fbpx
Բաժիններ

Հայաստանի հավաքականին պայքարից դուրս հանած թիմերը եզրափակիչում են․ Սպասելիքներ թեժ խաղից

Խաղի մանրամասները

Եվրոպա, Եվրոպայի առաջնություն , Մ19, , Եզրափակիչ Փուլ

27 Հուլիս 2019 - 20:30

0

Պորտուգալիա (Մ19)

2

Իսպանիա (Մ19)

0 - 1 - 34`

0 - 2 - 51`

Երևանում ավարտին է մոտենում մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Վաղը՝ հուլիսի 27-ին, «Հանրապետական» ստադիոնում հաղթողի կոչումը կվիճարկեն Իսպանիայի և Պորտուգալիայի հավաքականները:

Հետաքրքրական է, որ այս ընտրանիները մրցակիցներ էին նաև խմբային մրցաշարում, և նրանց միջև հանդիպումն ավարտվել էր 1-1 հաշվով:

Պորտուգալիայի հավաքականը մրցաշարի գործող հաղթողն է, բացի այդ, 3-րդ տարին անընդմեջ հասել է եզրափակիչ: Իսպանիայի ընտրանին էլ ռեկորդային՝ 7 անգամ է այս տարիքային խմբում ճանաչվել Եվրոպայի ուժեղագույն թիմ:

Եզրափակիչից առաջ լրագրողների հետ են հանդիպել հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները:

Սանտի Դենիա

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ

-Առաջին հերթին, շնորհավորում եմ Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիային փայլուն աշխատանքի համար: Նրանք երրորդ անգամ անընդմեջ եզրափակիչում են և մրցաշարի գործող հաղթողներն են: Շատ լավ ու գեղեցիկ խաղ է լինելու, ինչպես խմբային փուլում կայացած մրցավեճն էր: Կարծում եմ՝ ամեն ինչ որոշելու են մանրուքները: Մենք ամեն ինչ անում ենք, որ նույնիսկ այդ մանրուքները ճիշտ կատարվեն ֆուտբոլիստների կողմից:

Կիսաեզրափակիչում մասնակցել եք լրացուցիչ ժամանակի և 11-մետրանոց հարվածաշարի: Թիմը հասցրե՞լ է ֆիզիկապես վերականգնվել:

-Այդ ուղղությամբ աշխատել ենք հավաքականի ֆիզպատրաստության մարզչի հետ միասին: Իհարկե, մենք աշխատել ենք նաև տակտիկայի ու մարտավարական փոքր գործոնների վրա, ինչը շատ կարևոր է, քանի որ մեր նպատակը վաղը կայանալիք եզրափակիչում հաղթելն է:

Իսպանիան նախորդ խաղերում շատ էր գոլային պահեր ստեղծում, սակայն իրացման տոկոսը ցածր էր: Աշխատե՞լ եք այդ խնդրի ուղղությամբ:

-Թիմը լավ աշխատանք է կատարում, մենք ստեղծում ենք պահեր: Հարձակման գծի խաղը, ընդհանուր առմամբ, լավ եմ գնահատում: Մենք հավատում ենք ֆուտբոլիստներին և այդ հավատը փորձում ենք փոխանցել նրանց: Կարծում եմ՝ եթե այսպես շարունակենք, գոլերը կգան:

Ի՞նչ տպավորություններով եք հեռանալու Հայաստանից:

-Նախ, շնորհավորում եմ ՀՖՖ-ին և ՈւԵՖԱ-ին այս մրցաշարը նման բարձր մակարդակով կազմակերպելու համար: Ենթակառուցվածքները և մարզումային խաղադաշտերը շատ լավն էին: Դրական տպավորություններ ունեմ նաև երկրից: Երևանը մի քաղաք է, որտեղ մարդիկ վայելում են ֆուտբոլը, նրանք նաև շատ բարյացակամ են: Սա շատ ջերմ վայր է:

Մրցաշարի մեկնարկից առաջ ասել էիք՝ Խինես Մելենդեսն իսպանական ֆուտբոլի գաղտնիքների մասին գուցե պատմած լինի Հայաստանի հավաքականի խաղացողներին․․․ Նրա հետ զրուցե՞լ եք այս օրերին:

