fbpx
Բաժիններ

Մխիթարյան․ «Հնարավոր է՝ ինչ-որ չափով կոնֆլիկտ եղավ Մոուրինյոյի հետ․ ես երբեք չեմ բողոքել նրանից»

Ինչպես հայտնի է, «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոս Անջելեսում օրերս հանդիպել է ԱՄՆ-ի հայ համայնքի լրատվամիջոցների և սպորտային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հայ ֆուտբոլիստը, պատասխանելով ներկաների հարցերին, անդրադարձել է Ժոզե Մոուրինյոյի հետ իր փոխհարաբերություններին: Մխիթարյանը 2016թ․-ի հուլիսից մինչև 2018թ․-ի հունվար հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում» և, ըստ տարածված լուրերի, ակումբից հեռացել հենց պորտուգալացի մարզչի հետ տարաձայնությունների պատճառով:

«Դժվարություններ միշտ էլ լինում են: Ես երբեք չեմ բողոքել Մոուրինյոյից: Կարող եմ ասել, որ շատ բան եմ սովորել նրանից: Շատ քննադատություններ են եղել իմ հասցեին, բայց ամեն ինչ դրական եմ ընդունել, փորձել եմ օգուտ քաղել, հասկանալ, թե ինչ է ինձնից պահանջվում:

Հնարավոր է՝ ինչ-որ տեղ ստացվել է, ինչ-որ տեղ՝ ոչ, բայց ես նրանից երբեք չեմ բողոքել, որովհետև նա ինձ տվեց «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես գալու հնարավորություն, հենց նա էր տեղափոխության նախաձեռնողը: Նա ինձ ցանկացավ տեսնել այդ ակումբում: Հնարավոր է՝ ինչ-որ ժամանակաշրջան կարողացանք միասին լավ աշխատել, հնարավոր է՝ ինչ-որ չափով կոնֆլիկտ եղավ: Կողքից մարդիկ շատ էին խոսում այդ մասին, սակայն մեծ կոնֆլիկտ չի եղել, բոլորի մոտ էլ լինում են փոքր տարաձայնություններ:

Ինձ համար, մեծ հաշվով, շատ օգտակար է եղել «Մանչեսթեր Յունայթեդում» հենց նրա գլխավորությամբ անցկացրած ժամանակահատվածը: Հենց նրա հետ աշխատելիս հասկացա՝ միշտ չէ, որ ամեն ինչ լավ է լինում ֆուտբոլում: Լինում են իրավիճակներ, երբ պետք է պայքարես ու ավելի շատ աշխատես»,- Մխիթարյանի խոսքերը փոխանցում է AMGA TV-ն:

Մխիթարյան․ «Հայաստանում ակումբները մեծամասամբ կառուցվում են ուղղակի 11 ֆուտբոլիստ ունենալով, ինչը ճիշտ մոտեցում չէ»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Վան Պերսին տարիներ անց խոստովանել է, թե ինչու հեռացավ «Արսենալից»

«Ինտերը» մոտ է Ալեքսիս Սանչեսի տրանսֆերը գնելուն

«Արսենալը» 10 տարվա վաղեմության ցուցանիշ կրկնեց

Օբամեյանգի գոլը հաղթանակ պարգևեց «Արսենալին» (տեսանյութ)

Առաջին խաղակեսից հետո «Արսենալը» ոչ-ոքի է խաղում «Բարնլիի» հետ (տեսանյութ)

«Արսենալի» մեկնարկային կազմը՝ «Բարնլիի» դեմ խաղում

«Ռեալի» մեկնարկն ու անգլիական սուպերխաղերը. ինչ ֆուտբոլ դիտել այսօր

«Արսենալի» հավանական մեկնարկային կազմը «Բարնլիի» դեմ խաղում՝ ըստ VNews-ի

Մագուայրը մերժել է «Մանչեսթեր Սիթիի» սուպեր առաջարկը՝ հանուն «Մանչեսթեր Յունայթեդի»

Պոգբան հավատում է հրաշքին. Ռայոլան «Օլդ Թրաֆորդ» է ժամանելու

Օզիլը կարող է «ստիպված» հեռանալ «Արսենալից»

«Ֆլորենտինո Պերեսի համար անհնարին ոչինչ չկա». Պոգբայի եղբայր

«Յունայթեդը» հրաժարվել է ձեռք բերել պորտուգալացի ֆուտբոլիստին գնդակը հաճախակի կորցնելու պատճառով

«Չելսիի», «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Մանչեսթեր Սիթիի» համազգեստները՝ L’Equipe-ի ամենաանճաշակների շարքում (ֆոտոշարք)

«Յունայթեդում» բուժզննում անցած ֆուտբոլիստն ինքնասպան է եղել անընդհատ վնասվածքների պատճառով

Սանչեսը ևս մեկ պատճառ է գտել Անգլիայից հեռանալու համար