fbpx
Բաժիններ

Գևորգ Կասպարովն աներևակայելի ռեկորդ է գրանցել

2019/20թթ. առաջնության մեկնարկը մասնակից ֆուտբոլիստներից ամենատարեց ու ամենափորձառու Գևորգ Կասպարովի համար նշանավորվեց նոր նվաճմամբ: 39-ամյա փորձառու դարպասապահի համար նոր մրցաշրջանը 21-րդն է Բարձրագույն խմբում: Այդ ցուցանիշով Կասպարովը հայկական ֆուտբոլում նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով Հովհաննես Թահմազյանին, որը ՀՀ առաջնություններում 20 մրցաշրջան է անցկացրել:

Գևորգ Կասպարովը պրոֆեսիոնալ ֆուտբոլում է արդեն 23 տարի:  Իհարկե, փորձառու դարպասապահը կարող էր ավելի շուտ գերազանցել Թահմազյանի ռեկորդային ցուցանիշը, եթե որոշ ժամանակահատված չբացակայեր Հայաստանից՝ հանդես գալով Իրանում: Նա չի մասնակցել 2003 և 2007թթ. Հայաստանի առաջնությանը, իսկ 2008-2010, 2012/13, 2013/14թթ. առաջնությունների միայն մի հատվածում է հանդես եկել՝ կարճ ժամանակով վերադառնալով Իրանից:

Գևորգ Կասպարովը ֆուտբոլային կարիերան սկսել է դարպասապահի համար բավական վաղ տարիքում՝ 1997թ. 17 տարեկանում պաշտպանելով բարձրագույն խմբում հանդես եկող Արտաշատի «Դվինի» դարպասը: Հետագա տարիներին նա կրել է «Ղարաբաղի» (1999թ.), «Զվարթնոցի» (2000-2002թթ.), «Միկայի» (2004, 2010-2014/15թթ.), «Փյունիկի» (2005-2006թթ.), «Ուլիսի» (2008-2009թթ.) և «Ալաշկերտի» (2015/16-2016/17թթ.) մարզաշապիկները, իսկ 2017/18թթ. մրցաշրջանից պաշտպանում է «Գանձասար-Կապանի» դարպասը:

Գևորգ Կասպարովն արդեն հայտարարել է, որ այս մրցաշրջանը վերջինն է լինելու ֆուտբոլային իր կարիերայում, քանի որ երազում էր հանդես գալ 40 տարեկանում: Բոլորիս կողմից սիրված դարպասապահին խորհուրդ կտայինք չշտապել ձեռնոցները մեխից կախել: Դրա համար կան մի քանի դրդապատճառներ:

Նախ, Կասպարովի 40-ամյակը լրանում է 2020թ. հուլիսի 25-ին, իսկ, ինչպես հայտնի է, ընթացիկ առաջնությունն ավարտվելու է հաջորդ տարվա մայիսին: Այնպես որ, եթե Կասպարովը ցանկանում է 40 տարեկանում պաշտպանել թիմի դարպասը, ապա պետք է փոխի իր որոշումը և խաղա գոնե հաջորդ առաջնության մեկնարկում:

Կա ևս մեկ ցուցանիշ, որը ցանկալի կլիներ գերազանցեր Կասպարովը՝ ավելացնելով հայկական ֆուտբոլում իր ռեկորդների քանակը: Խոսքը ՀՀ առաջնություններում հանդես եկած ամենատարեց դարպասապահի մասին է: Բարձրագույն խմբում մինչ օրս հանդես եկած դարպասապահներից ամենատարեցը «Կանազի» դարպասի պահապան Ռոբերտ Պալյանն է, որը 1992թ. առաջնությունում վերջին խաղն անցկացրել է 40 տարեկան 94 օրականում: Նրա ցուցանիշը գերազանցելու համար Կասպարովին հարկ կլինի ելույթները շարունակել մինչև 2020թ. հոկտեմբերի վերջ:

Կարծում ենք, որ իր մասին հրապարակումներին մշտապես հետևող Կասպարովը կմտքափոխվի ու մի փոքր էլ կերկարաձգի ֆուտբոլային հարուստ կարիերան:

Իսկ մինչ այդ, VNews.am-ը ներկայացնում է Բարձրագույն խմբում առնվազն 15 մրցաշրջան անցկացրած ֆուտբոլիստների ցանկը՝ նշելով նաև, թե քանի թիմում են հանդես եկել ու քանի խաղ են անցկացրել:

