fbpx
Բաժիններ

«Մխիթարյանն իրական խնդիր էր «Ֆիորենտինայի» պաշտպանության համար»․ Football London-ի գնահատականը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Արսենալը» Չեմպիոնների միջազգային գավաթում 3-0 հաշվով առավելության է հասել «Ֆիորենտինայի» նկատմամբ:

Football London պարբերականը գնահատականներ է տվել լոնդոնյան թիմի ֆուտբոլիստներին, այդ թվում՝ Հենրիխ Մխիթարյանին: Հայ կիսապաշտպանը փոխարինման է մտել 63-րդ րոպեին և մասնակցություն ունեցել «Արսենալի» 2 գոլային գրոհներին:

Մխիթարյանը ստացել է 7 գնահատականը․ «Թեև հայ ֆուտբոլիստը խաղադաշտ մտնելուց անմիջապես հետո դեղին քարտ ստացավ, նա այս անգամ շատ ավելի տպավորիչ էր, քան Լոս Անջելեսում կայացած մրցավեճում: Մխիթարյանի արագացումներն իրական խնդիր էին «Ֆիորենտինայի» պաշտպանության համար»:

Հավելենք, որ 7 գնահատականն են ստացել նաև Ալեքսանդր Լակազետն ու Էմիլիանո Մարտինեսը: Իսկ ամենաբարձր՝ 8 բալով է գնահատվել «Արսենալի» 2 ֆուտբոլիստ՝ Բուկայո Սական և Էդի Նկետիան:

Լոնդոնյան թիմն իր հաջորդ հանդիպումն ընկերական այս մրցաշարի շրջանակում անցկացնելու է հուլիսի 23-ին՝ հարաբերությունները պարզելով Մադրիդի «Ռեալի» հետ:

«Յուվենտուսի» հարձակվողը՝ «Արսենալի» ու «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Անչելոտիի փաստաբանն արդեն Լոնդոնում է

«Արսենալի» գլխավոր մարզչական թիրախը

Մխիթարյան. «Խաղացել եմ Մեսիի դեմ. նա այլմոլորակային է»

Մխիթարյանն ու թիմակիցներն ամանորին ընդառաջ բարեգործական այց են կատարել Հռոմի եկեղեցիներից մեկը

2 ակումբ պայքարում է Անչելոտիի համար

«Արսենալը» կամային հաղթանակ տոնեց լոնդոնյան դերբիում (տեսանյութ)

Առաջին կեսից հետո «Արսենալը» պարտվում է «Վեսթ Հեմին» լոնդոնյան դերբիում (տեսանյութ)

Հայտնի է Էմերիի հավանական աշխատավայրը

«Ռոման» արդեն որոշում է կայացրել Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ

«Արսենալը» նոր գլխավոր մարզչի հիմնական թեկնածու ունի

Կովաչն իր ծառայություններն է առաջարկել եվրոպական հայտնի ակումբներից մեկին

«Ռեալն» ու «Արսենալը» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով

Մխիթարյանի գնահատականները՝ «Ինտերի» դեմ խաղում

«Ռոման» ոչ-ոքի խաղաց Ա Սերիայի առաջատարի հետ, Մխիթարյանը փոխարինվեց խաղավերջում (տեսանյութ)

«Ինտեր» – «Ռոմա»․ Մեկնարկային կազմեր

Օբամեյանգը «Բրայթոնի» հետ խաղի լարված պահին վազել է զուգարան, մարզիչը չի նկատել