական ոճի ֆուտբոլ խաղալ: Եթե «Բանանցին» շանս տաս, այն կարող է շատ վտանգավոր լինել»,- ասել է Վեսելինովիչը:

Մամուլի ասուլիսին ներկա էին մեծ թվով սերբ լրագրողներ: Գլխավոր մարզիչ Վեսելինովիչն իր բոլոր պատասխանների ժամանակ նախ հանդես էր գալիս սերբերենով, ապա նույն ասելիքը ներկայացնում ռուսերենով՝ հայ լրագրողներին հասկանալի լինելու համար:

Հավելենք, որ Սերբիայում կայացած առաջին խաղում «Չուկարիչկին» առավելության է հասել 3-0 հաշվով:

Պատասխան հանդիպումը «Բանանց» մարզահամալիրում տեղի կունենա վաղը՝ հուլիսի 16-ին, և կմեկնարկի ժամը 19:00-ին:

Իլշատ Ֆայզուլին․ «Այն, ինչ եղել է նախորդ խաղում, մոռացվել է»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Հրայր Մկոյանը և Սոլոմոն Իմե Ուդոն վերադարձել են «Շիրակ»

Podcast #3. Հայկական ակումբների ելույթները Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում

Տրանսֆերային ամառ-2019․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Պաշտոնական. «Բանանցը» հանդես կգա նոր անվանումով

Դավիթ Փարեմուզյանը վերադարձել է «Լոռի»

«Բանանցն» առաջնության նախաշեմին վստահ հաղթանակ է տոնել «Արարատի» նկատմամբ (տեսանյութ)

Podcast #2. Հայկական ակումբների մեկնարկը եվրագավաթների որակավորման առաջին փուլում

Խաշմանյանը ռեկորդային ցուցանիշ գրանցեց՝ գերազանցելով Բիչախչյանի արդյունքը

Իլշատ Ֆայզուլինի մամուլի ասուլիսը «Բանանց» – «Չուկարիչկի» խաղից հետո (տեսանյութ)

Կատարյալ տապալում․ VNews-ի ֆոտոշարքը «Բանանց» – «Չուկարիչկի» խաղից

Իլշատ Ֆայզուլին․ «Սա ինձ համար մեծ դաս էր»

Մրցակիցն ուժեղ էր, բայց «Բանանցը» չկար. 0-8՝ երկու խաղերի արդյունքում (տեսանյութ)

Առաջին կեսից հետո «Բանանցը» երկու գոլի տարբերությամբ պարտվում է «Չուկարիչկիին» (տեսանյութ)

«Բանանցը» գնդակ ընդունեց հենց խաղասկզբում՝ 0-1 (տեսանյութ)

«Բանանցի» մեկնարկային կազմը «Չուկարիչկիի» հետ խաղում

Մարտնչելու ոգով․ «Բանանցի» վերջին մարզումը «Չուկարիչկիի» հետ խաղից առաջ․ VNews-ի ֆոտոշարքը