fbpx
Բաժիններ

Մարկոս Պիզելիի առաջին «զոհը» Կամո Հովհաննիսյանի թիմն էր (տեսանյութ)

Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

Արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստներն իրենց ակումբներում վերջին օրերի ընթացքում մասնակցել են պաշտոնական հանդիպումների: VNews.am-ն անդրադառնում է գրանցված արդյունքներին և մեր հայրենակիցների ստացած խաղաժամանակին:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 21-րդ տուր․ «Ակտոբե» 1-2 «Ժետիսու»․ «Ակտոբեից» Մարկոս Պիզելին եղել է պահեստայինների թվում ու, փոխարինման մտնելով 75-րդ րոպեին, ավելացված ժամանակի 3-րդ րոպեին դարձել գոլային փոխանցման հեղինակ: Ամենահայ բրազիլացին վերջին անգամ պաշտոնական հանդիպման էր մասնակցել 2018 թվականի հոկտեմբերի 16-ին՝ գոլի հեղինակ դառնալով Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա խաղում, իսկ վերջին ժամանակներս ապաքինվում էր վնասվածքից: «Ժետիսուից» Կամո Հովհաննիսյանն ամբողջական խաղ է անցկացրել: Նա ընթացիկ առաջնության 21 հանդիպումներից մասնակցել է 20-ին (19 դեպքում՝ մեկնարկային կազմում) և դարձել 4 գոլի հեղինակ: «Ակտոբեն» վերջին՝ 12-րդ հորիզոնականում է, իսկ «Ժետիսուն» ընթանում է 6-րդ տեղով:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 21-րդ տուր․ «Կայսար» 0-1 «Օկժետպես»․ Տիգրան Բարսեղյանը մասնակցել է ամբողջ մրցավեճին, ավելացված ժամանակի 5-րդ րոպեին ստացել դեղին քարտ: 25-ամյա ֆուտբոլիստը վերջին 3 խաղում չի կարողացել գրավել մրցակիցների դարպասը: Նա ընթացիկ առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել 20 անգամ (բոլոր դեպքերում՝ մեկնարկային կազմում) ու դարձել 7 գոլի հեղինակ: «Կայսարը» եզրափակում է լավագույն հնգյակը:

Դանիայի Սուպերլիգա, 4-րդ տուր․ «Սիլկեբորգ» 2-3 «Հոբրո»Էդգար Բաբայանը 66-րդ րոպեին դարձել է գոլային փոխանցման հեղինակ: Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը, ինչպես և նախորդ 3 խաղում է եղել: 23-ամյա ֆուտբոլիստը 88-րդ րոպեին դեղին քարտ է ստացել: Սա «Հոբրոյի» առաջին հաղթանակն էր ընթացիկ առաջնությունում: Թիմը մինչ այդ կայացած 3 հանդիպումներում գրանցել էր նույնքան ոչ-ոքի:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 4-րդ տուր․ «Ուրալ» 2-2 «Ռոստով»Վարազդատ Հարոյանն առաջնության 4-րդ անընդմեջ խաղում եղել է «Ուրալի» մեկնարկային կազմում: Նա այս անգամ մասնակցել է ամբողջ հանդիպմանը, 20-րդ րոպեին ստացել դեղին քարտ: «Ռոստովից» Խորեն Բայրամյանը 67-րդ րոպեին կատարել է գոլային փոխանցում: 27-ամյա կիսապաշտպանը մրցաշարի 4-րդ անընդմեջ մրցավեճում եղել է հիմնական կազմում՝ այս անգամ փոխարինվելով 72-րդ րոպեին: «Ուրալն» անցկացրած 4 մրցավեճից հետո իր ակտիվում գրանցել է 7 միավոր, «Ռոստովը»՝ 8:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 4-րդ տուր․ «Սոչի» 0-0 «Ուֆա»․ Ալեքսանդր Կարապետյանը եղել է պահեստայինների թվում ու փոխարինման մտել 62-րդ րոպեին: 31-ամյա հարձակվողը մասնակցել է առաջնության 4 խաղից 3-ին՝ բոլոր դեպքերում էլ դուրս գալով փոխարինման: «Սոչին» այս պահին ունի ընդամենը 1 միավոր:

