fbpx
Բաժիններ

Տուխել․ «Ես ու Նեյմարը հասկացել ենք իրար, իսկ Դեմբելեի հետ զրուցել եմ 1 տարի առաջ»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը պատմել է թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարի հետ իր փոխհարաբերությունների մասին ու նաև ընդգծել, որ 1 տարի առաջ զրուցել է «Բարսելոնայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Ուսման Դեմբելեի հետ: Վերջինս գերմանացի մասնագետի գլխավորությամբ աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում»:

«Ես ու Նեյմարը հասկացել ենք իրար: Բոլոր գործերն այժմ պետք է կատարվեն ակումբի ու Նեյմարի միջև: Նա առավոտյան առաջին անգամ մարզվել է թիմի հետ, իսկ մինչ այդ աշխատում էր անհատական ծրագրով: Նեյմարը մեզ հետ կգա Չինաստան, այնտեղ կշարունակի մարզվել, ինչից հետո հիմնական կազմում դուրս կգա խաղադաշտ:

Այո՛, զրուցել եմ Դեմբելեի հետ, բայց պետք չէ տողատակեր փնտրել: Ուսմանի հետ խոսել եմ հեռախոսի օգնությամբ, սակայն դա տեղի է ունեցել 1 տարի առաջ: Ես այդ ժամանակ գտնվում էի Սինգապուրում»,- Տուխելի խոսքերը մեջբերում է Sky Sport Deutschland-ը:

Հիշեցնենք՝ Նեյմարը ցանկանում է հեռանալ ֆրանսիական ակումբից ու վերադառնալ «Բարսելոնա», որտեղ հանդես է եկել 2013-2017թթ․:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնական ակումբը ՊՍԺ-ին Նեյմարի տեղափոխության դիմաց առաջարկել է 40 մլն եվրո, ինչպես նաև Ուսման Դեմբելեի և Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերային իրավունքները:

Տուխել. «Նախքան Ամերիկայի գավաթը գիտեի, որ Նեյմարը ցանկանում է հեռանալ»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Բարսելոնան» նոր առաջարկի 2 տարբերակ է դիտարկում

Վալվերդե․ «Եթե Նեյմարի վերաբերյալ շշուկներն ազդեին մեզ վրա, խաղալն անհնարին կլիներ»

Ռամոս․ «Նեյմարն աշխարհի 3 լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»

«Բարսելոնայի» հայտացուցակը «Բետիսի» դեմ խաղի համար

Մեսին առանձին է մարզվել «Բետիսի» դեմ խաղից առաջ

Տուխել. «Նեյմարը չի խաղա այնքան ժամանակ, մինչև չորոշվի իր ապագայի հարցը»

Բանակցությունները փակուղի են մտնում. Նեյմարը խուճապի մեջ է

Աղբյուր. «Բարսելոնան» մոտ է «Յուվենտուսի» կիսապաշտպանի ձեռքբերմանը

«Յուվենտուսը» թույլ կտա, որ Պյանիչը հեռանա

Նեյմարի ֆինանսական պահանջները «Բարսելոնային» և «Ռեալին»

«Յուվենտուսը» ցանկանում է աննախադեպ գործարք իրականացնել ՊՍԺ-ի հետ

Զիդան. «Ցանկանում եմ, որ որքան հնարավոր է շուտ գա սեպտեմբերի 2-ը»

ՊՍԺ-ի վերջնագիրը՝ «Բարսելոնային». կամ ավելի լավ առաջարկ, կամ Նեյմարը գնում է «Ռեալ»

Մեծ լարվածություն՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստների ու Բարտոմեուի միջև

Մոուրինյոն մոտ ապագայում կարող է գլխավորել թոփ ակումբ

«Ռեալի» ներկայացուցիչները Փարիզում են