fbpx
Բաժիններ

Մխիթարյան․ «Հայաստանում ակումբները մեծամասամբ կառուցվում են ուղղակի 11 ֆուտբոլիստ ունենալով, ինչը ճիշտ մոտեցում չէ»

Ինչպես հայտնի է, «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոս Անջելեսում օրերս հանդիպել է ԱՄՆ-ի հայ համայնքի լրատվամիջոցների և սպորտային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հայ ֆուտբոլիստը, պատասխանելով ներկաների հարցերին, անդրադարձել է այն թեմային, թե ինչ մոտեցում պետք է ունենան Հայաստանում ֆուտբոլային ակումբներ հիմնադրող անձինք:

«Դու չես կարող վաղը վեր կենալ, մտածել՝ եկեք ֆուտբոլային ակումբ բացենք և հաղթանակներ տոնենք: Դու, հնարավոր է, ունենաս հաղթանակներ, բայց նախ պետք է ամեն ինչ ներքևից կառուցես: Այսինքն, դու չես կարող 11 ֆուտբոլիստ ընտրել ու մտածել, թե վաղը պետք է Հայաստանի չեմպիոն դառնաս: Նախ հարկավոր է զարգացնել մանկապատանեկան ֆուտբոլը՝ դնելով հիմքը և նոր մտածելով արդյունքի մասին: Տուն կառուցելիս չես կարող շինարարությունը տանիքից սկսել, նախ պետք է հիմք դնես, որ տունդ պինդ լինի:

Նույնն էլ ֆուտբոլում է: Եթե ուզում ես ֆուտբոլային ակումբ կառուցել, այն պետք է հիմքից կառուցես: Հայաստանում ակումբները մեծամասամբ կառուցվում են ուղղակի 11 ֆուտբոլիստ ունենալով, ինչը ճիշտ մոտեցում չէ: Դա իմ կարծիքն է: Եթե դու իսկապես սիրում ես ֆուտբոլը, ապա հանուն դրա ամեն ինչ կանես: Չեմ կարծում՝ Հայաստանում շատ մարդիկ հասկանում են դա: Ուղղակի գալիս են, ակումբ են բացում՝ մտածելով, թե հեշտ է ակումբ ղեկավարելը:

Մանկապատանեկան ֆուտբոլի հետ կապված ևս մի խնդրի մասին խոսեմ: Ելնելով հիմա Հայաստանում տիրող իրավիճակից՝ երեխաներ կան, որ մարզման են գալիս հաց չկերած կամ սոված: Դու երեխայից ոչինչ չես կարող պահանջել, եթե նա ուժ չունի: Այդ հարցը պետք է լուծվի առաջնահերթ հենց ակումբների կողմից, նրանք պետք է տեր կանգնեն իրենց մոտ մարզվող ամեն երեխայի: Նրանք պետք է «դողան» ամեն երեխայի համար, որովհետև ցանկացած երեխա «ադամանդ» է:

Օրինակ՝ Իսպանիայում կա 17 տարեկան մոտավորապես 300 հազար ֆուտբոլիստ, և եթե նրանցից ընդամենը 20-ից «ադամանդ» ստանան, այդ երկրի համար շատ մեծ բան կլինի: Բայց մենք Հայաստանում այդ տարիքային խմբում ունենք ոչ թե այդքան, այլ երևի ընդամենը 100 ֆուտբոլիստ: Եթե այդքանից 1-ից էլ «ադամանդ» պատրաստես, մեծ առավելություն կլինի: Պետք է կարողանանք ամեն երեխայի ուշադրություն դարձնել, «դողալ» ամեն երեխայի վրա՝ դեռ 13 տարեկանում չեզրակացնելով, թե այս մեկը ֆուտբոլիստ կդառնա, իսկ մյուսը, որը, օրինակ՝ մի փոքր գեր է, ֆուտբոլիստ չի դառնա»,- Մխիթարյանի խոսքերը փոխանցում է AMGA TV-ն:

«Մխիթարյանն իրական խնդիր էր «Ֆիորենտինայի» պաշտպանության համար»․ Football London-ի գնահատականը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կովաչն իր ծառայություններն է առաջարկել եվրոպական հայտնի ակումբներից մեկին

«Ռեալն» ու «Արսենալը» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով

Մխիթարյանի գնահատականները՝ «Ինտերի» դեմ խաղում

«Ռոման» ոչ-ոքի խաղաց Ա Սերիայի առաջատարի հետ, Մխիթարյանը փոխարինվեց խաղավերջում (տեսանյութ)

«Ինտեր» – «Ռոմա»․ Մեկնարկային կազմեր

Օբամեյանգը «Բրայթոնի» հետ խաղի լարված պահին վազել է զուգարան, մարզիչը չի նկատել

«Արսենալը» վերջին անգամ նման հակառեկորդ է գրանցել 42 տարի առաջ

«Արսենալը» չհաղթեց 9-րդ խաղում անընդմեջ (տեսանյութ)

Ֆոնսեկա․ «Մխիթարյանը ֆիզիկական լավ վիճակում է»

Սիմեոնեն կարող է գլխավորել «Արսենալը»

Մխիթարյանն ու Սմոլինգը երկրպագուների հետ ընթրիքի են մասնակցել (ֆոտոշարք)

Մխիթարյանն ու խաղընկերները պատրաստվում են Ա Սերիայի առաջատարի դեմ խաղին (ֆոտոշարք)

Բարձրագույն խմբի 15-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Ռոման» Մխիթարյանին և Պերոտիին նվիրված հրապարակում է կատարել

«Գանձասար-Կապանից» շուրջ 2,5 տարի պահանջվեց «Շիրակին» ԲԽ-ում հաղթելու համար

Մխիթարյան-200․ Հենրիխի համար հոբելյանական էր «Վերոնայի» դեմ խաղում խփած գոլը