Ֆուտբոլիստներ Մրց. Թիմ Խաղ Թվական
1. Գևորգ Կասպարով 21 8 333 1997-2002, 2004-2006, 2008-2019/20
2. Հովհաննես Թահմազյան 20 2 461 1992-2011
3. Արարատ Հարությունյան 18 5 336 1995-2012/13
4. Արթուր Քոչարյան 17 9 357 1992-96/97, 1999-2003, 2006-2012/13
5. Տիգրան Լ. Հովհաննիսյան 17 10 305 1992-2008
6. Տիգրան Դավթյան 16 4 409 1999-2014/15
7. Կարեն Ալեքսանյան 16 5 324 1998-2004, 2008-2016/17
8. Անդրանիկ Բարիկյան 16 2 291 1998, 2001-2015/16
9. Գևորգ Նռանյան 16 7 272 2004-2019/20
10. Ռայմոնդ Զադուրյան 16 1 264 1992-2004, 2006-2008
11. Ռաֆայել Նազարյան 16 7 260 1993-2008
12. Էդիկ Երիցյան 16 9 248 1992-2007
13. Սարգիս Հովսեփյան 15 1 365 1992-1997, 2004-2012/13
14. Արսեն Ավետիսյան 15 4 329 1992-2000, 2006-2011
15. Նորայր Գրիգորյան 15 5 319 2001-2006, 2008-2016/17
16. Կարեն Սիմոնյան 15 6 314 1992-1994, 96/97-2007
17. Սարգիս Նազարյան 15 8 299 1992-2006
18. Արամ Բարեղամյան 15 4 291 2005-2019/20
19. Կարեն Զաքարյան 15 5 282 1996/97-2001, 2004-2012/13
20. Արմեն  Պետիկյան 15 3 280 1992-2003, 2005-2007
21. Վահագն Մինասյան 15 5 270 2003-2011, 2013/14-2018/19
22. Կարեն Նավոյան 15 9 264 1996/97-2002, 2004-2010, 2012/13
23. Ալեքսանդր Պետրոսյան 15 5 221 2002, 2004-2017/18

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Գանձասար-Կապանից» հեռացել է 6 ֆուտբոլիստ

«Հիմա չպետք է մտածենք փողի մասին․ Տիգրանը թող այնպիսի թիմում խաղա, որ հետագայում միանա ավելի հզոր թիմի»․ Աշոտ Բարսեղյան

Բարձրագույն խմբի 15-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Գանձասար-Կապանից» շուրջ 2,5 տարի պահանջվեց «Շիրակին» ԲԽ-ում հաղթելու համար

Ջոնել Դեսիրեն ԲԽ-ի պատմության մեջ միակ լեգեոներն է, որին հաջողվել է պենտա-տրիկի հեղինակ դառնալ

Արմեն Պետրոսյան․ «Շատ գոհ եմ մեր ֆուտբոլիստներից, բայց կան օղակներ, որոնք պետք է համալրենք» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյանը ՀՖՖ-ին հորդորում է վերադարձնել առաջնության նախկին ձևաչափը (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան․ «Փորձելու ենք պահել թիմի կազմի 90%-ը, նաև հաստատ ունենալու ենք 1-2 նորեկ» (տեսանյութ)

«Գանձասար-Կապանը» կրկին հաղթեց «Շիրակին», «Նոան» էլ հերթական անգամ ուժեղ գտնվեց «Արարատից» (տեսանյութ)

Դավիդ Կամպանյա․ «Երևանի» ֆուտբոլիստներն այս բարդ իրավիճակում խաղացին զինվորների պես» (տեսանյութ)

Արմեն Ադամյան․ «Պետք է համալրվենք կոնկրետ դիրքերի 5 ֆուտբոլիստներով»

Սուրեն Չախալյան․ «Արժանի էինք հաղթանակի»

«Արարատ-Արմենիան» և «Ուրարտուն» տարին ավարտեցին ոչ-ոքիով․ VNews-ի ֆոտոշարքը

Ջոնել Դեսիրեի պենտա-տրիկը և «Լոռիի» սպասված հաղթանակը, ոչ-ոքիներ մյուս խաղերում (տեսանյութ)

Գրիգորյանը չեմպիոնի դեմ խաղով կսկսի աշխատանքն առաջնությունում․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 15-րդ տուրին ընդառաջ

11-2-ի հետքերով․ Որ թիմն է տոնել ամենախոշոր հաշվով հաղթանակը գավաթի խաղարկությունների պատմության մեջ