Շվեդիայի Բարձրագույն խումբ, 18-րդ տուր․ «Էրեբրու» 2-2 «Գյոթեբորգ»Անդրե Չալըշըրը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, 84-րդ րոպեին ստացել դեղին քարտ: 29-ամյա ֆուտբոլիստը մեկնարկային կազմում է եղել «Գյոթեբորգի»՝ ընթացիկ առաջնությունում անցկացրած բոլոր 18 մրցավեճում: Չալըշըրի թիմն անպարտելի է առաջնության վերջին 6 հանդիպումներում՝ տոնելով 2 հաղթանակ ու գրանցելով 4 ոչ-ոքի։ «Գյոթեբորգը» 16 թիմի պայքարում զբաղեցնում է 6-րդ տեղը:

Բուլղարիայի Բարձրագույն խումբ, 4-րդ տուր․ «Վիտոշա Բիստրիցա» 1-3 «Արդա»Ռումյան Հովսեփյանը 4-րդ անընդմեջ խաղում եղել է թիմի մեկնարկային կազմում: Նա այս մրցավեճում փոխարինվել է 79-րդ րոպեին: «Արդան» անցկացրած 4 հանդիպումներում գրանցել է 2-ական հաղթանակ և ոչ-ոքի:

Սլովակիայի 2-րդ դիվիզիոն, 3-րդ տուր․ «Պետրժալկա» 3-1 «Ժիլինա-2»Վահան Բիչախչյանը, որը նախորդ 2 հանդիպումներում դարձել էր 1-ական գոլի հեղինակ, եղել է հիմնական կազմում ու փոխարինվել 70-րդ րոպեին: 20-ամյա ֆուտբոլիստն առաջնության 3 հանդիպումներից 2-ում եղել է մեկնարկային կազմում, 1-ում էլ մտել փոխարինման: «Ժիլինա-2»-ը մեկնարկային 3 տուրում տոնել է 1 հաղթանակ, կրել 2 պարտություն:

Սերբիայի Սուպերլիգա, 3-րդ տուր․ «Մլադոստ» 1-1 «Պրոլետեր Նովի Սադ»Արթուր Եդիգարյանը մնացել է պահեստայինների նստարանին: 32-ամյա կիսապաշտպանը նախորդ 2 հանդիպումներից 1-ում մտել էր փոխարինման, իսկ մյուսին մասնակցել սկզբից մինչև վերջ: «Պրոլետեր Նովի Սադն» այս առաջնությունում առայժմ հաղթանակ չի տոնել՝ գրանցելով 2 ոչ-ոքի, 1 պարտություն:

Սլովակիայի Սուպերլիգա, 3-րդ տուր․ «Զլատե Մորավցե» 1-0 «Զեմպլին Միխալովցե»Արմեն Հովհաննիսյանը 2-րդ անընդմեջ խաղում մտել է փոխարինման՝ այս անգամ դա անելով 60-րդ րոպեին: «Զեմպլին Միխալովցեն» անցկացրած 3 մրցավեճում կրել է նույնքան պարտություն՝ գնդակների 0-7 ընդհանուր հարաբերակցությամբ:

Արգենտինայի Սուպերլիգա, 2-րդ տուր․ «Ատլետիկո Հուրական» 2-0 «Կոլոն»․ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը 2-րդ անընդմեջ հանդիպմանը եղել է մեկնարկային կազմում: 23-ամյա հարձակվողն այս մրցավեճում փոխարինվել է 30-րդ րոպեին: «Ատլետիկո Հուրականը» մեկնարկային 2 հանդիպումներից հետո վաստակել է 4 միավոր։

