fbpx
Բաժիններ

«Տխուր» վիճակագրություն հայ-վրացական դիմակայություններում, «Փյունիկն» էլ հակառեկորդ կրկնեց

Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին խաղերը՝ 10 փաստով

«Արարատ-Արմենիան» ու «Փյունիկն» անհաջող անցկացրին Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին հանդիպումները՝ հայտնվելով շատ ծանր իրավիճակում:

Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի հանդիպումների ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի 2 հանդիպումներում էլ հայկական ակումբները պարտվեցին: Ընդհանուր առմամբ եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում անցկացրած 16 հանդիպումներից 8-ում հայկական թիմերը հաղթել են, 2-ն ավարտել են ոչ-ոքի, 6-ում պարտվել են: Մեր ֆուտբոլիստները 24 գոլ են խփել, սեփական դարպասը բաց են թողել 30 գնդակ: Հայկական ակումբների օգտին գրանցված գոլերի քանակը ոչ միայն ռեկորդային է, այլև զգալիորեն գերազանցում է նախորդ 2 մրցաշրջաններում միասին խփված գնդակների թիվը (17):

Վարդան Մինասյան. «Բան չի փոխվել. պայքարելու ենք հաղթանակի համար» (տեսանյութ)

2․ Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ առաջին պարտությունը կրեց: Մինչ այդ սեփական դաշտում անցկացրած երկու խաղերում էլ Հայաստանի չեմպիոնը հաղթել էր մրցակիցներին (ԱԻԿ՝ 2-1, «Լինկոլն Ռեդ Իմպս»՝ 2-0): Վրաստանի չեմպիոնից կրած պարտությունն «Արարատ-Արմենիայի» համար առաջինն էր նաև Եվրոպա լիգայի մրցաշարում:

3․ «Արարատ-Արմենիան» շատ հաջող է հանդես եկել առաջին խաղակեսերին: Անցկացրած 5 հանդիպումներից 4-ում ՀՀ չեմպիոնն ընդմիջման է գնացել հաշվի մեջ առջևում գտնվելիս և միայն Ստոկհոլմում ԱԻԿ-ի հետ մրցավեճում դարպասներն անառիկ են մնացել: Առաջին խաղակեսերում «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներն ընդհանուր առմամբ 6 գոլ են խփել, սեփական դարպասը բաց են թողել ընդամենը մեկ գնդակ:

Գոռ Մալաքյան. «Իրական եմ գնահատում ելքը հաջորդ փուլ» (տեսանյութ)

Իսկ ահա 2-րդ խաղակեսերում Վարդան Մինասյանի սաները շատ անհաջող են խաղացել: 5 հանդիպումներից 3-ում գրանցվել է ոչ-ոքի, 2-ում «Արարատ-Արմենիան» պարտվել է: «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներն ընդմիջումից հետո միայն 2 անգամ են գրավել մրցակիցների դարպասը, բաց են թողել 6 գնդակ:

4․ «Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում հանդես եկած հայկական 3-րդ ակումբն է: Այդ փուլում հայկական ակումբներն առայժմ հաղթանակ չեն տոնել: Անցկացրած 6 հանդիպումներից 5-ում մեր թիմերը պարտվել են, մեկ անգամ գրանցվել է ոչ-ոքի: Այդ փուլում միակ միավորը վաստակել է «Փյունիկը»՝ անցյալ տարվա օգոստոսի 7-ին Թել Ավիվի «Մաքաբիի» հետ երևանյան հանդիպումն ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

«Փյունիկը» դժգոհ է ՀՖՖ-ի որոշումից. ակումբի հայտարարությունը

5 ֆուտբոլիստ հեռացել է «Փյունիկից»

Բարձրագույն խմբի 15-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Փյունիկ» ՖԱ-ն ՀՖՖ նախագահի ընտրություններում առաջադրել է Արսեն Աղաջանյանի թեկնածությունը

«Գանձասար-Կապանից» շուրջ 2,5 տարի պահանջվեց «Շիրակին» ԲԽ-ում հաղթելու համար

Մխիթարյան-200․ Հենրիխի համար հոբելյանական էր «Վերոնայի» դեմ խաղում խփած գոլը

Արմեն Ադամյան․ «Պետք է համալրվենք կոնկրետ դիրքերի 5 ֆուտբոլիստներով»

Սուրեն Չախալյան․ «Արժանի էինք հաղթանակի»

«Արարատ-Արմենիան» և «Ուրարտուն» տարին ավարտեցին ոչ-ոքիով․ VNews-ի ֆոտոշարքը

Ջոնել Դեսիրեի պենտա-տրիկը և «Լոռիի» սպասված հաղթանակը, ոչ-ոքիներ մյուս խաղերում (տեսանյութ)

Գրիգորյանը չեմպիոնի դեմ խաղով կսկսի աշխատանքն առաջնությունում․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 15-րդ տուրին ընդառաջ

11-2-ի հետքերով․ Որ թիմն է տոնել ամենախոշոր հաշվով հաղթանակը գավաթի խաղարկությունների պատմության մեջ

«Արարատը», «Շիրակն» ու «Փյունիկը» համատեղ հայտարարություն են տարածել՝ կապված ՀՖՖ առաջիկա ժողովի հետ

Բարձրագույն խմբի 14-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Գավաթային շունչ Չարենցավանում, ԲԽ-ի թիմերի պայքար Վանաձորում և Երևանում․ VBet Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչին ընդառաջ

Ընթացիկ առաջնության առաջին պոկերը, «Լոռիից» 461 րոպե պահանջվեց «Արարատ-Արմենիային» գոլ խփելու համար