fbpx
Բաժիններ

Հրայր Մկոյանը և Սոլոմոն Իմե Ուդոն վերադարձել են «Շիրակ»

«Շիրակն» իր կազմը համալրել է ևս 2 ֆուտբոլիստներով:

Ինչպես «Շիրակ» – «Ուրարտու» հանդիպումից հետո (3-1) կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Վարդան Բիչախչյանը, Գյումրին ներկայացնող թիմին են միացել «Ալաշկերտի» պաշտպան Հրայր Մկոյանը և «Բանանցի» հենակետային կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն: Ըստ հայ մասնագետի՝ նրանք երևի թե արդեն առաջիկա մրցավեճում կկարողանան օգնել «Շիրակին»:

Մկոյանն իր կարիերան սկսել է հենց այդ ակումբում, որտեղից 2007 թվականին տեղափոխվել է «Արարատ»: Պաշտպանը «Շիրակում» հետագայում ընդհատումներով խաղացել է ևս 2 անգամ՝ 2012 թվականի երկրորդ հատվածը և 2018 թվականի առաջին հատվածը: Ինչ վերաբերում է Ուդոյին, ապա նա Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ հանդես է եկել 2016-2018թթ․:

Հավելենք, որ «Շիրակը» ևս 3 ձեռքբերում է ունեցել ամառային այս հատվածում: Նորեկներից 2-ը՝ պաշտպան Բոգդան Միլիչիչը և հարձակվող Մորի Կոնեն, «Ուրարտուի» հետ հանդիպմանը մեկնարկային կազմում էին: Կոնեն դարձել է դուբլի հեղինակ: Ինչ վերաբերում է հայ կիսապաշտպան Էդգար Մալաքյանին, ապա նա վերոնշյալ մրցավեճում փոխարինման է մտել երկրորդ խաղակեսում:

Տրանսֆերային ամառ-2019․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պաշտոնական․ «Նոան» պորտուգալացի նորեկ ունի

Ռեկորդներ, որ կարող են սահմանվել ԲԽ-ի գարնանային հատվածում

Տրանսֆերային ձմեռ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Արսենալը» պատրաստ է վաճառել Օբամեյանգին. 2 գրանդ ցանկանում են գնել գաբոնցուն

Ինչպես է դասավորվել ԲԽ թիմերի գլխավոր մարզիչների ֆուտբոլիստի կարիերան Հայաստանում

«Ռեալը» կարող է հրաժարվել Մբապեից հանուն այդ ֆուտբոլիստի

«Բարսելոնան» մոտ է 20-ամյա պաշտպանին գնելուն

«Չելսին» հայտարարել է Զիեշի հետ հնգամյա պայմանագիր ստորագրելու մասին

«Սևանը» համալրվել է 5 նոր ֆուտբոլիստով

«Ռեալը» կարող է 4 նոր կիսապաշտպանով համալրվել առաջիկա ամռանը

«Չելսին» ու «Բարսելոնան» կպայքարեն «Այաքսի» ֆուտբոլիստի համար

Աշխարհի չեմպիոն Ադիլ Ռամին կարիերան կշարունակի «Սոչիում»

Թվեք ֆուտբոլի պատմության 50 ամենաթանկ տրանսֆերները. VNews-ի նոր Quiz-ը

Հավակնոտ ակումբ, որի նպատակը ԲԽ ուղեգիր նվաճելն է. «Վանը» պատրաստ է մրցաշրջանի երկրորդ հատվածին (տեսանյութ)

Պաշտոնական. «Երևան ՖԱ-ն» այլևս հանդես չի գա ՀՀ Բարձրագույն խմբի 2019/2020 մրցաշրջանում

«Բարսելոնան» առաջիկա ժամերին կվճարի Սուարեսին փոխարինողի հրաժարագինը