Կարգապահական գործ է բացվել «Բարսելոնայի» ու Գրիզմանի միջև բանակցությունների շուրջ - VNews
Բաժիններ

Կարգապահական գործ է բացվել «Բարսելոնայի» ու Գրիզմանի միջև բանակցությունների շուրջ

Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան հետաքննություն է սկսել «Բարսելոնայի» և ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի միջև տեղի ունեցած բանակցությունների շուրջ:

Ինչպես հաղորդում է Iusport-ը, երկրի գլխավոր ֆուտբոլային կազմակերպությունը կարգապահական գործ է բացել կատալոնական ակումբի ու 28-ամյա ֆուտբոլիստի միջև հնարավոր բանակցությունների վերաբերյալ, որպեսզի պարզաբանի՝ «կապտանռնագույններն» իրո՞ք կապ են հաստատել ֆրանսիացու հետ այս տարվա սկզբին, երբ Գրիզմանը գործող երկարաժամկետ պայմանագիր է ունեցել «Ատլետիկոյի» հետ:

Հիշեցնենք՝ «Բարսելոնան» աշխարհի չեմպիոնի տրանսֆերը ձեռք է բերել 120 մլն եվրոյի դիմաց՝ վճարելով պայմանագրով նախատեսված հրաժարագինը: Սակայն մադրիդյան ակումբը կատալոնական կողմից մտադիր է ստանալ ևս 80 մլն եվրո: «Ատլետիկոյի» ղեկավարությունը պնդում է՝ ունի փաստաթղթեր, որոնք ապացուցում են «Բարսելոնայի» ու Գրիզմանի միջև դեռևս մարտի 9-ին կնքված համաձայնության գոյությունը։

Գրիզման. «Գոլերս նոր ձևով կտոնեմ՝ հատուկ «Կամպ Նոուի» համար»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Թվեք թոփ թիմերի բոլոր մարզիչներին վերջին 10 տարվա կտրվածքով. VNews-ի Quiz-ը

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստը ներողություն է խնդրել Պիկեից

«Բարսելոնայի» նախագահ. «Մեսին 3-4 տարուց կավարտի կարիերան այստեղ»

«Բարսելոնայի» նախագահը հստակություն է մտցրել Տեր Շտեգենի ապագայի վերաբերյալ

«Բարսելոնա». Բոլոր տրանսֆերներն այս ամառ

Մեսին դիմել է Կասիլյասին նրա կարիերայի ավարտից հետո

Կառլես Պերես․ «Արժանի չէի, որ «Բարսելոնան» վաճառեր իմ տրանսֆերը»

Հեռացածներ, համալրումներ ու թիրախներ. Եվրոպական գրանդերի բոլոր տրանսֆերները՝ VNews-ում

Չեմպիոնների լիգան վերադառնում է. 10 հարց՝ ձեր հիշողությունը թարմացնելու համար. VNews-ի Quiz-ը

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը մոտ է Անգլիա տեղափոխությանը

«Բարսելոնան» թեկնածու ունի Կիկե Սետյենին փոխարինելու համար

«Բարսելոնան» սուպերառաջարկ է մերժել իր երիտասարդ ֆուտբոլիստի հարցով

«Բարսելոնայի» նախագահը հստակություն է մտցրել Լաուտարոյի ու Նեյմարի հարցում

Գատուզո․ «Միայն երազում կամ որդուս PlayStation-ով կարող եմ մրցակցել Մեսիի հետ»

Բարտոմեուն նշել է՝ ով է գլխավորելու «Բարսելոնան» հաջորդ մրցաշրջանում

Բարտոմեու․ «Արտուրն անարգել է խաղընկերներին ու ակումբին»