-Մենք մարզվում էինք ՀՖՖ տեխնիկական կենտրոնում, ու Մելենդեսը հիմնականում ներկա էր լինում մեր մարզումներին: Նա 20 տարի եղել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայում և այս տղաներին շատ լավ գիտի: Զրույցների ժամանակ էլ խոստովանում էր, որ, Հայաստանի հավաքականից զատ, ցավում է նաև Իսպանիայի ընտրանու համար և ցանկանում նրա հաջողությունը:

Պորտուգալիայի կազմում կիսաեզրափակիչում փայլեց ենթահարձակվող Ժոան Մարիուն: Նրա նկատմամբ լինելո՞ւ է անհատական հսկողություն:

-Պետք է պաշտպանվենք որպես թիմ: Մենք հիմնականում չենք կիրառում անհատական հսկողություն որևէ ֆուտբոլիստի նկատմամբ: Եթե հարկավոր է որևէ մեկին չեզոքացնել, դա անում ենք թիմային ջանքերի շնորհիվ:

Աբել Ռուիս

Իսպանիայի հավաքականի ավագ

-Կարծում եմ՝ շատ լավ և հետաքրքիր խաղ է լինելու, ինչպես խմբային փուլում կայացած հանդիպումն էր: Բարդ դասավորվեց այդ մրցավեճը: Պորտուգալիան շատ լավ մրցակից է: Պետք է ամեն ինչ անենք հաղթանակի հասնելու համար:

Ֆիլիպե Ռամոս

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ

-Լավ խաղ ենք սպասում: Շատ ուժեղ մրցակից է: Նրանց հետ մրցել ենք խմբային փուլում, ու դա անչափ բարդ հանդիպում էր: Կենտրոնացած ենք հաղթանակի հասնելու վրա և փորձելու ենք դա կյանքի կոչել:

Պորտուգալիան անհամեմատ ավելի հեշտությամբ դուրս եկավ եզրափակիչ, քան Իսպանիան: Դա որքանո՞վ կարող է առավելություն հանդիսանալ եզրափակիչից առաջ:

-Համաձայն եմ, որ մեզ համար ավելի հեշտ էր: Այդուհանդերձ, Իռլանդիայի հետ կիսաեզրափակիչը մեզ հեշտ չտրվեց: Իսպանիան շատ ուժեղ մրցակից է: Բարդ հանդիպում եմ սպասում, որում պետք է փորձենք հաղթել, ինչպես արեցինք 2018 թվականի եզրափակիչում, երբ պարտության մատնեցինք Իտալիային:

Իռլանդիան գոլ խփելու 2 շատ լավ պահ ուներ Պորտուգալիայի հետ խաղում: Ձեր թիմը հաճախ է սխալներ թույլ տալիս պաշտպանությունում: Ի՞նչ կասեք այդ մասին, առավել ևս, որ Իսպանիան ուժեղ հարձակման գիծ ունի:

-Ես, ընդհանուր առմամբ, գոհ եմ պաշտպանության ցուցադրած խաղից, քանի որ մրցաշարում ընդամենը 1 գոլ ենք բաց թողել: Գիտենք, որ իսպանացիները հարձակողական խաղաոճ են դավանում: Ընդամենը կասեմ, որ վաղն իսկական տղամարդկանց խաղ է սպասվում:

Ի՞նչ տպավորություններով եք հեռանալու Հայաստանից:

-Մեզ այստեղ շատ լավ են ընդունել, մարդիկ ընկերասեր են: Կկարոտենք Հայաստանը:

Ձեր թիմի հարձակողական ոճի կիսապաշտպան Ֆելիշ Կորեան արդեն պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ: Դրա հետ կապված որևէ զրույց ունեցե՞լ եք Պեպ Գվարդիոլայի հետ:

-Ո՛չ, չենք զրուցել:

Վիտինյա

Պորտուգալիայի հավաքականի ավագ

-Հաղթանակի ակնկալիք ունեմ: Մրցելու են 2 շատ տաղանդավոր և պատրաստված թիմեր: Ցանկանում ենք հաղթել և չենք մտածում որևէ այլ բանի մասին: Գեղեցիկ խաղ է լինելու: 2 թիմերն էլ ներդնելու են բոլոր ուժերը, որպեսզի հասնեն հաջողության:

Հավաքականի խաղացողների մեծամասնությունը «Պորտուից» և «Բենֆիկայից» է: Ֆուտբոլիստների միջև համագործակցությունը կարծես շատ լավ է ստացվում: Դրան նպաստո՞ւմ է նշված հանգամանքը:

