fbpx
Բաժիններ

Գաել Անդոնյան․ «Եթե հավաքականի մարզչից զանգ ստացած լինեի, կպատասխանեի»

24-ամյա պաշտպան Գաել Անդոնյանը, չնայած հանդիսանում է ֆրանսիական «Այաչոյի» ֆուտբոլիստ, դեռ չի նշել նորամուտը նոր թիմում:

Ֆրանսիայի 2-րդ դիվիզիոնում հանդես եկող ակումբն արդեն 3 հանդիպում է անցկացրել նոր մեկնարկած առաջնությունում՝ գրանցելով 1-ական հաղթանակ, ոչ-ոքի և պարտություն: Ինչ վերաբերում է Անդոնյանին, ապա նա «Հավրի» հետ մեկնարկային մրցավեճում (2-2) մնացել է պահեստայինների նստարանին, իսկ մյուս 2 խաղերում, առհասարակ, բացակայել հայտացուցակից:

«Մարսելի» սան հանդիսացող պաշտպանը վերջին շրջանում չի հրավիրվել հավաքական, քանի որ չի ունեցել ակումբ, հետևաբար՝ խաղային պրակտիկա: Անդոնյանն ընտրանու կազմում վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2018 թվականի հունիսի 4-ին՝ մասնակցելով Մոլդովայի ընտրանու հետ ընկերական հանդիպմանը (0-0):

VNews.am-ը կապ է հաստատել հայ պաշտպանի հետ և անդրադարձել նրա ակումբային կարիերային, նաև հավաքական վերադառնալու հեռանկարին:

Հայտավորված չէիք «Այաչոյի» վերջին 2 հանդիպումներին: Ո՞րն է խնդիրը:

-Ես վնասվածք ունեմ սկսած հուլիսի 27-ից, ուսս եմ վնասել: Ենթարկվել եմ վիրահատության: Այն շատ լավ է անցել, ուստի հիմա ինձ ավելի լավ եմ զգում:

Ե՞րբ կվերսկսեք մարզումները:

-1 ամսից կկարողանամ վազել:

Մինչ «Այաչոյին» միանալը տևական ժամանակ թիմ չունեիք: Ի՞նչ եք կարծում՝ դա այն թի՞մն է, որտեղ կկարողանաք վերադարձնել Ձեր լավագույն մարզավիճակը:

-Այո՛, սա ինձ համար իդեալական վայր է իմ լավագույն մարզավիճակին հասնելու համար: Դրա համար կներդնեմ բոլոր ուժերս:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը 2-3 ամիս առաջ տված հարցազրույցում հայտարարել էր, որ չի կարողանում գտնել Ձեզ և Դուք ուղղակի կապի դուրս չեք գալիս: Ի՞նչ կասեք այդ ամենի վերաբերյալ:

-Ես դա չեմ հասկանում, որովհետև վերջին ամիսների ընթացքում կապ եմ պահպանել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Ֆեդերացիայից ինձ չեն ասել, որ հավաքականի մարզիչը փորձել է զանգահարել ինձ: Եթե հավաքականի մարզչից զանգ ստացած լինեի, իհարկե, կպատասխանեի:

Ինչպե՞ս եք գնահատում ազգային հավաքական վերադառնալու շանսերը:

-Շատ եմ ցանկանում վերադառնալ հավաքական: Երբ պայմանագիր ստորագրեցի «Այաչոյի» հետ, դրանից 10 րոպե հետո զանգահարեցի ֆեդերացիա ու նրանց տեղյակ պահեցի այդ մասին: Ֆեդերացիայից շուտ այդ լուրի մասին իմացել էր միայն ընտանիքս:

Տիգրան Բարսեղյանը հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Կայսարի» կազմում (տեսանյութ)

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Եղբա՛յր, բում նորամուտ էր»․ Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին

Որ երբեք չմոռացվի… Հայաստանի հավաքականի խելացնոր խաղերը Իտալիայի և Բոսնիայի դեմ (ֆոտոպատմություն)

Ֆինլանդիա – Հայաստանի խաղի տոմսերի վաճառքը սկսված է

ՈւԵՖԱ-ն ցույց է տվել Հենրիխ Մխիթարյանի գոլը Բոսնիայի դարպասը բոլոր անկյուններից (տեսանյութ)

ԵՎՐՈ 2020-ի նախընտրական փուլը հատեց հասարակածը. ի՞նչ պատկեր ստացվեց խմբերում

Մխիթարյանը, Համբարձումյանը և Ռոնալդուն՝ ԵՎՐՈ2020-ի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Ինչ էր կատարվում Հայաստանի հավաքականի հանդերձարանում բոսնիացիների նկատմամբ հաղթանակից հետո (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականը PES 2020-ում (նկար)

Podcast #5. «Մեռնեմ ձեր սրտին». Հայաստանի հավաքականը՝ Իտալիայի ու Բոսնիա և Հերցեգովինայի դեմ

Հայրապետյանը ԵՎՐՈ 2020 ընտրական փուլի ամենաշատ սեյվ արած 3 դարպասապահներից մեկն է

Ինչպես Գյուլբուդաղյանցը «հող նախապատրաստեց» բոսնիացիների մարզչի հրաժարականի համար

Բոնուչին արձագանքել է Ալեքսանդր Կարապետյանի մեղադրանքներին

Հենրիխ Մխիթարյանի անհատական վիճակագրությունը Բոսնիայի հետ խաղում

Հավաքականի լավագույն արդյունքը Եվրոներում, Գյուլբուդաղյանցն էլ կրկնեց Արթուր Պետրոսյանի ռեկորդային նվաճումը

Մեր մրցակիցները․ Իտալիան հաղթեց Ֆինլանդիային, Հունաստանը ոչ-ոքի խաղաց Լիխտենշտեյնի հետ (տեսանյութ)

Մխիթարյանը վերջին անգամ դուբլ էր գրանցել մոտ 9 ամիս առաջ