3 հանրահայտ մարզիչ հավակնում է գլխավորելու Բեքհեմի ակումբը - VNews
Բաժիններ

3 հանրահայտ մարզիչ հավակնում է գլխավորելու Բեքհեմի ակումբը

Հայտնի են «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզչի պաշտոնին հավակնող մասնագետները, հաղորդում է Daily Mail-ը:

Ցուցակում տեղ են գտել Դևիդ Մոյեսը, Տիերի Անրին և Կառլո Անչելոտին: «Ինտեր Մայամիի» համասեփականատերն Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմն է:

Մոյեսը գլխավորել է այնպիսի թիմեր, ինչպիսիք են «Մանչեսթեր Յունայթեդը», «Էվերտոնն» ու «Ռեալ Սոսյեդադը»: Մասնագետն այժմ առանց աշխատանքի է: Մոյեսի վերջին ակումբը եղել է «Վեսթ Հեմը», որտեղից նա հեռացել է 2018 թվականին:

Անրին ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2014 թվականին՝ հանդես գալով ՄԼՍ-ը ներկայացնող «Նյու Յորք Ռեդ Բուլզում»: «Մոնակոյի» գլխավոր մարզչի պաշտոնում աշխատել է 3 ամիս՝ 2018 թվականի հոկտեմբերից մինչև 2019 թվականի հունվար:

Ինչ վերաբերում է Անչելոտիին, ապա նա ներկայումս մարզում է «Նապոլին»: Բեքհեմը «Միլանում» ու ՊՍԺ-ում հանդես է եկել հենց իտալացի մասնագետի գլխավորությամբ:

«Ինտեր Մայամին» մյուս մրցաշրջանից խաղալու է ՄԼՍ-ում: Ակումբը սեփական ստադիոն կունենա 2021 թվականից, իսկ մինչ այդ տնային հանդիպումները ժամանակավորապես կանցկացնի այլ վայրում:

Բեքհեմը ցանկանում է Սուարեսին տանել իր թիմ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Անչելոտի. «Այս ամենը պատերազմի է նման»

21-րդ դարի մարզչական մեծագույն դիմակայությունները. #3. Անչելոտի vs Սիմեոնե

«Մարադոնան գալիս է «Սպարտակ». Ապրիլմեկյան 6 պատմություն, որոնց հավատացել են բոլորը

«Նապոլիի» պաշտպանը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում

Տանկի մեջ գտնվող Անրին լռելու կոչ է անում Բենզեմային և Ժիրուին (ծաղրանկար)

Կարոտախտ_#5. «Լա Դեսիմա. 92։48. Սերխիո Ռամոս»

«Լիվերպուլը» միանում է «Ռեալին» ու «Բարսելոնային»՝ Ա սերիայի աստղին գնելու պայքարում

Նոր գնորդ՝ Էդինսոն Կավանիի համար

Խոհարար Ինսինյեն սովորեցնում է պիցցա պատրաստել (տեսանյութ)

«Նապոլին» մարտի 25-ին կվերսկսի մարզումները

Կարոտախտ_ #2. Բեքհեմի ու Սիմեոնեի «թատրոնը», Օուենի շեդևրն ու Մունդիալների պատմության ամենագեղեցիկ խաղերից մեկը

«Սպանել չի՛ կարելի, արդարացնե՛լ». Ինչ վիճակ է ԹՈՓ լիգաներում և ինչու էր ՈւԵՖԱ-ի որոշումը լավագույն ելքը

Կարոտախտ_#1. 2003-ին «Ռեալն» ու «Յունայթեդը»  ֆուտբոլում անհասանելի նշաձող սահմանեցին (տեսանյութ)

Կալյեխոնը մտադիր է վերադառնալ Իսպանիա

Աղբյուր․ Զիդանի համար Յովիչն արդեն ավելորդ է

«Բարսելոնա»-«Նապոլի» խաղը կկայանա փակ դռների ետևում