fbpx
Բաժիններ

«Ըմբոստ» հետնապահը հյուրընկալվելիս 2 անգամ է հաղթել, բայց «զոհերը» եղել են չեմպիոնն ու փոխչեմպիոնը

«Արարատի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

VNews.am-ն ավարտում է 27-րդ առաջնությունում ակումբների ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք առաջնության հետնապահ «Արարատին»:

1․ «Արարատը» 3-րդ մրցաշրջանն անընդմեջ եզրափակեց մրցաշարային աղյուսակը՝ 32 հանդիպումներում վաստակելով 22 միավոր (+5=7-20, 24-60): Դա հնարավոր միավորների ընդամենը 22,9 տոկոսն է:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում արարատցիները 6 թիմերի մրցավեճում էին եզրափակել մրցաշարային աղյուսակը՝ 30 հանդիպումներում վաստակելով 21 միավոր (+5=6-19, 33-65): Դա հնարավոր միավորների ընդամենը 23,3 տոկոսն էր:

«Արարատ-Արմենիայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Ավելի վատ «Արարատը» հանդես էր եկել 2016/17թթ. առաջնությունում՝ 30 հանդիպումներում վաստակելով ընդամենը 12 միավոր (+3=3-24, 17-53), ինչը հնարավոր միավորների ընդամենը 13,3 տոկոսն էր:

2․ Առաջնության ընթացքում «Արարատում» կրկին մարզչական փոփոխություններ տեղի ունեցան: Առաջնության մեկնարկից թիմի ղեկը ստանձնած Արմեն Ստեփանյանը պաշտոնավարեց մեկնարկային 9 հանդիպումներում, որոնցում «Արարատն» ընդամենը 5 միավոր վաստակեց (+1=2-6, 7-17), ինչը հնարավոր միավորների 18,5 տոկոսն է:

Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ արարատցիներն անհամեմատ ավելի հաջող հանդես եկան՝ 14 հանդիպումներում վաստակելով 10 միավոր (+2=4-8, 9-20), ինչը հնարավոր միավորների 23,8 տոկոսն է:

Իսկ առավել հաջող թիմի ելույթն էր վերջնագծում Տիգրան Եսայանի օրոք՝ 9 հանդիպումներում 7 միավոր (+2=1-6, 8-23), ինչը հնարավոր միավորների 25,9 տոկոսն էր:

3․ Առավել հաջող «Արարատը» հանդես եկավ առաջնության 4-րդ շրջանում՝ Տիգրան Եսայանի գլխավորությամբ անցկացրած 8 հանդիպումներում վաստակելով 7 միավոր (+2=1-5, 8-22), ինչը հնարավոր միավորների 29,1 տոկոսն էր:

Իսկ ահա առաջնության 1-ին (+1=2-5, 6-15), 2-րդ (+1=2-5, 4-9) և 3-րդ (+1=2-5, 6-14) շրջաններում արարատցիները միևնույն արդյունքը ցույց տվեցին՝ վաստակելով 5-ական միավոր, ինչը հնարավոր միավորների 20,8 տոկոսն է:

«Փյունիկի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

«Արարատը» համեմատաբար ավելի հաջող ելույթներ ունեցավ առաջնության աշնանային հատվածում՝ 17 հանդիպումներում վաստակելով 13 միավոր (+3=4-10, 11-24), ինչը հնարավոր միավորների 25,4 տոկոսն է: Իսկ ահա գարնանային 15 հանդիպումներում արարատցիների օգտին 9 միավոր գրանցվեց (+2=3-10, 13-36), ինչը հնարավոր միավորների 20 տոկոսն է:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3

«Արարատը» կրկնեց վերջին 12 տարիների իր լավագույն արդյունքը, իսկ «Ուրարտուն» հակառեկորդ գրանցեց

Ալեքսանդր Տարխանով․ «Վաղուց հետաքրքրություն կա Յուրա Մովսիսյանի նկատմամբ»

Սերգեյ Բոյկո․ «Մեզ ձեռնտու էր «Փյունիկի» հետ հենց հիմա խաղալը»

«Արարատի» խելահեղ մեկնարկը․ 3-րդ «զոհը» «Փյունիկն» էր (տեսանյութ)

«Փյունիկ» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Խաշմանյանը բարկացած էր․ «Երբեք չեմ խաբի ինքս ինձ․ մենք չեմպիոն դառնալու ներուժ չունենք» (տեսանյութ)

Կմրցեն «Փյունիկը» և խոստումնալից մեկնարկ ունեցած «Արարատը»․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 3-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խմբի 2-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Արարատը» վերջին անգամ այսքան լավ մեկնարկել էր Վարուժան Սուքիասյանի օրոք

«Արարատ» – «Շիրակ»․ Վարդան Բիչախչյանի և Սերգեյ Բոյկոյի հետխաղյա կարծիքները

Վերականգնված արդարության մասին պաստառը և «Արարատի» կամային հաղթանակը «Շիրակի» նկատմամբ․ VNews-ի ֆոտոշարքը

Գրանցվեց մեկը մյուսից շքեղ 3 գոլ․ «Արարատի» կամային հաղթանակը «Շիրակի» նկատմամբ (տեսանյութ)

«Արարատ» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Փյունիկը» «Արարատին» է նվիրել 2008թ. չեմպիոնի գավաթի կրկնօրինակը

Պրեմիեր լիգան վերադառնում է. ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Չեմպիոնն ու փոխչեմպիոնը ներխուժում են «բեմահարթակ»․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 2-րդ տուրին ընդառաջ