-Կարծում եմ՝ դա կապված է ոչ թե ակումբների, այլ ֆուտբոլիստների այս խմբի հետ: Արդեն տևական ժամանակ է, ինչ ճանաչում ենք իրար: Կարող եմ ասել՝ սա մեր երկրորդ ընտանիքն է։ Իրար շատ լավ գիտենք: Կարծում եմ՝ դա է գլխավորը: Մեր հաղթաթուղթը թիմում տիրող մթնոլորտն է:

Իսպանիայի հետ արդեն խաղացել եք խմբային փուլում: Մրցակիցը խաղային ո՞ր գործոններում էր դժվարություններ ստեղծում Պորտուգալիայի համար:

-Կարծում եմ՝ մենք հավասարազոր թիմեր ենք: Նրանք լավ են վերահսկում գնդակը, խաղադաշտում գտնում տարածություններ: Նրանք շատ համբերատար են խաղում: Մենք էլ ունենք այդ որակները, բայց ցուցադրում ենք ավելի արագ ֆուտբոլ:

Պատրաստվելով եզրափակիչին՝ փորձարկո՞ւմ եք 11-մետրանոց հարվածները:

-Այո՛, փորձարկել ենք, բայց ցանկանում ենք խաղն ավարտել 90 րոպեում կամ լրացուցիչ ժամանակում: Կարևորը հաղթելն է: Չենք ուզում՝ գործը հասնի հարվածաշարին, սակայն պատրաստ ենք նաև դրան:

Եվրոպական ո՞ր առաջնությունում եք երազում հանդես գալ:

-Իմ մտքում այս պահին միայն «Պորտուն» ու Պորտուգալիան են, բայց, ինչպես յուրաքանչյուր այլ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ես էլ երազում եմ լավագույն առաջնություններում՝ Պրեմիեր լիգայում, Լա լիգայում և այդ մակարդակի մյուս լիգաներում խաղալու մասին:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Հայաստանում անցկացված ԵՎՐՈ Մ19-ի լավագույն պահերը (տեսանյութ)

Հայաստանում փայլելուց հետո «Բարսան» լուրջ հույսեր է կապում իր հարձակվողի հետ

Իսպանիայի Մ19 հավաքականի ֆուտբոլիստները պարգևետրվեցին. VNews-ի ֆոտոշարքը

Բաղձալի հաջողություն, հիասթափության արցունքներ. VNews-ի ֆոտոշարքը ԵՎՐՈ Մ19-ի եզրափակիչից

Իսպանիայի Մ19 հավաքականը՝ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)

Մխիթարյանը կոչ է անում բոլորին գնալ մարզադաշտ՝ դիտելու ԵՎՐՈ Մ19-ի եզրափակիչը

«Բարսելոնայի» ու Ինիեստայի վերամիավորումը. ինչ ֆուտբոլ դիտել այսօր

ԵՎՐՈ Մ19. Իսպանիայի հավաքականը կիսաեզրափակիչում 11-մետրանոցներով հաղթեց ֆրանսիացիներին (տեսանյութ)

ԵՎՐՈ Մ19. Պորտուգալիայի հավաքականը եզրափակիչում է (տեսանյութ)

«Յուվենտուսի» ու Կոնտեի վերամիավորումը. ինչ ֆուտբոլ դիտել այսօր

ԵՎՐՈ Մ19. Կիսաեզրափակիչում՝ Իսպանիա – Ֆրանսիա, Պորտուգալիա – Իռլանդիա (տեսանյութ)

Գերման Կուրբաշյան․ «Հեռանում եմ «Գրոյտեր Ֆյուրտից», բայց դեռ չեմ ասի՝ որտեղ եմ տեղափոխվելու»

Հայաստանի Մ-19 հավաքականի ֆուտբոլիստները՝ Պորտուգալիայի հետ խաղի մասին (տեսանյութ)

Մ-19 հավաքականի 4 ֆուտբոլիստներ՝ սկաուտների ուշադրության կենտրոնում․ Արթուր Ոսկանյանը՝ այս և այլ հարցերի շուրջ (տեսանյութ)

Հերթական 4 գնդակը մեր թիմի դարպասում. VNews-ի ֆոտոշարքը Հայաստան Մ19-Պորտուգալիա Մ19 խաղից

ԵՎՐՈ Մ19. Իսպանիայի հավաքականը հաղթեց իտալացիներին և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)