fbpx
Բաժիններ

Համբարձումյանի ապագայի շուրջ վերջապես հստակություն կա

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը կշարունակի ելույթները Կիպրոսի «Էնոսիս Պարալիմնի» ակումբում:

Ինչպես հայտնել է ֆուտբոլիստը VNews.am-ի հետ զրույցում, նա «Էնոսիսի» հետ 1 տարվա նոր պայմանագիր է ստորագրել: Ակումբի և խաղացողի միջև կնքված նախորդ համաձայնագրի ժամկետը լրացել էր 2018/19թթ․ մրցաշրջանից հետո:

Համբարձումյանն «Էնոսիսի» կազմում Կիպրոսի Բարձրագույն խմբի նախորդ առաջնությունում մասնակցել է 24 հանդիպման (բոլոր դեպքերում եղել է մեկնարկային կազմում)՝ դառնալով 1 գոլի հեղինակ: Թիմը մեծ դժվարությամբ է պահպանել տեղը Կիպրոսի ուժեղագույնների խմբում: Նոր մրցաշրջանը մեկնարկելու է օգոստոսի 23-ին, իսկ «Էնոսիսի» առաջին մրցակիցը լինելու է «Էթնիկոսը»:

28-ամյա ֆուտբոլիստը մինչ Կիպրոս տեղափոխվելը ելույթ է ունեցել մակեդոնական «Վարդարում», որի կազմում 3 տարի անընդմեջ դարձել է երկրի չեմպիոն, 2017/18թթ․ մրցաշրջանում մասնակցել Եվրոպա լիգայի խմբային փուլին:

Համբարձումյանն ամբողջությամբ մասնակցել է Հայաստանի հավաքականի՝ ԵՎՐՈ2020-ի ընտրական փուլում անցկացրած վերջին 2 հանդիպումներին, որոնցում մեր ընտրանին առավելության է հասել Լիխտենշտեյնի (3-0) ու Հունաստանի (3-2) ընտրանիների նկատմամբ:

Համբարձումյան. «Կապ չունի՝ Լիխտենշտեյն, Հունաստան, թե Իտալիա. մենք պետք է խաղանք միայն հաղթանակի համար»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Հունաստան – Հայաստան․ Մեր ֆուտբոլիստների գնահատականները

Համբարձումյան. «Կապ չունի՝ Լիխտենշտեյն, Հունաստան, թե Իտալիա. մենք պետք է խաղանք միայն հաղթանակի համար»

«Հարցաթերթիկ». Ղազարյանը և Համբարձումյանը պատասխանում են բազմապիսի հարցերի (տեսանյութ)

Համբարձումյանը պատմել է Անգլիայի չեմպիոնի կազմ չկայացած տեղափոխության մասին

Արտերկրում հանդես եկող 11 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական

Բարսեղյանը կրկին «կրակեց», Ղազարյանի թիմը «սուզվեց», Համբարձումյանի թիմն էլ փրկվեց․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

Մերոնք պարզապես «ռմբահարեցին» մրցակիցներին․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

Հավաքականի 3 անդամ գոլ խփեց, Հարոյանն էլ հիշեցրեց իր մասին․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

«Էնոսիս Պարալիմնին» հաղթանակ տոնեց, Համբարձումյանը մասնակցեց ամբողջ խաղին

Արաս Օզբիլիսը 2019-ին առաջին անգամ ամբողջական խաղ է անցկացրել «Վիլլեմ II»-ում

Թոփ 15 ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստներն այս պահին՝ ըստ Transfermarkt-ի

Արաս Օզբիլիսը կրկին նմանվում է իրեն, միայն թե թիմը ջախջախվեց (տեսանյութ)

«Լավ խաղ, վատ արդյունք, բարոյական հաղթանակ». Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստների գնահատականը Լիխտենշտեյնի հետ խաղում

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը Լիխտենշետյնի ընտրանու դեմ խաղում

Հավաքականի անդամներից ընդամենը 1 ֆուտբոլիստ խաղաժամանակ ստացավ

Գեղամի գերազանց ելույթը Ղազախստանում, Օզբիլիսը կրկին բացակայում էր (տեսանյութ)