Բելառուսի գավաթի խաղարկություն, 1/8 եզրափակիչ․ «Դնյապրո» 2-1 «Սլուցկ»․ Արսեն Բեգլարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Նա «Դնյապրոյի» մեկնարկային կազմում էր նաև 1/16 եզրափակիչի շրջանակում «Վոլնայի» հետ կայացած մրցավեճում (3-1): «Դնյապրոն» դուրս է եկել գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ:

Շոտլանդիայի Բարձրագույն խումբ, 1-ին տուր․ «Հիբերնիան» 1-0 «Սենտ-Միրեն»Օհան Ջորկաեֆը եղել է պահեստայինների թվում և փոխարինման մտել 74-րդ րոպեին: 22-ամյա կիսապաշտպանը, որը լեգենդար Յուրի Ջորկաեֆի որդին է, մինչ շոտլանդական ակումբ տեղափոխվելը հանդես է եկել ֆրանսիական «Նանտի» երկրորդ թիմում: «Սենտ-Միրենը» նախորդ մրցաշրջանում մեծ դժվարությամբ է պահպանել տեղը Բարձրագույն խմբում՝ մասնակցելով փլեյ-օֆֆի հանդիպումների ու հաղթանակի հասնելով «Դանդի Յունայթեդի» հետ դիմակայությունում:

Ռուսաստանի Ազգային լիգա (հզորությամբ 2-րդ առաջնություն), 6-րդ տուր․ «Տոմ» 0-0 «Ենիսեյ»Արթուր Սարկիսովն ընդգրկված է եղել հիմնական կազմում և փոխարինվել ընդմիջումից անմիջապես հետո: 32-ամյա հարձակվողն այս առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել 5 անգամ (4 դեպքում՝ մեկնարկային կազմում) և դեռ չի բացել գոլերի հաշիվը: «Ենիսեյն» անցկացրած 6 խաղում գրանցել է 1-ական հաղթանակ ու ոչ-ոքի, կրել 4 պարտություն:

Ռուսաստանի Ազգային լիգա (հզորությամբ 2-րդ առաջնություն), 6-րդ տուր․ «Ֆակել» 2-1 «Մորդովիա Սարանսկ»․ Ռուսլան Կորյանը եղել է պահեստայինների թվում և փոխարինման մտել 81-րդ րոպեին: Սա 31-ամյա հարձակվողի նորամուտի խաղն էր Վորոնեժը ներկայացնող թիմում: «Ֆակելը» 6 մրցավեճից հետո վաստակել է 5 միավոր:

Ֆրանսիայի Լիգա-2 (հզորությամբ 2-րդ առաջնություն), 2-րդ տուր․ «Գրենոբլ Ֆուտ» 0-1 «Այաչո»Գաել Անդոնյանը վնասվածքի պատճառով բացակայել է իր թիմի հայտացուցակից: 24-ամյա պաշտպանը «Հավրի» հետ 1-ին տուրի հանդիպմանը (2-2) մնացել էր պահեստայինների նստարանին: «Այաչոն» անցկացրած 2 հանդիպումների արդյունքում իր ակտիվում գրանցել է 4 միավոր:

Մոլդովայի Բարձրագույն խումբ, 16-րդ տուր․ «Սպերանցա Նիսպորենի» 1-2 «Սֆինտուլ Գեորգե»Գարեգին Կիրակոսյանը մասնակցել է ամբողջ խաղին: 23-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել 12 անգամ (8-ը՝ մեկնարկային կազմում) ու դարձել 2 գոլի հեղինակ: «Սֆինտուլ Գեորգեն» 8 թիմի պայքարում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Շերիֆից» հետ մնալով 11 միավորով:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 4-րդ տուր․ «Տամբով» 0-1 «Արսենալ Տուլա»․ Իշխան Գելոյանը շարունակում է բացակայել վնասվածքի պատճառով: Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմն անցկացրած 4 մրցավեճում տոնել է 1 հաղթանակ, կրել 3 պարտություն։

