fbpx
Բաժիններ

Մբապեի համար ամենանախընտրելին ոչ թե «Ռեալ», այլ անգլիական գրանդ տեղափոխությունն է

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, հակառակ մինչ օրս եղած հրապարակումների, իր կարիերայի շարունակության համար ամենանախընտրելի տարբերակ է համարում ոչ թե Մադրիդի «Ռեալ», այլ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությունը: Այս մասին հաղորդում է El Pais-ը:

Ըստ այդ պարբերականի՝ 20-ամյա հարձակվողի և Անգլիայի չեմպիոնի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի միջև լավ հարաբերություններ են ձևավորվել: Իսպանացի մասնագետը ֆրանսիացի ֆուտբոլիստին իր գլխավորած թիմում էր ցանկանում տեսնել դեռ 2017 թվականին: Մբապեն ու Գվարդիոլան հաճախակի զրույցներ են ունենում: Աղբյուրը հայտնում է, որ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստն ապագայում կցանկանար հանդես գալ հենց այս մարզչի գլխավորությամբ:

Մբապեն 2017 թվականի ամռանը վարձավճարով է «Մոնակոյից» տեղափոխվել ՊՍԺ: Փարիզյան ակումբը 1 տարի անց գնել է ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը՝ վճարելով 135 մլն եվրո: 20-ամյա խաղացողը նախորդ մրցաշրջանում ակումբային մակարդակով մասնակցել է 43 հանդիպման և դարձել 39 գոլի ու 17 արդյունավետ փոխանցման հեղինակ: Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառ:

ՊՍԺ-ի սպորտային տնօրեն. «Չեմ կարող խոստանալ, որ Մբապեն կերկարաձգի պայմանագիրը»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մբապեն ռմբարկուական ռեկորդ է սահմանել Ֆրանսիայում

Բենզեմա. «Ցանկանում եմ հաղթել Լա լիգայում այս մրցաշրջանում»

Իբրահիմովիչը չի տեղափոխվի «Միլան»

Բենզեման հավասարվել է Մեսիին Լա լիգայի ռմբարկուական մրցավազքում

ՊՍԺ-ի հերթական վստահ հաղթանակը, Մբապեն՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Բենզեմայի՝ ավելացված 5-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ «Ռեալը» խուսափեց պարտությունից «Վալենսիայի» դեմ խաղում (տեսանյութ)

Ռոնալդինյո․ «Նա մի քանի տարի անց դառնալու է լավագույնն աշխարհում»

Օզիլի անթաքույց դժգոհությունը 59-րդ րոպեին փոխարինվելուց հետո (տեսանյութ)

«Վալենսիա» – «Ռեալ Մադրիդ»․ Մեկնարկային կազմեր

«Մանչեսթեր Սիթին» առանց որևէ խնդրի հաղթեց «Արսենալին» (տեսանյութ)

Հալանդը Սուլշերի հետ հանդիպումից հետո «Յունայթեդ» տեղափոխվելու որոշում է կայացրել

«Արսենալ» – «Մանչեսթեր Սիթի»․ Մեկնարկային կազմեր

Չինաստանում «Արսենալ» – «Սիթի» խաղը չի ցուցադրվի Օզիլի խոսքերի պատճառով

Կանտեն ցանկանում է տեղափոխվել իսպանական գրանդ

Խամեսը ցուցադրել է իր բասկետբոլային հմտությունները (տեսանյութ)

«Բարսելոնայի» դռները բաց են Գվարդիոլայի համար