fbpx
Բաժիններ

«Սաբուրթալոն» ԵԼ պատասխան խաղից առաջ ավելի շատ կհանգստանա, քան «Արարատ-Արմենիան»

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի Լիգա, Որակավորման Փուլ

14 Օգոստոս 2019 - 20:00

0

Սաբուրթալո Թբիլիսի

2

ՖԱ Արարատ-Արմենիա

0 - 1 Anton Kobyalko - 10`

0 - 2 Պետրոս Ավետիսյան - 67`

Թբիլիսիի «Դինամոյի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Վրաստանի առաջնության 23-րդ տուրում «Սաբուրթալոյի» հետ օգոստոսի 11-ին նշանակված հանդիպումը հետաձգվել է:

Պատճառն այն է, որ 2 թիմերն էլ շարունակում են պայքարը Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում: Վրաստանի գործող չեմպիոն «Սաբուրթալոն» դիմակայության առաջին մրցավեճում Երևանում 2-1 հաշվով հաղթել է Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիային», իսկ «Դինամոն» հյուրընկալվելիս 0-4 հաշվով պարտություն է կրել հոլանդական «Ֆեյենորդից»:

«Սաբուրթալոն» Վրաստանի ընթացիկ առաջնությունում 10 թիմի պայքարում 2-3-րդ տեղերն է բաժանում «Դինամո Բաթումիի» հետ, բայց վերջինիս համեմատ 1 խաղ պակաս է անցկացրել: Ընդ որում, առաջատարը հենց Թբիլիսիի «Դինամոն» է, որը վերոնշյալ թիմերին գերազանցում է 4-ական միավորով, սակայն «Սաբուրթալոյի» համեմատ 1 հանդիպում ավելի է անցկացրել:

«Սաբուրթալո» – «Արարատ-Արմենիա» պատասխան խաղը տեղի է ունենալու օգոստոսի 14-ին: Նշենք, որ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը, ի տարբերություն մրցակցի, մասնակցելու է ներքին առաջնության հանդիպման: Չեմպիոնն այսօր՝ օգոստոսի 10-ին, Բարձրագույն խմբի մրցաշարի 2-րդ տուրում ուժերն է չափելու «Գանձասար-Կապանի» հետ: Ավելի վաղ հետաձգվել էր 1-ին տուրում նախատեսված «Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա» հանդիպումը:

«Տխուր» վիճակագրություն հայ-վրացական դիմակայություններում, «Փյունիկն» էլ հակառեկորդ կրկնեց

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Խաշմանյանը կփորձի վերջ դնել իր նախկին թիմի հաղթական մեկնարկին․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 4-րդ տուրին ընդառաջ

«Արարատ-Արմենիան» բարելավեց իր ռեկորդային ցուցանիշները

Լուիս Օգանա. «Առանց երկրպագուների չէինք հասնի այս արդյունքին» (տեսանյութ)

Պատմության կերտման ճանապարհին. VNews-ի ֆոտոշարքն «Արարատ-Արմենիա» – «Դյուդելանժ» խաղից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Արարատ-Արմենիայի» հաղթանակին

Գեորգի Պաշով. «Շնորհակալություն երկրպագուներին, նրանք այսօր փառահեղ էին» (տեսանյութ)

Գոռ Մալաքյան. «Էմոցիաներն աննկարագրելի են» (տեսանյութ)

Պողոս Գալստյան. «Կար վստահություն, որ այսօր հաղթելու ենք ու տոն ենք պարգևելու հայ ժողովրդին» (տեսանյութ)

Անտոն Կոբյալկո. «Բնավորության հաշվին հաղթանակ կորզեցինք» (տեսանյութ)

Պետրոս Ավետիսյան. «2-1-ը շատ վտանգավոր հաշիվ է» (տեսանյութ)

Վարդան Մինասյան. «Ամենակարևոր բանը, որ ինձ գոհացրեց, իմ թիմի բնավորությունն էր» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» խաղավերջում գոլ է խփում և հաղթում «Դյուդելանժին» (տեսանյութ)

1-1. «Դյուդելանժը» հավասարեցնում է հաշիվը (տեսանյութ)

1-0. «Արարատ-Արմենիան» առավելությունը վերածում է գոլի (տեսանյութ)

«Արարատ»-Արմենիայի» մեկնարկային կազմը «Դյուդելանժի» հետ խաղում

«Ճակատամարտին» ընդառաջ․ «Արարատ-Արմենիայի» վերջին մարզումը «Դյուդելանժի» հետ խաղից առաջ․ VNews-ի ֆոտոշարքը