fbpx
Բաժիններ

Իսկոն անսպասելի առաջարկ է ստացել Գերմանիայից, բայց մերժել է այն

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է վաճառել Իսկոյի ու Մարկո Ասենսիոյի տրանսֆերները, որպեսզի հրավիրի «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Պոլ Պոգբային կամ այլ կիսապաշտպանի: Այս մասին հաղորդում է ESPN-ը:

Մադրիդցիներն արդեն ավելի քան 300 մլն եվրո են ծախսել կազմի ուժեղացման նպատակով, ուստի նոր տրանսֆերներ իրականացնելու համար լրացուցիչ միջոցներ են պետք:

«Արքայական ակումբը» համաձայն կլինի բաց թողնել Իսկոյին, եթե շահավետ առաջարկ ստանա: Հայտնի է, որ Դորտմունդի «Բորուսիան» նախնական առաջարկ է ներկայացրել Իսկոյին հրավիրելու համար, սակայն 27-ամյա իսպանացին որոշել է, որ Գերմանիայի Բունդեսլիգան ներկայացնող այդ ակումբը տեղափոխվելն այդքան էլ ճիշտ չի լինի: Իսկոյին մոտ կանգնած մարդկանցից մեկը լրատվամիջոցին հայտնել է, որ ֆուտբոլիստը պատրաստվում է մնալ «Ռեալում»:

«Սերուցքայինները» կցանկանային իրենց կազմում պահել Ասենսիոյին, սակայն չեն բացառում նաև նրա տրանսֆերը վաճառելու հնարավորությունը, եթե ստանան «խելացնոր» առաջարկ: Անձամբ ֆուտբոլիստը ցանկանում է մնալ Իսպանիայի մայրաքաղաքում ու տեղ վաստակել մեկնարկային կազմում:

Թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դեռևս հույս է փայփայում, որ «Ռեալը», հավաքելով անհրաժեշտ գումար, Պոգբայի հետ պայմանագիր կնքելու շանս կունենա: «Մանչեսթեր Յունայթեդն» իր ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատում է ավելի քան 150 մլն ֆունտ:

Մալդինի․ «Ռեալի» այդ ֆուտբոլիստն իդեալական կլիներ «Միլանի» համար»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Սուլշերը մեկնել է Զալցբուրգ ու հանդիպել Հալանդի հետ

Ազարը պատասխանել է «Չելսիի» երկրպագուներին, որոնք խնդրում են իրեն վերադառնալ

Մանջուկիչը կարող է հեռանալ Եվրոպայից ձմռանը

Ժիրուն մոտ է Իտալիա տեղափոխությանը

3000 ոստիկան կապահովի «Բարսելոնա»- «Ռեալ» հանդիպման անվտանգությունը

Պոգբա. «Հնարավոր է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատմության ամենամեծ ակումբն է»

«Շատ ակումբներ մեծ պատմությամբ կարող են չքանալ Սուպերլիգայի պատճառով». Ֆերգյուսոն

Պերեսը այդ ֆուտբոլիստին անվանել է «Ռեալի» հավերժ ավագը

Պատերազմ անգլիական գրանդների միջև՝ Հավերցին գնելու համար

Մխիթարյանը եվրագավաթներում 100 խաղի սահմանագիծը հատած առաջին հայ ֆուտբոլիստն է

«Ռեալը» որոշել է, թե երբ ձեռք կբերի Մբապեին

«Ռեալը» ծրագրում է Յովիչին վարձակալությամբ ուղարկել այլ ակումբ

Իբրահիմովիչը կարող է հուսախաբ անել «Միլանին» ու վերադառնալ Անգլիա

Ֆելաինին խոսել է Մոուրինյոյի հետ վերամիավորվելու մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գերազանց թիմային գոլն «ԱԶ Ալկմարի» դեմ խաղում (տեսանյութ)

Հալանդն ավելի մոտ է մանչեսթերյան ակումբ տեղափոխությանը՝ չնայած Գերմանիա մեկնելուն