Հայաստանի կանանց Մ-18 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի հաղթող (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Հայաստանի կանանց Մ-18 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի հաղթող (տեսանյութ)

Անդորրայում ավարտվել է կանանց բասկետբոլի Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը: Այս մասին հաղորդում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հայաստանի հավաքականը եզրափակիչում 79-73 հաշվով հաղթել է Մալթայի ընտրանուն և ճանաչվել C դիվիզիոնի հաղթող: 15-ամյա Կայլա Քեշմեշյանը հանդես է եկել առանց փոխարինման ու վաստակել 24 միավոր, Փաթիլ Եագուբյանն էլ իր ակտիվում է գրանցել 22 միավոր:

Հիշեցնենք, որ մեր հավաքականը կիսաեզրափակիչում մրցել էր հյուրընկալող երկրի՝ Անդորրայի ընտրանու հետ և առավելության հասել 71-61 հաշվով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: