fbpx
Բաժիններ

«Շիրակն» ավելի քան 1 տարվա դադարից հետո պարտության մատնեց «Ուրարտուին»

Բարձրագույն խմբի 1-ին տուրը՝ 10 փաստով

3 հանդիպումներով («Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա», «Փյունիկ» – «Լոռի» խաղերը հետաձգվել են) մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 2019/20թթ. առաջնությունը: 3-րդ անգամ է առաջնությունն անցկացվում 10 թիմով: Առաջին անգամ թիմերի այդ քանակով առաջնություն անցկացվել է 1997թ. օգոստոսի 3-ից նոյեմբերի 16-ը՝ երկու շրջանով, քանի որ որոշվել էր աշուն-գարուն մրցակարգից կրկին վերադառնալ գարուն-աշուն ձևաչափին: Ի դեպ, հենց այդ առաջնությունում էր առաջին անգամ չեմպիոն հռչակվել «Երևանը»:

10 թիմերի մասնակցությամբ 2-րդ առաջնությունը կայացել է 1999թ. (այլ ոչ թե 2002թ., ինչպես սխալմամբ նշված էր ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի ուղերձում), որն անցկացվել է 4 շրջանով: Սակայն 15-րդ տուրից հետո ֆինանսական խնդիրների պատճառով «Ղարաբաղը» լուծարվեց և դուրս եկավ առաջնությունից, որի հետևանքով թիմի անցկացրած խաղերի արդյունքները չեղյալ համարվեցին: Իսկ առաջնության ավարտից 6 տուր առաջ «Ղարաբաղի» ճակատագրին արժանացավ Արտաշատի «Դվինը»:

Մեկնարկային տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

Գևորգ Կասպարովն աներևակայելի ռեկորդ է գրանցել

1․ Մեկնարկային տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տոնեցին երկու հաղթանակ, մեկ խաղ ավարտեցին ոչ-ոքի: Հյուրերից միակ միավորը վաստակեց «Նոան»:

Մեկնարկային տուրում խփվեց 7 գոլ: 28-րդ առաջնության անդրանիկ գոլի հեղինակը շիրակցի Արտյոմ Գևորգյանն էր, որը 24-րդ րոպեին գրավեց «Ուրարտուի» դարպասապահ Արամ Հայրապետյանի պաշտպանած դարպասը:

2․ «Շիրակը» վերջապես ոչ միայն գրավեց «Ուրարտուի» դարպասը, այլև հաղթեց մրցակցին, ինչը գյումրեցիներին չէր հաջողվել հակառակորդի հետ առաջնության նախորդ 4 հանդիպումներում: Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում 4 հանդիպումներից 3-ում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի, մեկում «Ուրարտուն» 4-0 խոշոր հաշվով հաղթանակ էր տոնել: Վերջին հաղթանակն «Ուրարտուի» նկատմամբ «Շիրակը» տոնել էր անցյալ տարվա մայիսի 5-ին Երևանում կայացած խաղում՝ 2-0:

Հրայր Մկոյանը և Սոլոմոն Իմե Ուդոն վերադարձել են «Շիրակ»

«Շիրակը» վերջին 6 առաջնություններից 5-ում հաղթանակով է մեկնարկել: Միայն նախորդ առաջնությունում գյումրեցիներին չի հաջողվել մեկնարկում հաղթել՝ գոլազուրկ ոչ-ոքիով ավարտելով երևանյան հանդիպումը «Բանանցի» հետ: Իսկ ընդհանրապես 28 առաջնություններից 16-ի մեկնարկը հաղթական է եղել «Շիրակի» համար: Շիրակցիները միայն 5 անգամ են պարտությամբ մեկնարկել: Վերջին անգամ դա պատահել է 2013/14թթ. առաջնությունում, որում «Շիրակը» 2-3 հաշվով զիջել է «Գանձասար-Կապանին»:

3․ «Ուրարտուն» վերջին 5 մրցաշրջաններում առաջին անգամ առաջնությունը պարտությամբ սկսեց: Նախորդ 4 առաջնությունների մեկնարկային հանդիպումներում «Ուրարտուն» տոնել էր մեկ հաղթանակ (2016/17թթ. «Արարատ»՝ 1-0), 3 անգամ գրանցվել էր ոչ-ոքի: Իսկ մեկնարկում նախորդ պարտությունն «Ուրարտուն» կրել էր 2014/15թթ. առաջնությունում՝ 0-1 հաշվով զիջելով «Ուլիսին»:

Նեբոյսա Պետրովիչ․ «Հայկական ֆուտբոլում տակտիկան թույլ է զարգացած․ երևի ճիշտ մարդիկ չեն մարզում թիմերը» (տեսանյութ)

Իսկ ընդհանրապես «Ուրարտուն» շատ անհաջող է խաղացել ՀՀ առաջնությունների մեկնարկային հանդիպումներում՝ տոնելով ընդամենը 4 հաղթանակ (1993թ., «ՄալաթիաԿիլիկիա»՝ 6-0, 1994թ., «Լոռի»՝ 1-0, 2005թ., «Էսթեղլալ- Կոտայք»՝ 1-0, 2016/17թթ., «Արարատ»՝ 1-0), 11 խաղ ավարտելով ոչ-ոքի, կրելով 7 պարտություն:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

«Արարատը» կրկնեց վերջին 12 տարիների իր լավագույն արդյունքը, իսկ «Ուրարտուն» հակառեկորդ գրանցեց

Ալեքսանդր Տարխանով․ «Վաղուց հետաքրքրություն կա Յուրա Մովսիսյանի նկատմամբ»

Սերգեյ Բոյկո․ «Մեզ ձեռնտու էր «Փյունիկի» հետ հենց հիմա խաղալը»

«Արարատի» խելահեղ մեկնարկը․ 3-րդ «զոհը» «Փյունիկն» էր (տեսանյութ)

«Զենիթի» հայ պաշտպանը տեղափոխվեց «Ալաշկերտ»

«Փյունիկ» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Վադիմ Բորեց․ «Ձգտելու ենք ժամանակի հետ առաջընթաց ունենալ․ հավատում ենք այս տղաներին» (տեսանյութ)

Վարդան Մինասյանը՝ «Նոայի» նկատմամբ հաղթանակի ու «Դյուդելանժի» հետ առաջիկա խաղի մասին (տեսանյութ)

Չեմպիոնի ծանր հաղթանակը եվրոպական ելույթից առաջ․ VNews-ի ֆոտոշարքը «Նոա» – «Արարատ-Արմենիա» հանդիպումից

«Արարատ-Արմենիան» 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց առաջնությունում (տեսանյութ)

«Նոա» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Խաշմանյանը բարկացած էր․ «Երբեք չեմ խաբի ինքս ինձ․ մենք չեմպիոն դառնալու ներուժ չունենք» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյան․ «Տխուր եմ 1-1 հաշվի հետ կապված․ մենք 2 միավոր կորցրինք» (տեսանյութ)

Դավիդ Կամպանյան՝ «Լոռիի» ցուցադրած խաղի, դարպասապահ Շահատունու և Իսահ Ալիյուի մասին (տեսանյութ)

«Գանձասար-Կապանն» ու «Լոռին» մեկական գոլ փոխանակեցին (տեսանյութ)

«Ալաշկերտը» հաղթեց «Ուրարտուին» (տեսանյութ)