fbpx
Բաժիններ

«Փյունիկը» և «Լոռին» սկանդալային խաղից հետո կմրցեն առաջին անգամ․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 1-ին տուրին ընդառաջ

«ՇԻՐԱԿ» – «ՈւՐԱՐՏՈւ» (նախկին «Բանանց»)

2 օգոստոսի, ժ.17:00, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ

78 խաղ, «Շիրակը» հաղթել է 23 անգամ, «Ուրարտուն»՝ 34, գրանցվել է 21 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 72-125

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Նախորդ առաջնությունում «Ուրարտուն» Իլշատ Ֆայզուլինի գլխավորությամբ 32 հանդիպումներում վաստակած 52 միավորով դարձավ բրոնզե մրցանակակիր, իսկ «Շիրակը» Վարդան Բիչախչյանի օրոք 36 միավորով հանգրվանեց 7-րդ հորիզոնականում:

2․ Երկու թիմերի կազմերում էլ փոփոխությունները չնչին են: «Ուրարտուի» կազմը համալրել են Սեմյոն ՍինյավսկինՄիլոշ Նիկոլիչն ու Յուրիցա ԳրգեցըԱրտակ Դաշյանն էլ 7-ամյա ընդմիջումից հետո վերադարձել է հարազատ ակումբ: «Շիրակի» մարզաշապիկը կկրեն Էդգար ՄալաքյանըԲոգդան Միլիչիչն ու Մորի Կոնեն:

3․ Նախորդ մրցաշրջանում «Շիրակին» այդպես էլ չհաջողվեց գրավել «Ուրարտուի» դարպասը: 4 հանդիպումներից 3-ում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի, մեկում «Ուրարտուն» 4-0 խոշոր հաշվով հաղթանակ էր տոնել: «Ուրարտուի» դարպասը վերջին անգամ շիրակցիներին հաջողվել է գրավել անցյալ տարվա մայիսի 5-ին Երևանում կայացած խաղում: Գոլի հեղինակ է դարձել Սոլոմոն Իմե Ուդոն, որը ներկայումս հանդես է գալիս «Ուրարտուում» և նախորդ առաջնությունում գրավել էր «Շիրակի» դարպասը:

4․ Մրցակիցների միջև 3-րդ շրջանում կայացած խաղում տոնած խոշոր հաշվով հաղթանակով «Ուրարտուն» ընդհատել էր «Շիրակի» հետ առաջնության նախորդ 4 անհաջող հանդիպումների շարքը, որի ընթացքում գյումրեցիները տոնել էին 2 հաղթանակ, 2 խաղ ավարտել էին գոլազուրկ ոչ-ոքի: Ընդ որում «Ուրարտուին» չէր հաջողվել գտնել «Շիրակի» դարպասի բանալին: Մինչ այդ վերջին հաղթանակը շիրակցիների նկատմամբ «Ուրարտուն» տոնել էր նախորդ առաջնության գարնանային հատվածի մեկնարկային տուրում՝ անցյալ տարվա մարտի 4-ին Գյումրիում կայացած խաղում 3 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը:

5․ «Շիրակի» դարպասը գրավելու դեպքում Արտակ Դաշյանը «Ուրարտուի» կազմում 20-րդ գոլը կխփի և կընդգրկվի թիմի բոլոր տարիների լավագույն ռմբարկուների տասնյակում:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝  

 «Ուրարտու»՝ Արամ Հակոբյան, Արսեն Բալաբեկյան՝ 8-ական գոլ:

 «Շիրակ»՝ Անդրանիկ Բարիկյան՝ 8 գոլ:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3 4

Podcast #4. Հայկական ակումբների ելույթները Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում

«Արարատը» կրկնեց վերջին 12 տարիների իր լավագույն արդյունքը, իսկ «Ուրարտուն» հակառեկորդ գրանցեց

Անդրիա Դրագոևիչը հրավիրվել է Մոնտենեգրոյի հավաքական

Ալեքսանդր Տարխանով․ «Վաղուց հետաքրքրություն կա Յուրա Մովսիսյանի նկատմամբ»

Սերգեյ Բոյկո․ «Մեզ ձեռնտու էր «Փյունիկի» հետ հենց հիմա խաղալը»

«Արարատի» խելահեղ մեկնարկը․ 3-րդ «զոհը» «Փյունիկն» էր (տեսանյութ)

«Փյունիկ» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

2 ֆուտբոլիստ լքեց «Փյունիկը»

Վադիմ Բորեց․ «Ձգտելու ենք ժամանակի հետ առաջընթաց ունենալ․ հավատում ենք այս տղաներին» (տեսանյութ)

Վարդան Մինասյանը՝ «Նոայի» նկատմամբ հաղթանակի ու «Դյուդելանժի» հետ առաջիկա խաղի մասին (տեսանյութ)

Չեմպիոնի ծանր հաղթանակը եվրոպական ելույթից առաջ․ VNews-ի ֆոտոշարքը «Նոա» – «Արարատ-Արմենիա» հանդիպումից

«Արարատ-Արմենիան» 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց առաջնությունում (տեսանյութ)

«Նոա» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Խաշմանյանը բարկացած էր․ «Երբեք չեմ խաբի ինքս ինձ․ մենք չեմպիոն դառնալու ներուժ չունենք» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյան․ «Տխուր եմ 1-1 հաշվի հետ կապված․ մենք 2 միավոր կորցրինք» (տեսանյութ)

Դավիդ Կամպանյան՝ «Լոռիի» ցուցադրած խաղի, դարպասապահ Շահատունու և Իսահ Ալիյուի մասին (տեսանյութ)