Լեհաստանի 1-ին դիվիզիոն (հզորությամբ 2-րդ առաջնություն), 2-րդ տուր․ «Խոյնիչանկա» 0-1 «Պոդբեսկիձիե»․ Աղվան Պապիկյանը բացակայել է թիմի հայտացուցակից: 25-ամյա խաղացողը «Վիգրի Սուվալկիի» հետ նախորդ հանդիպմանը (1-1) մտել էր փոխարինման: «Խոյնիչանկան» 2 խաղի արդյունքում վաստակել է 1 միավոր:

Ռուսաստանի Ազգային լիգա (հզորությամբ 2-րդ առաջնություն), 6-րդ տուր․ «Չերտանովո» 0-0 «Խիմկի»Արշակ Կորյանը եղել է հիմնական կազմում ու փոխարինվել 82-րդ րոպեին: 24-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել առաջնության 5 հանդիպումներում (3-ը՝ մեկնարկային կազմում) և աչքի ընկել խփած 2 գոլով: Անդրեյ Տալալաևի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրել է 14-ի ու 1-3-րդ հորիզոնականներն է բաժանում «Տոմի» և «Չերտանովոյի» հետ:

Բելառուսի գավաթի խաղարկություն, 1/8 եզրափակիչ․ «Էներգետիկ-ԲԳՈւ» 2-3 «Իսլոչ»․ Հայկ Մուսախանյանը եղել է պահեստայինների թվում և փոխարինման մտել ընդմիջումից անմիջապես հետո: «Էներգետիկ-ԲԳՈւ»-ն դուրս է մնացել հետագա պայքարից:


Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Վարազդատ Հարոյանի գոլը հաղթանակ է պարգևել «Ուրալին» (տեսանյութ)

Էդգար Բաբայան. «Հենոն ուժեղ է, բայց մենք պետք է փորձենք առանց նրա էլ լավ խաղալ» (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը Ֆինալդիայի դեմ խաղում՝ ըստ VNews-ի

Գևորգ Ղազարյանը՝ հավաքականին ավագի թևկապով խաղադաշտ ուղեկցած 16-րդ ֆուտբոլիստ

Անդրե Չալըշըր.«Շատ կարևոր է, որ չթերագնահատենք Լիխտենշտեյնին» (տեսանյութ)

Վարազդատ Հարոյան. «Եթե հաղթենք Լիխտենշտեյնին, Ֆինլանդիայի հետ շատ լավ խաղ է սպասվում» (տեսանյութ)

Ո՞րն է Պիզելիի ամենահիշարժան խաղը հավաքականում. Մարկոսը՝ անցկացրած 11 տարիների մասին (տեսանյութ)

Տիգրան Բարսեղյանը «Կայսարի» հետ նվաճեց Ղազախստանի գավաթը

Վարազդատ Հարոյանը մեկ բառով շնորհավորել է Սարգիս Ադամյանին

Էդգար Բաբայանը երկու գոլային փոխանցում է կատարել «Կոպենհագենի» դեմ խաղում (տեսանյութ)

Մարկոս Պիզելին գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել (տեսանյութ)

Հայրապետյանը ԵՎՐՈ 2020 ընտրական փուլի ամենաշատ սեյվ արած 3 դարպասապահներից մեկն է

«Գյուլբուդաղյանցի դինաստիա․ Հենրիխ Առյուծ III»․ Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստների գնահատականը Բոսնիայի հետ խաղում

Վարազդատ Հարոյան․ «Ուրախ ենք, որ հաղթեցինք, բայց դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»

«Կամոյին բարձր հատկանիշներ»․ Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստների գնահատականները՝ Իտալիայի հետ խաղից հետո

Վարազդատ Հարոյան. «Արժանի էինք 1 միավորի» (տեսանյութ)