fbpx
Բաժիններ

«Նորվիչի» հարձակվողի «հրեշավոր» վիճակագրությունը

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի 1-ին տուրում 4-1 հաշվով հաղթանակ է տոնել «Նորվիչի» նկատմամբ:

Հյուրերի կազմում 64-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Տեմու Պուկին: Վերջինս խփած գնդակի շնորհիվ անչափ տպավորիչ ցուցանիշ է գրանցել իր ակտիվում:

Ֆինլանդիայի հավաքականի ֆուտբոլիստը վերջին 8 մրցաշրջաններից յուրաքանչյուրում գոլերի հաշիվը բացել է դարպասին կատարած հենց առաջին հարվածի արդյունքում: Այս մասին հաղորդում է Opta վիճակագրական ռեսուրսը: Արտասովոր շարքը մեկնարկել է 2012/13թթ․ մրցաշրջանից: Պուկին այդ ընթացքում, «Նորվիչից» զատ, հանդես է եկել նաև «Շալկե-04»-ում, «Սելթիկում» ու «Բրոնդբյուում»:

«Նորվիչը» նախորդ մրցաշրջանում դարձել է Չեմպիոնշիփի հաղթող, իսկ Պուկին 29 գոլով ճանաչվել է առաջնության լավագույն ռմբարկու:

Հավելենք, որ Ֆինլանդիայի հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի ընտրանու մրցակիցներից մեկն է: 29-ամյա ֆուտբոլիստն ամբողջությամբ մասնակցել է մարտին Երևանում կայացած մրցավեճին, որում ֆիններն առավելության են հասել 2-0 հաշվով:

«Լիվերպուլի» «խորամանկ» ֆուտբոլիստները ֆուտբոլի նոր կանոնը շրջանցելու եղանակ են գտել

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Աղբյուր. Երաշխիք չկա, որ «Լիվերպուլը» կդառնա ԱՊԼ-ի չեմպիոն

Samba Gold 2020. Հայտնի է Եվրոպայում հանդես եկող լավագույն բրազիլացի ֆուտբոլիստը (լուսանկար)

«Սալահը կհեռանա «Լիվերպուլից». Նևիլ

«Լիվերպուլը» պայմանագիր է առաջարկել Վերներին

Վերների «ծիծաղելի» հրաժարագինը, որը կգործի առաջիկա ամռանը

Սարգիս Ադամյան. «Այս մրցաշրջանում այլևս չեմ խաղա»

Սուարես. «Լիվերպուլի» երկրպագուները լավագույն են աշխարհում»

Ստեռլինգ. «Աղջիկս երգեր է երգում Սալահի մասին»

Անկասելի «Լիվերպուլը» կրկնել է ԱՊԼ-ի տպավորիչ 2 ռեկորդ

«Լիվերպուլը» հաղթեց «Վեսթ Հեմին» բարդագույն խաղում (տեսանյութ)

«Լիվերպուլի» մեկնարկային կազմը «Վեսթ Հեմի» դեմ խաղում

Դավիթ Յուրչենկո. «Չափազանց ուրախ եմ, որ հանդես եմ գալու Հայաստանի ազգային հավաքականում»

Ռոբերտսոն. «Ամաչում եմ Մեսիի հետ ունեցած միջադեպի համար»

Վերներ․ «Հնարավոր է՝ իմ խաղաոճը համապատասխանում է «Լիվերպուլին»

«Ոչ ոք չէր հավատում, որ Ֆիրմինոն կկարողանար ֆուտբոլ խաղալ»․ «Հոֆենհայմի» նախկին գլխավոր տնօրեն

Լևանդովսկի․ «Գրազ եկա Կլոպի հետ, որ եթե մեկ մարզմանը 10 գոլ խփեի, նա ինձ պետք է 50 եվրո վճարեր»