fbpx
Բաժիններ

Գվարդիոլա․ «Վաղ թե ուշ կսպանենք ֆուտբոլիստներին․ սա խելագար խաղացանկ է»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իր կարծիքն է հայտնել ֆուտբոլիստների՝ նոր մրցաշրջանին ընդառաջ ունեցած պատրաստվածության մասին:

«Ֆուտբոլիստներից որոշներն իրենց հավաքականներում խաղալուց հետո ակումբին են միանալու հուլիսի 29-ին կամ 30-ին, մյուսները՝ օգոստոսի 3-ին կամ 4-ին: Նրանք են որոշում՝ պե՞տք է վերադառնալ երեքշաբաթյա կամ չորսշաբաթյա հանգստից հետո:

Ես չեմ ցանկանում, որ նրանք վերադառնան, եթե ամբողջովին անպատրաստ են կամ չեն վերականգնվել ծանր մրցաշրջանից հետո: Չպետք է մոռանալ, որ մենք սկսում ենք նոր մրցաշրջանը, իսկ Մահրեզը դեռ չի ավարտել նախորդը:

Սա խելագար խաղացանկ է, և մենք վաղ թե ուշ կսպանենք ֆուտբոլիստներին: Մենք չենք կարողանա երկար ժամանակ դիմակայել այս պայմաններին:

Խաղացողները պետք է հանգստանան, բայց եթե նրանք որոշեն թիմ վերադառնալ նախատեսվածից շուտ, մենք դա միայն կողջունենք»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է The Guardian-ը:

«Մանչեսթեր Սիթին» օգոստոսի 4-ին Անգլիայի Սուպերգավաթի շրջանակում մրցելու է «Լիվերպուլի» հետ:

«Ման․ Սիթին» պատասխանել է «Բավարիային» Սանեի առնչությամբ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Երկրպագուին հեռացրել են աշխատանքից «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների նկատմամբ ռասիզմ դրսևորելու համար

Լինգարդ․ «Նույնիսկ այդ տխմարին չհաջողվեց փչացնել երեկոն»

Գվարդիոլան գրանցել է մարզչական կարիերայի վատագույն մեկնարկը մրցաշրջանում

Մանչեսթերյան դերբիում «Յունայթեդն» ուժեղ էր (տեսանյութ)

Առաջին կեսից հետո «Յունայթեդը» վստահ հաղթանակ է տոնում «Սիթիի» նկատմամբ (տեսանյութ)

Մանչեսթերյան դերբի․ Մեկնարկային կազմեր

Ալեգրի. «20 տարի է՝ սխալմամբ հետևում ենք Գվարդիոլային»

«Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին» պայքարում են «Բարսելոնայի» աստղին գնելու համար

Գվարդիոլայի լեզվի զվարճալի սայթաքումը. իսպանացին «Մանչեսթեր Սիթիին» «Բավարիա» է ասել (տեսանյութ)

«Բարսելոնան» լուրջ մրցակից ունի Լաուտարո Մարտինեսին գնելու պայքարում

«Մանչեսթեր Սիթին» վստահ հաղթանակ տոնեց, Գաբրիել Ժեզուշը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

«Լիվերպուլը» առաջ է պոկվում, «Չելսին»՝ նահանջում (տեսանյութ)

Բացաական ցուցանիշ, որով «Մանչեսթեր Սիթիի» մրցաշրջանն արդեն ձախողված կարելի է համարել

«Մանչեսթեր Սիթին» միավորներ կորցրեց գոլառատ խաղում (տեսանյութ)

Առաջին խաղակեսում Ստեռլինգի գոլին պատասխանեց Վիլեմսը (տեսանյութ)

Գվարդիոլա. «Էմերիի հեռացումը չի փոխում կարծիքս իր կարողությունների մասին»