Արամ Խամոյանը 3 տարվա պայմանագիր է կնքել «Արարատ-Արմենիայի» հետ - VNews
Բաժիններ

Արամ Խամոյանը 3 տարվա պայմանագիր է կնքել «Արարատ-Արմենիայի» հետ

Երևանի «Լոկոմոտիվի» և Հայաստանի Մ-19 հավաքականի կիսապաշտպան Արամ Խամոյանը 3 տարվա պայմանագիր է ստորագրել «Արարատ-Արմենիայի» հետ: Այս մասին հայտարարվել է «Սպորտ Գիլոյանի հետ» հաղորդաշարի երեկվա թողարկման ժամանակ:

19-ամյա ֆուտբոլիստն առաջիկա մրցաշրջանը կսկսի «Արարատ-Արմենիայի» 2-րդ թիմում, որը հանդես է գալու Առաջին խմբի առաջնությունում:

Խամոյանը Հայաստանի Մ-19 հավաքականի կազմում մասնակցել է այդ տարիքային խմբի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի խմբային մրցաշարի բոլոր 3 հանդիպումներին: Նա այդ մրցավեճերում եղել է մեկնարկային կազմում, 2 դեպքում անցկացրել ամբողջական խաղ և փոխարինվել միայն Իտալիայի ընտրանու հետ հանդիպմանը:

«Արարատ-Արմենիա-2»-ն Առաջին խմբի 2018/19թթ․ առաջնությունում զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը:

Տրանսֆերային ամառ-2019․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կլոպ․ «Որևէ շանս չունեինք Կոուտինյոյին հեռու պահելու «Բարսելոնա» տեղափոխությունից»

«Ռեալ Մադրիդ Կաստիլյայի» ֆուտբոլիստը՝ «Բարսելոնայի» և անգլիական ակումբների նշանառության տակ

Դավիդ Սիլվան մոտ է իտալական ակումբի հետ համաձայնության գալուն

ՊՍԺ-ն որոշում է կայացրել Մաուրո Իկարդիի վերաբերյալ

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստը «Բարսելոնայի» դիտակետում է

Ռոնալդուն չի վերադառնա «Ռեալ»

Յովիչը կարող է դառնալ Հալանդի գործարքի մի մասը

Կավանիի՝ «Ատլետիկո» տեղափոխությունը բացառված չէ

Պոգբան ընտրություն է կատարել «Ռեալի» ու «Յուվենտուսի» միջև

«Ռեալը» կբաժանվի մի շարք ֆուտբոլիստներից

«Ինտերը» հրաժարվել է «Բարսելոնայի» 2 ֆուտբոլիստի ներառել Լաուտարոյի տրանսֆերի մեջ

«Բարսելոնան» չի ծրագրում ամռանը հրաժեշտ տալ Գրիզմանին

«Յուվենտուսը» որոշել է բաժանվել իր ֆուտբոլիստից

Ֆալկաոն կարող է տեղափոխվել Չավիի գլխավորած թիմ

Վիլիանը հաստատել է, որ ամռանը հեռանալու է «Չելսիից»

«Միլանը» մտադիր է Իբրահիմովիչին փոխարինել Ա սերիայում հանդես եկող հարձակվողով