fbpx
Բաժիններ

Լեոնարդո․ «Սայլը տեղից չի շարժվում․ «Բարսելոնան» կոնկրետ առաջարկ չի կատարել»

ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն մեկնաբանել է թիմի հարձակվող Նեյմարի՝ «Բարսելոնա» վերադառնալու վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները: Ըստ բրազիլացու խոսքերի՝ կատալոնական ակումբը դեռևս հանդես չի եկել պաշտոնական առաջարկով:

«Ոչ մի նորություն չկա այն պահից, երբ վերջին անգամ զրուցեցինք: Ոչինչ: Սայլը տեղից չի շարժվում, և Նեյմարի համար կոնկրետ առաջարկ չի եղել: Նա այժմ մեզ հետ է ու հանդիսանում է ՊՍԺ-ի ֆուտբոլիստ»,- փարիզյան ակումբի մարզական տնօրենի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» մոտ ժամանակներս պատրաստվում է շահավետ առաջարկ ներկայացնել ՊՍԺ-ին՝ գումարի ու 1-2 ֆուտբոլիստի իրավունքներ զիջելու տեսքով: Իսպանիայի չեմպիոնի ճամբարում հուսով են, որ ֆրանսիական կողմը կհամաձայնի նվազեցնել ֆինանսական պահանջները: «Բարսելոնայում» կարծում են, որ բանակցությունների դանդաղ ընթացքը պայմանավորված է Նեյմարի ու ՊՍԺ-ի ղեկավարության միջև սրված հարաբերություններով:

Տուխել․ «Ես ու Նեյմարը հասկացել ենք իրար, իսկ Դեմբելեի հետ զրուցել եմ 1 տարի առաջ»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Չավին նվաճել է մարզչական կարիերայի առաջին տիտղոսը

Նեյմարը վերադարձել է ՊՍԺ-ի մարզումներին

Ինչ նշանակություն ունի Կոուտինյոյի տրանսֆերը Բեյլի և Նեյմարի ապագայի հարցում

Արթուր Եդիգարյանը հեռացել է «Պրոլետեր Նովի Սադից»

Զիդանն ասել է իր խոսքը Նեյմարի տրանսֆերի հետ կապված

«Ռեալի» հարձակվողը նոր գնորդ ունի

Հայտնի է՝ ով է հաղթելու ՈւԵՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը

«Բարսելոնան» հաստատում է. Սուարեսը վնասվածք է ստացել

Պիկե. «Ավելի լավ է հիմա պարտվել, քան առաջնության վերջում»

Պաշտոնական. Կոուտինյոն՝ «Բավարիայի» ֆուտբոլիստ

«Լոռիի» պաշտպանը շատ մոտ է Ֆրանսիայի հայտնի ակումբներից մեկը տեղափոխվելուն

«Բարսելոնան» պարտությամբ սկսեց Լա լիգա 2019/20-ում իր ելույթները (տեսանյութ)

«Բարսելոնայից» հաստատում են՝ Կոուտինյոն շուտով կտեղափոխվի «Բավարիա»

«Բարսելոնայի» մեկնարկային կազմն «Ատլետիկի» դեմ խաղում

Աղբյուր․ Կոուտինյոյի տրանսֆերը մոտ է իրականություն դառնալուն

«Բարսելոնայի» երկրպագուների խումբը վանկարկել է «Նեյմա՛ր, Նեյմա՛ր» (տեսանյութ)