fbpx
Բաժիններ

Հիգուայինը մոտ է նոր ակումբ տեղափոխվելուն

«Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Հիգուայինը մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն: Այս մասին հաղորդում է AS-ը՝ հղում կատարելով Corriere dello Sport-ին:

Ըստ այդ պարբերականի՝ հռոմեական ակումբն արդեն համաձայնության է եկել «Ծեր Սինյորայի» հետ 31-ամյա արգենտինացու մեկամյա վարձակալության շուրջ: «Գայլերը» դրա համար կվճարեն 9 մլն եվրո: «Ռոման» վարձակալության ժամկետի ավարտից հետո 27 մլն եվրոյի դիմաց հնարավորություն կունենա գնելու Հիգուայինի ամբողջական տրանսֆերը: Հռոմեացիներն անձնական պայմանագրի շուրջ այժմ պետք է բանակցեն ֆուտբոլիստի հետ:

Հիգուայինը 2018/19թթ․ մրցաշրջանի առաջին հատվածը վարձավճարով անցկացրել է «Միլանում», երկրորդ հատվածը՝ «Չելսիում»: Հարձակվողը «ռոսոներիների» կազմում Ա Սերիայի շրջանակում խաղադաշտ է դուրս եկել 15 անգամ և աչքի ընկել 6 գոլով ու 1 արդյունավետ փոխանցումով: 31-ամյա ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբում Պրեմիեր լիգայում անցկացրած 14 մրցավեճում դարձել է 5 գոլի հեղինակ: Արգենտինացու պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականը:

Վերջին հինգ տարիներին ամենաշատ ծախսած ակումբները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Իբրահիմովիչը չի տեղափոխվի «Միլան»

Ֆոնսեկա. «Ինձ գոհացրեց Մխիթարյանի խաղը»

Մխիթարյանի վիճակագրությունը և գնահատականները «Սպալի» դեմ մրցավեճում

«Ռոման» կամային հաղթանակ տոնեց, Մխիթարյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ «Սպալի» դեմ խաղում (տեսանյութ)

Հալանդը Սուլշերի հետ հանդիպումից հետո «Յունայթեդ» տեղափոխվելու որոշում է կայացրել

Ռոնալդուն անհավանական ցուցանիշ է գրանցել

«Ռոմայի» մեկնարկային կազմն «Սպալի» դեմ խաղում

«Յուվեն» վստահ հաղթանակ տոնեց, «Միլանը» սայթաքեց 2 անընդմեջ հաղթանակից հետո (տեսանյութ)

Ռոնալդուն դուբլի հեղինակ է դարձել «Ուդինեզեի» դեմ խաղի առաջին կեսում (տեսանյութ)

«Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը՝ ըստ իտալական լրատվամիջոցների

Լեմպարդը ղեկավարությանը խնդրել է ամռանը նոր դարպասապահի հրավիրել

«Ռոմայի» հայտացուցակը «Սպալի» դեմ հանդիպման համար

Իկարդիի տրանսֆերը ՊՍԺ կարող է չկայանալ ֆուտբոլիստի կնոջ պատճառով

Սուլշերը մեկնել է Զալցբուրգ ու հանդիպել Հալանդի հետ

Ազարը պատասխանել է «Չելսիի» երկրպագուներին, որոնք խնդրում են իրեն վերադառնալ