fbpx
Բաժիններ

Բիչախչյանը հագեցնում է մոտ 10 ամսվա «քաղցը», Բալեկյանը՝ մրցում արգենտինական գրանդի հետ (տեսանյութ)

Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

Արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստներն իրենց ակումբներում վերջին օրերի ընթացքում մասնակցել են պաշտոնական հանդիպումների: VNews.am-ն անդրադառնում է գրանցված արդյունքներին և մեր հայրենակիցների ստացած խաղաժամանակին:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 3-րդ տուր․ «Դինամո Մոսկվա» 2-0 «Ուրալ»Վարազդատ Հարոյանն առաջնության 3-րդ անընդմեջ խաղում եղել է «Ուրալի» մեկնարկային կազմում: Նա այս մրցավեճում փոխարինվել է 84-րդ րոպեին: Հայ ֆուտբոլիստը 56-րդ րոպեին զգուշացվել է դեղին քարտով: Սա «Ուրալի» առաջին պարտությունն էր ընթացիկ առաջնությունում: Եկատերինբուրգը ներկայացնող թիմը 3 հանդիպումներից հետո իր ակտիվում գրանցել է 6 միավոր:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 3-րդ տուր․ «Կրասնոդար» 3-0 «Սոչի»Ալեքսանդր Կարապետյանը մնացել է պահեստայինների նստարանին: 31-ամյա հարձակվողը նախորդ 2 հանդիպումներում մտել էր փոխարինման: «Սոչին» անցկացրած 3 խաղում կրել է նույնքան պարտություն:

Բուլղարիայի Բարձրագույն խումբ, 3-րդ տուր․ «Արդա» 3-1 «Բերոե»․ Ռումյան Հովսեփյանը 33-րդ րոպեին հավասարեցրել է հանդիպման հաշիվը՝ իր առաջին գոլը խփելով նոր թիմում: Նա մասնակցություն է ունեցել նաև երկրորդ գոլային գրոհին: Հայ ֆուտբոլիստն ամբողջական խաղ է անցկացրել՝ 3-րդ անընդմեջ մրցավեճում լինելով թիմի մեկնարկային կազմում: «Արդան» 3 տուրից հետո վաստակել է 5 միավոր:

Շվեդիայի Բարձրագույն խումբ, 17-րդ տուր․ «Գյոթեբորգ» 0-0 «Նորչոպինգ»․ Անդրե Չալըշըրը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: 29-ամյա պաշտպանը մեկնարկային կազմում է եղել «Գյոթեբորգի»՝ ընթացիկ առաջնությունում անցկացրած բոլոր 17 մրցավեճերում: Թիմն առաջնության վերջին 5 խաղում անպարտելի է՝ տոնելով 2 հաղթանակ, գրանցելով 3 ոչ-ոքի ու այդ ընթացքում բաց թողնելով ընդամենը 2 գոլ: «Գյոթեբորգը» 16 թիմի պայքարում 5-6-րդ տեղերն է բաժանում «Հեկենի» հետ:

Դանիայի Սուպերլիգա, 3-րդ տուր․ «Հոբրո» 2-2 «Ռանդերս»․ Էդգար Բաբայանը 3-րդ անընդմեջ ամբողջական խաղն է անցկացրել: Նա, ի դեպ, իր կարիերան սկսել է հենց «Ռանդերսում» և այնտեղից տեղափոխվել «Հոբրո»: Վերջինս մեկնարկային 3 տուրում գրանցել է նույնքան ոչ-ոքի:

Սլովակիայի 2-րդ դիվիզիոն, 2-րդ տուր․ «Ժիլինա-2» 2-4 «Դուբնիցա»․ Վահան Բիչախչյանը վնասվածքի պատճառով մոտ 10 ամիս խաղադաշտից բացակայելուց հետո 2-րդ անընդմեջ հանդիպմանը դարձել է գոլի հեղինակ: Նա մրցակցի դարպասն այս անգամ գրավել է 8-րդ րոպեին: Բիչախչյանը մասնակցել է ամբողջ խաղին: «Ժիլինա-2»-ը 2 տուրից հետո իր ակտիվում է գրանցել 3 միավոր:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 20-րդ տուր․ «Տոբոլ» 0-2 «Կայսար»Տիգրան Բարսեղյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: 25-ամյա ֆուտբոլիստը վերջին 2 խաղում չի կարողացել գրավել մրցակիցների դարպասը: Նա ընթացիկ առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել 19 անգամ (բոլոր դեպքերում՝ մեկնարկային կազմում) ու դարձել 7 գոլի հեղինակ: «Կայսարն» այս տուրից առաջ առաջատար հանդիսացող «Տոբոլին» պարտության մատնելու շնորհիվ ընդհատել է առաջնությունում առանց հաղթանակների 3 խաղերի շարքը: «Կայսարը» 12 թիմի պայքարում եզրափակում է լավագույն հնգյակը:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 20-րդ տուր․ «Ժետիսու» 2-0 «Շախտյոր Կարագանդա»․ Կամո Հովհաննիսյանը մասնակցել է ամբողջ խաղին: Նա ընթացիկ առաջնության 20 հանդիպումներից մասնակցել է 19-ին (18 դեպքում՝ մեկնարկային կազմում) և դարձել 4 գոլի հեղինակ: «Ժետիսուն» մրցաշարի վերջին 8 հանդիպումներում ընդամենը 2 հաղթանակ է տոնել և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը՝ հետապնդելով «Կայսարին»:

