fbpx
Բաժիններ

Պաուլո Դիբալայի կարիերան կարող է ուշագրավ զարգացում ստանալ

ՊՍԺ-ն շարունակում է կապ պահպանել «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի գործակալի հետ արգենտինացու հավանական տրանսֆերի շուրջ: Այս մասին թվիթերյան իր էջում հաղորդել է լրագրող Նիկոլո Շիրան:

Ըստ նրա տեղեկության՝ փարիզյան ակումբը պատրաստ է ֆուտբոլիստին առաջարկել 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 12 մլն եվրո աշխատավարձով: Իրավիճակին հետևում է նաև «Ինտերը», որը հետաքրքրված է «Ծեր Սինյորայի» հետ Պաուլո Դիբալա – Մաուրո Իկարդի տրանսֆերային փոխանակություն կատարելով:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարավամերիկացի ֆուտբոլիստը կարող է համալրել «Տոտենհեմի» շարքերը, սակայն տեղափոխությունը ձախողվել է, իսկ Անգլիայում փակվել է տրանսֆերային պատուհանը:

Դիբալան «Յուվենտուսի» կազմում ավարտված մրցաշրջանում բոլոր մրցաշարերի կտրվածքով մասնակցել է 42 խաղի և դարձել 10 գոլի ու 5 արդյունավետ փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը:

Ռոնալդուն Դիբալային փոխարինողի իր տարբերակն ունի

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Տուխելը նշել է, թե ՊՍԺ-ն «Ռեալի» որ ֆուտբոլիստից է ամենաշատը վախենում

2 սուպերխաղ՝ ՉԼ խաղային երկրորդ օրը. ինչ ֆուտբոլ դիտել այսօր

«Ինտերը» վերջին վայրկյաններին խուսափեց պարտությունից, «Լիոնն» ու «Զենիթը» խաղաղ ելք գրանցեցին (տեսանյութ)

Հիգուայինը մարզման ժամանակ հարվածել է մարզիչներից մեկի ծնկին (տեսանյութ)

«Ինտեր» – «Սլավիա»․ Մեկնարկային կազմեր

Լեգենդար Գաբրիել Բատիստուտան ենթարկվել է ծանր վիրահատության (լուսանկար)

Հայտնի է՝ որքան է «Ռեալը» հաջորդ տարի վճարելու Մբապեի համար

Չեմպիոնների լիգայում Նեյմարի որակազրկումը կրճատվել է

«Ռեալի» հայտացուցակը ՊՍԺ-ի դեմ խաղի համար. 8 ֆուտբոլիստ բացակայում է

«Յուվենտուսը» կորուստ ունի «Ատլետիկոյի» դեմ խաղից առաջ

Մեսի. «Բարսելոնային» Չեմպիոնների լիգայում բարդ խումբ է բաժին հասել»

Մբապե․ «Շատ տխուր եմ, որ չեմ խաղալու «Ռեալի» դեմ»

ՊՍԺ-ն ծանր կացության մեջ է հայտնվել «Ռեալի» հետ խաղից առաջ

Չեմպիոնների լիգա. Որ խաղերը կցուցադրվի հեռուստատեսությամբ

«Բարսելոնան» ու «Ռեալը» մտադիր են իրենց կողմ գրավել «Լիվերպուլի» 2 հաղթաթղթին

«Ռեալը» հաջորդ մրցաշրջանում ռեկորդային տրանսֆերային բյուջե կունենա