Չեմպիոնն ու փոխչեմպիոնը ներխուժում են «բեմահարթակ»․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 2-րդ տուրին ընդառաջ - VNews
Բաժիններ

Չեմպիոնն ու փոխչեմպիոնը ներխուժում են «բեմահարթակ»․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 2-րդ տուրին ընդառաջ

«ԵՐԵՎԱՆ» – «ՆՈԱ»

9 օգոստոսի, ժ.17:00, Վանաձոր, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

Թիմերն առաջին անգամ են հանդիպելու

«Երևան»՝ 9-րդ տեղ (0 միավոր), «Նոա»՝ 4-րդ տեղ (1 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Երկարատև ընդմիջումից հետո կրկին Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցող «Երևանն» առաջին անգամ մրցաշրջանը սկսեց պարտությամբ՝ նվազագույն հաշվով զիջելով «Արարատին»: Նախորդ 5 առաջնությունների (1995/96-1999թթ.) մեկնարկային հանդիպումներում երևանցիները 4 հաղթանակ էին տոնել, մեկ խաղ ավարտել էին ոչ-ոքի:

2․ «Նոան» Բարձրագույն խմբում իր 2-րդ մրցաշրջանը սկսեց «Գանձասար-Կապանի» հետ գրանցած ոչ-ոքիով: Նախորդ առաջնությունում «Նոան» Բարձրագույն խմբում նորամուտը նշել էր «Բանանցի» (ներկայիս «Ուրարտու») նկատմամբ նվազագույն հաշվով տոնած հաղթանակով:

3․ Նախորդ առաջնությունում «Նոայի» կազմում գոլերի հեղինակներ դարձած 13 ֆուտբոլիստներից միայն երկուսը՝ Վիգեն Ավետիսյանն ու Էդգար Մովսեսյանն են շարունակում ելույթները թիմի կազմում:

4․ «Երևանի» համար «Նոայի» հետ հանդիպումը Բարձրագույն խմբում 120-րդը կլինի: Երևանցիները 70 հաղթանակ են տոնել, 21 խաղ ավարտել են ոչ-ոքի, 28-ում պարտվել են, խփել են 242 գոլ, բաց են թողել 129 գնդակ:

5․ Դավիթ Մանոյանը «Նոայի» կազմում ամենահայտնի և ամենափորձառու ֆուտբոլիստն է: 29-ամյա Մանոյանը Բարձրագույն խմբում 142 խաղ է անցկացրել՝ դառնալով 19 գոլի հեղինակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5

Վադիմ Բորեց․ «Չենք խախտել արդար խաղի կանոնները․ արեցինք այն, ինչ պետք էր» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» խաղավերջում հաղթանակ է կորզում և դառնում միանձնյա առաջատար (տեսանյութ)

«Նոան» խոշոր հաշվով հաղթեց «Շիրակին» և գլխավորում է Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

«Նոա» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Տուր, որում թիմերը ոչ թե խաղալու են, այլ մարտնչելու․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 27-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խմբի 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Գանձասար-Կապանի» 7 ֆուտբոլիստ խզել է պայմանագիրը թիմի հետ

Թովմաս Գրիգորյանի COVID-19 երկրորդ թեստի արդյունքը բացասական է

Էլ ե՞րբ էր եղել, որ միանգամից 3 թիմեր առաջնության ավարտից 2 տուր առաջ հավակնեին Հայաստանի չեմպիոնի կոչմանը

4 ֆուտբոլիստներ հեռացել են «Ուրարտուից»

«Այսքանով խնդիրը ամբողջությամբ լուծված չենք համարելու, գործընթացը շարունակվելու է». Արթուր Ազարյանը՝ պայմանավորված խաղերի խնդրի մասին

«Փյունիկից» հեռացել է ևս մեկ ֆուտբոլիստ

Առաջնության մասնակից ֆուտբոլիստներից 2-ն են ԲԽ-ում ավելի շատ գոլ խփել, քան Գեղամ Հարությունյանը

Արմեն Սանամյան․ «Փորձում ենք եղած ֆուտբոլիստներով ու այս ֆիզիկական վիճակով բարելավել թիմի խաղը և հաղթանակներ տոնել»

ՀՀ Առաջին խմբի առաջնությունը դադարեցվել է. 5 ակումբ և 58 անձինք որակազրկվել են

«21 գոլը ռեկորդ է նույնիսկ ինձ համար». Երեք տարի անընդմեջ լավագույն ռմբարկու ճանաչվող Մորի Կոնեն