fbpx
Բաժիններ

Դե Խեա․ «Ուզում եմ դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» ավագը»

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան ցանկություն է հայտնել հաջորդ մրցաշրջանում դառնալու թիմի ավագը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանացի ֆուտբոլիստը մանկունյական ակումբի հետ հնգամյա նոր պայմանագիր կկնքի, ինչի հետևանքով կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող դարպասապահը: Դե Խեան կարծում է, որ իր փորձը կարող է մեծ դեր խաղալ թիմի երիտասարդ ֆուտբոլիստների աճի հարցում:

«Ես որոշ հանդիպումներում կրել եմ ավագի թևկապը: Լինել այնպիսի թիմի ավագ, ինչպիսին «Մանչեսթեր Յունայթեդն» է, և պաշտպանել նրա պատիվը, ուղղակի անհավանական է: Իհարկե, ես ուզում եմ դառնալ թիմի ավագը: Շատ և շատ ուրախ կլինեմ, եթե այդպես լինի:

Սա իմ 9-րդ մրցաշրջանն է ակումբում, և ինձ զգում եմ թիմի ամենափորձառու ֆուտբոլիստներից մեկը: Ես պետք է դա ցուցադրեմ խաղադաշտում ու փորձեմ օգնել տղաներին հասկանալու, թե ինչ է նշանակում «Մանչեսթեր Յունայթեդում» լինելը, և թե ինչքան կարևոր է դա»,- Դե Խեայի խոսքերը մեջբերում է The Telegraph-ը:

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը դեռ չի որոշել, թե ով է լինելու թիմի նոր ավագը: Վերջին շրջանում կային խոսակցություններ այն մասին, որ նորվեգացի մասնագետն այդ դերում դիտարկում է կիսապաշտպան Պոլ Պոգբայի թեկնածությունը:

«Մանչեսթեր Յունայթեդ». Բոլոր տրանսֆերներն այս ամառ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կլոպ․ «Հրաշալի խաղացինք, գերիշխում էինք»

Ապշեցուցիչ, անկասելի «Լիվերպուլ»․ «Յունայթեդը» նույնպես ձեռնունայն հեռացավ «Էնֆիլդից» (տեսանյութ)

«Լիվերպուլն» առաջին կեսից հետո նվազագույն հաշվով հաղթում է «Մանչեսթեր Յունայթեդին» (տեսանյութ)

«Լիվերպուլ» – «Մանչեսթեր Յունայթեդ»․ Մեկնարկային կազմեր

«Յունայթեդը» համաձայնության է եկել «Ռեալի» նախկին ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ

Կլոպ․ «Խաղալու ենք մեր մարզադաշտում, ու դա պետք է բոլորին հասկացնենք»

Աղբյուր․ «Յունայթեդի» հարձակման առաջատարը չի խաղա «Լիվերպուլի» դեմ

Պաշտոնական․ Էշլի Յանգը՝ «Ինտերի» ֆուտբոլիստ

«Մանչեսթեր Յունայթեդը» մոտակա ժամերին կարող է հայտարարել նոր տրանսֆերի մասին

Աղբյուր․ «Մանչեսթեր Յունայթեդի» ավագը կարիերան կշարունակի Իտալիայում

Հայտնի է՝ որքան աշխատավարձ կստանա Բրունու Ֆերնանդեշը «Մանչեսթեր Յունայթեդում»

Դոմինոյի էֆեկտ. 2 տրանսֆեր, որ կնպաստեն Պոգբայի՝ «Յուվենտուս» վերադարձին

«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնեցրեց անձնական պայմանագիրը Բրունո Ֆերնանդեշի հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» առաջատարը կարող է բաց թողնել «Լիվերպուլի» դեմ խաղը

«Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչում է (տեսանյութ)

Իտալիայում պնդում են, որ Կուլիբալիի՝ անգլիական գրանդ տեղափոխությունը կայացած է