fbpx
Բաժիններ

Իկարդիի հավանական նոր ակումբն Ա Սերիայից է, բայց «Յուվենտուսը» չէ

«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին պատրաստ է դառնալ «Նապոլիի» ֆուտբոլիստ, պնդում է Football Italia-ն՝ հղում կատարելով Corriere dello Sport-ին:

Ըստ աղբյուրի՝ արգենտինացի խաղացողը մոտ օրերս հանդիպում է ունենալու նեապոլյան թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ, որպեսզի տեղեկանա, թե մասնագետն իր հետ կապված ինչ ծրագրեր ունի: Զրույցին ներկա կգտնվի նաև Իկարդիի կինն ու գործակալը՝ Վանդա Նարան:

Հարավամերիկացի հարձակվողով ցանկանում է համալրվել նաև «Յուվենտուսը», սակայն «Ինտերը» նախընտրում է ֆուտբոլիստի տրանսֆերը վաճառել «Նապոլիին», այլ ոչ թե իր սկզբունքային մրցակցին:

«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ավելի վաղ հրապարակայնորեն հայտարարել էր, որ նոր մրցաշրջանի հետ կապված հույսեր չի կապում Իկարդիի հետ: «Ներաձուրիները» համաձայն կլինեն վաճառել իրենց խաղացողի տրանսֆերը, եթե հավանական գնորդը պատրաստակամություն հայտնի վճարելու 60 մլն եվրո:

«Նապոլի». Բոլոր տրանսֆերներն այս ամառ

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Լեգենդար Գաբրիել Բատիստուտան ենթարկվել է ծանր վիրահատության (լուսանկար)

Մեսի. «Բարսելոնային» Չեմպիոնների լիգայում բարդ խումբ է բաժին հասել»

Չեմպիոնների լիգա. Որ խաղերը կցուցադրվի հեռուստատեսությամբ

«Բարսելոնան» ու «Ռեալը» մտադիր են իրենց կողմ գրավել «Լիվերպուլի» 2 հաղթաթղթին

«Ռեալը» հաջորդ մրցաշրջանում ռեկորդային տրանսֆերային բյուջե կունենա

«Ինտերը» տնային խաղում հաղթեց «Ուդինեզեին» (տեսանյութ)

«Նապոլին» վստահ հաղթանակ տարավ (տեսանյութ)

Ակումբային ֆուտբոլի շռնդալից վերադարձը. ինչ խաղեր դիտել այսօր

«Ռեալը» 3 անգամ փորձել է գնել Լևանդովսկուն

«Բարսելոնան» մտադիր է «բոմբել». Նեյմարի փոխարեն՝ Մբապե

4 թոփ ակումբ աչք է դրել այդ ֆուտբոլիստի վրա

Զիդանը ցանկանում է «Ռեալում» տեսնել իր հայրենակցին

Որքան են վաստակել ֆուտբոլային գործակալները ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում

Մեսի. «Բարսելոնան» իմ տունն է, ես չեմ ուզում հեռանալ»

«Իկարդի՞ն. ՊՍԺ-ն անկարգապահ ֆուտբոլիստների տունն է». Դի Կանիո

Պերես. «Մեզ մի ֆրանսիացի ֆուտբոլիստ է դուր գալիս, որին կփորձենք գնել»