fbpx
Բաժիններ

Եվս 1 հաղթանակ, և հայկական ակումբները նոր ռեկորդ կսահմանեն եվրագավաթներում

Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին հանդիպումները՝ 10 փաստով

Եվրոպա լիգայի մրցաշարում Հայաստանը ներկայացնող 3 ակումբներից երկուսը՝ «Արարատ-Արմենիան» ու «Փյունիկը», հաղթանակով ավարտելով որակավորման 2-րդ փուլի առաջին հանդիպումները, լավ նախադրյալներ ստեղծեցին հաջորդ փուլի ուղեգրի նվաճման համար, իսկ ահա «Ալաշկերտը» խոշոր հաշվով կրած պարտությունից հետո գործնականում դուրս մնաց հետագա պայքարից:

Հանդիպումների ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին հանդիպումներում Հայաստանի ներկայացուցիչները տոնեցին 2 հաղթանակ, կրեցին մեկ պարտություն, խփեցին 4 գնդակ, սեփական դարպասը բաց թողեցին նույնքան գոլ: Ընդհանուր առմամբ եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում անցկացրած 11 հանդիպումներից 6-ում հայկական թիմերը հաղթել են, մեկն ավարտել են ոչ-ոքի, 4-ում պարտվել են: Մեր ֆուտբոլիստները 18 գոլ են խփել, սեփական դարպասը բաց են թողել 21 գնդակ:

Այս մրցաշրջանում տոնած 6 հաղթանակի ցուցանիշը հայկական ակումբների՝ 2015/16թթ․ մրցաշրջանում գրանցած լավագույն արդյունքի կրկնությունն է: Մեր թիմերը եվրագավաթային այդ մրցաշրջանում անցկացրած 14 խաղից 6-ում հաղթել էին, ուստի հիմա հրաշալի հնարավորություն կա այդ առումով սահմանելու նոր ռեկորդ:

2. «Արարատ-Արմենիան» եվրագավաթների 2-րդ փուլում հանդես եկած հայկական 8-րդ ակումբն էր և 2-րդը, որն այդ փուլում նորամուտը հաղթանակով նշեց: Մինչ այդ միայն «Միկային» էր դա հաջողվել, որն Արկադի Անդրեասյանի գլխավորությամբ 2007/08թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթել էր Սլովակիայի «Արտմեդիային»: Սակայն պատասխան խաղում «Միկան» 2 անպատասխան գնդակ էր բաց թողել ու պայքարից դուրս էր մնացել:

Վարդան Մինասյան. «Կարող էինք ու պարտավոր էինք ավելի խոշոր հաշվով հաղթել» (տեսանյութ)

Ընդհանուր առմամբ հայկական 8 ակումբները եվրագավաթների 2-րդ փուլում անցկացրած 45 հանդիպումներում ընդամենը 7 հաղթանակ են տոնել, 8 խաղ ավարտել են ոչ-ոքի, կրել են 30 պարտություն, խփել են 27 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 83 գնդակ:

3. Եվրագավաթներում հայկական և ջիբրալթարական թիմերի ճանապարհները երկրորդ անգամ հատվեցին: Առաջին դիմակայությունն անհաջող էր հայկական թիմի համար: 2016/17թթ. Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում «Փյունիկը» չէր հաղթահարել «Եվրոպայի» արգելքը: Առաջին խաղում հյուրընկալվելիս Սարգիս Հովսեփյանի սաները պարտվել էին 0-2 հաշվով, իսկ Երևանում միայն 2-1 հաշվով էին հաղթել ու դուրս էին մնացել հետագա պայքարից:

4. Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում «Փյունիկը» սեփական հարկի տակ առաջին հաղթանակը տոնեց: Եվրոպա լիգայի մրցաշարերում դա «Փյունիկի» 9-րդ հաղթանակն էր անցկացրած 23 հանդիպումներում: Եվրագավաթներում «Փյունիկը» սեփական դաշտում արդեն 5 խաղ անպարտելի է՝ տոնելով 3 հաղթանակ, 2-ն ավարտելով ոչ-ոքի: Վերջին պարտությունը սեփական հարկի տակ «Փյունիկը» կրել է 2017/18թթ. Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում՝ 1-4 հաշվով զիջելով Սլովակիայի «Սլովանին»: Փյունիկցիները եվրագավաթների 2-րդ փուլի հանդիպումներում 3-րդ հաղթանակը տոնեցին, ինչը լավագույն արդյունքն է հայկական թիմերի մեջ:

5. «Յաբլոնեցը» չեխական 2-րդ ակումբն էր, որ եվրագավաթներում մրցեց «Փյունիկի» հետ: Չեխական թիմի հետ առաջին դիմակայությունը շատ անհաջող էր ավարտվել փյունիկցիների համար, որոնք 2011/12թթ. Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում Վարդան Մինասյանի գլխավորությամբ երկու հանդիպումներում էլ խոշոր հաշվով զիջել էին Պլզենի «Վիկտորիային» (0-4, 1-5): «Փյունիկի» ներկայիս կազմի ֆուտբոլիստներից այդ հանդիպումներին մասնակցել էին Արտակ Եդիգարյանն ու Էդգար Մանուչարյանը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Podcast #4. Հայկական ակումբների ելույթները Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում

«Արարատը» կրկնեց վերջին 12 տարիների իր լավագույն արդյունքը, իսկ «Ուրարտուն» հակառեկորդ գրանցեց

«Արարատ-Արմենիայի»՝ Եվրոպա լիգայի 4-րդ փուլի հանդիպումները կցուցադրվեն հայկական հեռուստատեսությամբ

Անդրիա Դրագոևիչը հրավիրվել է Մոնտենեգրոյի հավաքական

Ալեքսանդր Տարխանով․ «Վաղուց հետաքրքրություն կա Յուրա Մովսիսյանի նկատմամբ»

Սերգեյ Բոյկո․ «Մեզ ձեռնտու էր «Փյունիկի» հետ հենց հիմա խաղալը»

«Արարատի» խելահեղ մեկնարկը․ 3-րդ «զոհը» «Փյունիկն» էր (տեսանյութ)

«Զենիթի» հայ պաշտպանը տեղափոխվեց «Ալաշկերտ»

«Փյունիկ» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

2 ֆուտբոլիստ լքեց «Փյունիկը»

«Արարատ – Արմենիա» – «Դյուդելանժ» խաղի տոմսերի վաճառքը սկսված է

Վադիմ Բորեց․ «Ձգտելու ենք ժամանակի հետ առաջընթաց ունենալ․ հավատում ենք այս տղաներին» (տեսանյութ)

Վարդան Մինասյանը՝ «Նոայի» նկատմամբ հաղթանակի ու «Դյուդելանժի» հետ առաջիկա խաղի մասին (տեսանյութ)

Չեմպիոնի ծանր հաղթանակը եվրոպական ելույթից առաջ․ VNews-ի ֆոտոշարքը «Նոա» – «Արարատ-Արմենիա» հանդիպումից

«Արարատ-Արմենիան» 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց առաջնությունում (տեսանյութ)

«Նոա» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)