fbpx
Բաժիններ

Նոր մանրամասներ՝ Նեյմար-Բեյլ հնարավոր փոխանակությունից

Ինչպես ավելի վաղ հաղորդել ենք, Մադրիդի «Ռեալը» դեռևս հետաքրքրված է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի ծառայություններով ու ցանկանում է նրա տրանսֆերը գնելու գործարքում ներառել նաև հարձակողական ոճի կիսապաշտպան Գարեթ Բեյլին: Այս մասին հայտնել էր The Independent-ը:

Հավանական փոխանակության վերաբերյալ նոր մանրամասներ է հրապարակել Mundo Deportivo-ն: «Արքայական ակումբը» պատրաստ է բրազիլացու տեղափոխության դիմաց առաջարկել 90 մլն եվրո, ինչպես նաև զիջել Բեյլի իրավունքները: Այդպիսի առաջարկը կարող է շահագրգռել ՊՍԺ-ին, որն ուզում է ազատվել թիմում մնալու ցանկություն չունեցող ֆուտբոլիստից: Նեյմարի համար առաջնահերթությունը «Բարսելոնա» վերադառնալու տարբերակն է, սակայն նա կարող է դիտարկել նաև «Ռեալի» առաջարկը, միայն թե լքի ֆրանսիական թիմը:

Ավելի վաղ կային տեղեկություններ, որ ՊՍԺ-ն 27-ամյա բրազիլացու տրանսֆերի դիմաց ցանկանում է ստանալ 222 մլն եվրո: Փարիզյան ակումբը 2017 թվականին հենց այդքան գումար է վճարել «Բարսելոնային» Նեյմարի տեղափոխության համար՝ վերջինիս դարձնելով ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք խաղացողը:

«Ռեալ Մադրիդ». Բոլոր տրանսֆերներն այս ամառ

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Յուվենտուսը» գտել է ՊՍԺ-ի խնդրի լուծման բանալին

Նեյմարի հայրը կապ է հաստատել «Ռեալի» ղեկավարության հետ

Պաոլո Մալդինին կբանակցի մադրիդյան երկու թիմերի հետ

Ալեքսիս Սանչեսը վաղը բուժզննում կանցնի նոր ակումբում

«Բարսելոնան» վերջին առաջարկն է պատրաստում Նեյմարի համար

Մարսելո. «Նոր տրանսֆերների կարիք չունենք»

«Բարսելոնան» խախտել է «Բավարիայի» հետ ունեցած պայմանավորվածությունը

Դիբալայի ապագան մոտ է հանգուցալուծմանը. գործակալը շուտով կավարտի գործարքը

Կյանքը Ռոնալդուի հետ ու առանց նրա. «Ռեալի» խոսուն վիճակագրությունը

Հայտնի են Կոուտինյոյի տրանսֆերի բոլոր մանրամասները

Տուխելն ասել է այն պայմանը, որի դիմաց ՊՍԺ-ն կվաճառի Նեյմարին

Անսպասելի. հայտնի է, թե որտեղ կխաղա Իկարդին

ՊՍԺ-ն պարտվեց «Ռենին», թեև առաջինն էր հասել հաջողության (տեսանյութ)

Պաշտոնական․ Մարիո Բալոտելին վերադարձավ Իտալիա

«Ռեալն» առաջիկա օրերին նորից կբանակցի ՊՍԺ-ի հետ

«Ռեալը» 818 օր անց կրկին գերազանցում է «Բարսելոնային» մրցաշարային աղյուսակում