fbpx
Բաժիններ

Գվարդիոլայի թիրախում «Բարսելոնայի» պաշտպանն է

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը դիտարկում է «Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտիի հետ պայմանագիր ստորագրելու հնարավորությունը: Անգլիական ակումբը պաշտոնական առաջարկով դեռ չի դիմել կատալոնացիներին, հաղորդում է Le10sport.com-ը:

«Բարսելոնան» այս տրանսֆերային պատուհանի ժամանակ պատրաստ է առաջարկներ լսել Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի համար: «Կապտանռնագույններն» իրենց խաղացողի տեղափոխության դիմաց պահանջում են 60 մլն եվրո:

Ումտիտին «Լիոնից» «Բարսելոնա» է տեղափոխվել 2016 թվականի ամռանը: Պաշտպանի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ գործում է մինչև 2022/23թթ․ մրցաշրջանի ավարտը:

Ումտիտին Իսպանիայի Լա լիգայի 2018/19թթ․ առաջնությունում մասնակցել է 14 հանդիպման և դարձել 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: Ֆրանսիացին ևս 1 խաղի է մասնակցել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում:

«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի վերջին 2 տարիների չեմպիոնն է: Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը նախորդ առաջնությունում անցկացրած 38 հանդիպումներում վաստակել է 98 միավոր:

Գվարդիոլա. «Մանչեսթեր Սիթիի» նոր ավագին թիմը կընտրի»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Ուրարտուն» խզել է պայմանագիրը թիմի հարձակվողի հետ

Աղբյուր․ «Բարսելոնան» իտալական ակումբին առաջարկել է գնել Սուարեսի տրանսֆերը

«Ռեալը» Նեյմարի հետ ամենօրյա կապի մեջ է

Յովիչը կարող է տեղափոխվել Իտալիա

Արմեն Սարգսյանը հանդիպել է «Մանչեսթեր Սիթիի» նախագահի հետ (լուսանկարներ)

Էրիկսենին հետաքրքրում են առաջարկներ միայն 3 գրանդ ակումբներից

Ստարիջը տեղափոխվում է Թուրքիա

«Արսենալը» մտադիր է տրանսֆերներ իրականացնել նաև ձմռանը

«Յուվենտուսը» Նեյմարին գրավիչ առաջարկ է անում

«Մեսին չի կարող համարվել աշխարհի լավագույն ֆուտբոլիստը առանց աշխարհի գավաթի». Կամաչո

Ռիբերին ակնարկ է արել իր ապագա ակումբի վերաբերյալ

Նեյմարին ձեռք բերելու «Բարսելոնայի» հերթական փորձը ձախողվում է

Դեմբելեն մոտ 5 շաբաթ չի խաղա

«Յուվենտուսը» գտել է ՊՍԺ-ի խնդրի լուծման բանալին

Նեյմարի հայրը կապ է հաստատել «Ռեալի» ղեկավարության հետ

Ալեքսիս Սանչեսը վաղը բուժզննում կանցնի նոր ակումբում