Սերբիայի Սուպերլիգա, 2-րդ տուր․ «Պրոլետեր Նովի Սադ» 2-2 «Վոժդովաց»․ Արթուր Եդիգարյանն ամբողջական հանդիպում է անցկացրել: 32-ամյա կիսապաշտպանն 1-ին տուրի մրցավեճում փոխարինման էր մտել 53-րդ րոպեին: «Պրոլետեր Նովի Սադն» այս առաջնությունում առայժմ հաղթանակ չունի և վաստակել է 1 միավոր:

Սլովակիայի Սուպերլիգա, 2-րդ տուր․ «Սլովան Բրատիսլավա» 3-0 «Զեմպլին Միխալովցե»Արմեն Հովհաննիսյանը խաղը սկսել է պահեստայինների նստարանին և փոխարինման մտել 11-րդ րոպեին: 19-ամյա հարձակվողը Սուպերլիգայում իր նորամուտը նշել էր նախորդ տարվա մայիսին, իսկ մինչ այդ մասնակցել էր նաև գավաթային հանդիպումների: «Զեմպլին Միխալովցեի» Մ-19 թիմում է ընդգրկված կիսապաշտպան Էրիկ Ազիզյանը: Ինչ վերաբերում է գլխավոր թիմին, ապա այն ընթացիկ առաջնության մեկնարկային 2 մրցավեճում կրել է նույնքան պարտություն՝ գնդակների 0-6 ընդհանուր հարաբերակցությամբ:

Արգենտինայի Սուպերլիգա, 1-ին տուր․ «Բոկա Խունիորս» 0-0 «Ատլետիկո Հուրական»Նորբերտո Բրիասկո Բալեկյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 69-րդ րոպեին: 23-ամյա հարձակվողը նախորդ առաջնությունում մասնակցել էր 13 հանդիպման (3-ը՝ մեկնարկային կազմում, 10-ը՝ մտնելով փոխարինման):

Բելառուսի գավաթի խաղարկություն, 1/16 եզրափակիչ․ «Վոլնա» 1-3 «Դնյապրո»Արսեն Բեգլարյանը մասնակցել է ամբողջ խաղին: Ինչ վերաբերում է առաջնությանը, ապա այնտեղ Բեգլարյանը չի հանդիսանում «Դնյապրոյի» հիմնական դարպասապահը: 26-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ առաջնությունում մասնակցել է ընդամենը 5 մրցավեճի՝ վերջին անգամ խաղադաշտ դուրս գալով հունիսի 23-ին: «Դնյապրոն» դուրս է եկել գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ:

Ռուսաստանի Ազգային լիգա (հզորությամբ 2-րդ առաջնություն), 5-րդ տուր․ «Ենիսեյ» 0-1 «Կրասնոդար-2»․ Արթուր Սարկիսովն ընդգրկված է եղել հիմնական կազմում ու փոխարինվել 55-րդ րոպեին: 32-ամյա հարձակվողն այս առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել 4 անգամ (3 դեպքում՝ մեկնարկային կազմում) և դեռ չի բացել գոլերի հաշիվը: «Ենիսեյն» անցկացրած 5 հանդիպումներում տոնել է 1 հաղթանակ ու կրել 4 պարտություն:

