-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հաստատել է, որ թիմի հարձակողական ոճի կիսապաշտպան Գարեթ Բեյլը հեռանալու է «բլանկոսների» ճամբարից:
«Հուսով ենք՝ Բեյլը շուտով կհեռանա: Դա բոլորի համար էլ լավ կլինի: Աշխատում ենք նրա՝ նոր ակումբ տեղափոխվելու ուղղությամբ։ Ես անձնական ոչինչ չունեմ Գարեթի դեմ, սակայն գալիս է ժամանակ, երբ ինչ-որ բան պետք է փոխել: Ես պետք է որոշում կայացնեմ:
Տրանսֆերը մարզչի որոշումն է, նաև ֆուտբոլիստի, որը գիտի իրավիճակը: Հնարավոր է՝ իրավիճակը փոխվի 24 կամ 48 ժամ անց, բայց այն կփոխվի, և դա լավ է բոլոր կողմերի համար»,- Զիդանի խոսքերը մեջբերում է Goal-ը:
Ուելսցի ֆուտբոլիստն ավելի վաղ չէր մասնակցել Չեմպիոնների միջազգային գավաթի շրջանակում «Բավարիայի» հետ կայացած ընկերական խաղին, որում «Արքայական ակումբը» պարտություն էր կրել 1-3 հաշվով:
Բեյլը «Ռեալ» է տեղափոխվել 2013 թվականին 100 մլն եվրոյի դիմաց՝ այդ պահին դառնալով մոլորակի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը:
Զիդանն ասել է՝ Սիմեոնե-մարզի՞չն է ավելի ուժեղ, թե՞ Սիմեոնե-ֆուտբոլիստը
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո