fbpx
Բաժիններ

Վան Դեյկի՝ 65 խաղ ձգված անհավատալի շարքն ընդհատվեց

«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը 2018 թվականի մարտից ի վեր առաջին անգամ որևէ մրցակցի թույլ է տվել շրջանցելու իրեն դրիբլինգի միջոցով:

Դա տեղի է ունեցել Անգլիայի Սուպերգավաթի շրջանակում «Մանչեսթեր Սիթիի» հետ կայացած խաղում (հիմնական ժամանակում՝ 1-1, 11-մետրանոց հարվածաշարում՝ 4-5): Հոլանդացուն շրջանցելու պատիվ է ունեցել «քաղաքայինների» հարձակվող Գաբրիել Ժեզուշը: Այդպիսով, Վան Դեյկի անվերջանալի թվացող՝ 65 խաղ ձգված շարքն ընդհատվել է Անգլիայի գործող չեմպիոնի հետ հանդիպման 65-րդ րոպեին:

Պաշտպանը «Սաութհեմփթոնից» «Լիվերպուլ» է տեղափոխվել 2018 թվականի հունվարին: Տրանսֆերի արժեքը գնահատվել է 84,65 մլն եվրո: 28-ամյա հոլանդացին Պրեմիեր լիգայի 2018/19թթ․ առաջնությունում մասնակցել է 38 հանդիպման և դարձել 4 գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ: Վան Դեյկի պայմանագիրը Չեմպիոնների լիգայի գործող գավաթակրի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ:

Վան Դեյկ. «Ժամանակն է, որ «Ոսկե գնդակը» պաշտպան նվաճի»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ալիսոն Բեկերն ու Մոհամեդ Սալահն ապաքինվել են վնասվածքից

Ինչո՞ւ է Կլոպը հրաժարվել գլխավորել «Ռեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»

Ջերարդ․ «Ներկայիս «Լիվերպուլը» կարող է հաղթել աշխարհի ցանկացած թիմի»

8-ամյա երեխան իր հիասթափությունն է հայտնել Վան Դեյկին. նա ակնկալում էր տեսնել Սալահին (տեսանյութ)

ՄՅՈւ-ի առանցքային ֆուտբոլիստը կարող է չխաղալ «Լիվերպուլի» դեմ

Թիմեր, որոնց մրցաշրջանը տապալվել է միջազգային դադարի պատճառով

Գվարդիոլան հստակ գիտի, թե ով է փոխարինելու Դավիդ Սիլվային

Խաբի Ալոնսոյին 5 տարվա ազատազրկում է սպառնում

Գվարդիոլան կորցրել է համբերությունը խաղի ժամանակ Սիլվայի գործողությունների պատճառով

Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստը պաշտպան է

Էտո’օ. «Գվարդիոլան ինձ դուր է գալիս որպես մարզիչ, բայց՝ ոչ որպես անձնավորություն»

Եվրոպայի թոփ 10 ազգային առաջնություններում երկու թիմ կա, որ դեռ միավոր չի կորցրել

Գվարդիոլան նոր մարտահրավեր ունի իր կարիերայում

Գվարդիոլա. «Մեր օրը չէր»

«Սիթին» տնային խաղում պարտվեց «գայլերին», «Արսենալն» ու «Չելսին» հաղթանակներ տարան (տեսանյութ)

Ռունի. «Լիվերպուլը» բոլորից ուժեղ է»