Ֆրանսիայի Լիգա-2 (հզորությամբ 2-րդ առաջնություն), 1-ին տուր․ «Այաչո» 2-2 «Հավր»․ Գաել Անդոնյանը մնացել է պահեստայինների նստարանին: 24-ամյա պաշտպանը վերջին անգամ պաշտոնական հանդիպման է մասնակցել 2018 թվականի նոյեմբերի 26-ին, երբ անգլիական «Սանդեռլենդի» Մ-23 թիմի կազմում խաղադաշտ է դուրս եկել «Միդլսբրոյի» նույն տարիքային թիմի հետ մրցավեճում: «Այաչոն» նախորդ առաջնությունում հանգրվանել է 17-րդ հորիզոնականում ու դժվարությամբ պահպանել տեղը Լիգա-2-ում:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 3-րդ տուր․ «Տամբով» 2-0 «Սպարտակ Մոսկվա»․ Իշխան Գելոյանը շարունակում է բացակայել վնասվածքի պատճառով: Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմն անցկացրած 3 խաղում տոնել է 1 հաղթանակ ու կրել 2 պարտություն:

Լեհաստանի 1-ին դիվիզիոն (հզորությամբ 2-րդ առաջնություն), 1-ին տուր․ «Վիգրի Սուվալկի» 1-1 «Խոյնիչանկա»Աղվան Պապիկյանը հայտավորված է եղել պահեստայինների թվում և փոխարինման մտել 68-րդ րոպեին: «Խոյնիչանկան» 1-ին դիվիզիոնի նախորդ առաջնությունում 18 թիմի պայքարում եզրափակել է լավագույն տասնյակը:

Ռուսաստանի Ազգային լիգա (հզորությամբ 2-րդ առաջնություն), 5-րդ տուր․ «Ռոտոր Վոլգոգրադ» 1-1 «Խիմկի»Արշակ Կորյանը 9-րդ րոպեին գրավել է մրցակցի դարպասը՝ բացելով խաղի հաշիվը: Նա մասնակցել է ամբողջ մրցավեճին: 24-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել առաջնության 4 հանդիպումներում (2-ը՝ մեկնարկային կազմում) և աչքի ընկել խփած 2 գոլով: Անդրեյ Տալալաևի գլխավորած թիմը 5 տուրից հետո վաստակել է 13 միավոր ու 1-3-րդ տեղերն է կիսում «Տոմի» և «Չերտանովոյի» հետ:

Բելառուսի գավաթի խաղարկություն, 1/16 եզրափակիչ․ «Արսենալ» 0-6 «Էներգետիկ-ԲԳՈւ»Հայկ Մուսախանյանը եղել է մեկնարկային կազմում ու խաղադաշտում իր տեղը զիջել 58-րդ րոպեին: 21-ամյա կիսապաշտպանը Բելառուսի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում խաղադաշտ է մտել 11 անգամ (2-ը՝ հիմնական կազմում) ու խփել 2 գոլ: «Էներգետիկ-ԲԳՈւ»-ն դուրս է եկել գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Հայ ֆուտբոլիստների վառ խաղը «կուրացնում» է ղազախ երկրպագուներին (տեսանյութ)

Մարկոս Պիզելիի առաջին «զոհը» Կամո Հովհաննիսյանի թիմն էր (տեսանյութ)

«Զեմպլին Միխալովցեում» հայ ֆուտբոլիստների քանակը նվազել է

«Ուրալը» ոչ-ոքի է խաղացել, Հարոյանը մասնակցել է ամբողջ խաղին

Վահան Բիչախչյանի գոլը «Դուբնիցայի» դեմ խաղում (տեսանյութ)

Ռումյան Հովսեփյանն իր առաջին գոլն է խփել Բուլղարիայի առաջնությունում (տեսանյութ)

«Ուրալի» առաջին պարտությունն առաջնությունում, Հարոյանը կրկին հիմնական կազմում էր

Պատմական դերբի Նյու Յորքում. ինչ ֆուտբոլ դիտել այսօր

«Ուրալը» երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց ՌՊԼ-ում, Հարոյանը մասնակցեց ամբողջ խաղին

Վահան Բիչախչյանը դաշտ է մտել ու անմիջապես դարձել հաղթական գոլի հեղինակ

Վարազդատ Հարոյանն «Ուրալի» հետ հաղթանակով է մեկնարկել ՌՊԼ-ում

«Փյունիկն» ընկերական խաղում պարտվեց Հարոյանի «Ուրալին»

«Փյունիկն» ու «Ուրալն» ստուգողական խաղ կանցկացնեն

Վարազդատ Հարոյանի և Անդրեյ Պանյուկովի հետաքրքիր մարզումը (տեսանյութ)

Ռումյան Հովսեփյանը նոր ակումբ ունի

Ռումյան Հովսեփյան․ «Մոտ օրերս նորություններ կլինեն»