Բարձրագույն խմբի 1-ին տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը - VNews
Բաժիններ

Բարձրագույն խմբի 1-ին տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

VNews.am-ը ներկայացնում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 1-ին տուրի խորհրդանշական հավաքականի իր տարբերակը:

Դարպասապահ՝ Գևորգ Կասպարով («Գանձասար-Կապան»)

Պաշտպաններ՝ Իվան Սպիչկա («Արարատ»), Արտյոմ Միքայելյան («Շիրակ»), Սոսլան Կագերմազով («Նոա»)

Կիսապաշտպաններ՝ Ռուդիկ Մկրտչյան, Արման Ասլանյան (2-ն էլ՝ «Շիրակ»), Անգուլո Վբեյմար («Գանձասար-Կապան»), Արտակ Ալեքսանյան («Արարատ»)

Հարձակվողներ՝ Դավիթ Խուրսիձե («Արարատ»), Մորի Կոնե («Շիրակ»), Մաքսիմ Մայրովիչ («Նոա»)

Տուրի լավագույն ֆուտբոլիստ՝ Մորի Կոնե

«Շիրակի» նորեկն իր հենց առաջին պաշտոնական խաղում դարձավ դուբլի հեղինակ, իսկ գյումրեցիները 3-1 հաշվով վստահ հաղթանակի հասան «Ուրարտուի» նկատմամբ: 2 գոլերն էլ սլացիկ հակագրոհների արդյունք էին, և Կոնեին մնում էր միայն գոլի վերածել իր թիմակիցների ջանքերը: Նա հակագրոհների ժամանակ օգտվեց Ռուդիկ Մկրտչյանի ու Կարեն Մուրադյանի հաշվենկատ փոխանցումներից: Ակնհայտ էր, որ «Բանանցի» կենտրոնական պաշտպանները պարզապես չէին հասցնում Կոնեի հետևից, բոլոր փորձերն ապարդյուն էին:

«Շիրակը» վերջին տարիներին շատ է տուժել գոլահար կենտրոնական հարձակվողի պակասից: Այս թիմը միշտ է կարողացել լավ թիմային պաշտպանություն կառուցել ու գնդակն արագորեն հասցնել մրցակցի կիսադաշտ, սակայն եզրափակիչ հատվածում խնդիրներ են եղել: Ռմբարկուական հատկանիշներով քիչ, թե շատ աչքի ընկած վերջին հարձակվողը Վիուլեն Այվազյանն էր: «Շիրակը» նույնիսկ նախորդ մրցաշրջանում բոլոր հիմքերն ուներ հայտնվելու առնվազն լավագույն հնգյակում, սակայն կրկին տուժում էր գոլային պահերը չիրացնելուց:

Բարձրագույն խմբի 1-ին տուրը՝ 10 փաստով

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Նոան» 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Շիրակի» դարպասը (տեսանյութ)

«Շիրակ» – «Նոա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Կասպարովը՝ պատմական նվաճման շեմին․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրին ընդառաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Արամ Քոչարյան. «Կոշտությունն ու կոպտությունը խաղի ընթացքից է գալիս, երևի հաղթանակի մեծ ցանկությունն էր պատճառը» (տեսանյութ)

Ալբերտ Սոլոմոնով. «Արարատը» այս պահին երևի ամենաբալանսավորված թիմն է» (տեսանյութ)

«Նոայի» մարզչական շտաբը հեռացել է ակումբից

Բիչախչյանի գլխավորությամբ «Արարատին» էլ չհաջողվեց հաղթել «Լոռիին»

Վիտինյո․ «Մարզչի հանձնարարությունները կատարելու դեպքում կունենանք չեմպիոն դառնալու բոլոր հնարավորությունները» (տեսանյութ)

Ռուդիկ Մկրտչյան. «Սկսել ենք ավելի լավ հասկանալ իրար, դրա շնորհիվ է, որ աճ կա» (տեսանյութ)

Վասպուրակ Մինասյան․ «Պետք է կայունություն մտցնենք խաղի մեջ» (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան. «Նռանյանի վնասվածքը խառնեց մեր խաղաքարտերը» (տեսանյութ)

Արսեն Պետրոսյան. «Բոլորի թիմերի մոտ էլ դադարից հետո խաղի բարելավում է նկատվում» (տեսանյութ)

Տիգրան Դավթյան. «Խաղը սկսեցինք 5-4-1 մարտավարությամբ, հետո իրավիճակից ելնելով փոխեցինք և սրություն մտցրեցինք առջևի գծում» (տեսանյութ)

Սերգեյ Էրզրումյան. «Թերագնահատել էինք մրցակցին, գլխավոր մարզչի բացակայությունն էլ զգացնել տվեց» (տեսանյութ)

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա․ Օրվա 3 խաղերի բոլոր գոլերը (տեսանյութ)