-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Բրատիսլավայում ավարտին է մոտենում տարիքային 6 խմբով անցկացվող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Ավարտական տուրից առաջ հայաստանցի 2 շախմատիստներ հավակնում են չեմպիոնի տիտղոսին:
Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին առավել մոտ է ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բարսեղյանը, որը մինչև 16 տարեկան պատանիների մրցաշարի նախավերջին՝ 8-րդ տուրում հաղթելով հոլանդացի Էլկե դե Բուրին, 7 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հայ շախմատիստը կես միավորով գերազանցում է իր մոտակա հետապնդող Սիեմ վան Դաելին:
Ցավոք, առաջնությունում գերազանց հանդես եկող մեր մյուս շախմատիստը՝ մինչև 12 տարեկան պատանիների մրցաշարի մասնակից Ռոբերտ Փիլիպոսյանը 8-րդ տուրում առաջին պարտությունը կրեց՝ զիջելով ֆրանսիացի Մարկ Մաուրիցիին: Ռոբերտը 6,5 միավորով զիջեց առաջատարի դիրքը և ավարտական տուրից առաջ կես միավորով է զիջում աղյուսակը գլխավորող Մարկ Մաուրիցիին և Վադիմ Պետրովսկուն:
9-րդ տուրում առաջատարները մրցելու են միմյանց հետ, իսկ Փիլիպոսյանի մրցակիցը լինելու է 6,5 միավոր ունեցող Միխայիլ Տոբակը:
Ոսկե մեդալի լավ հավակնություններ ուներ նաև մինչև 16 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես եկող Մարիամ Մկրտչյանը: Սակայն նա պարտվեց իր հետ աղյուսակը գլխավորած լեհ Պատրիցիա Վաշչուկին: Մարիամը 6 միավորով նահանջեց 8-րդ հորիզոնական, իսկ Պատրիցիան 7 միավորով ստանձնեց միանձնյա առաջատարի դերը:
Մինչև 18 տարեկան պատանիների մրցաշարում Արամ Հակոբյանը հաշտություն կնքեց Նգուեն Թաիի հետ ու վաստակեց 5,5 միավոր: Նա զրկվեց մրցանակակիր դառնալու հնարավորությունից:
Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի հերթական փուլերին
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո