«Արարատը» վերջին անգամ այսքան լավ մեկնարկել էր Վարուժան Սուքիասյանի օրոք - VNews
Բաժիններ

«Արարատը» վերջին անգամ այսքան լավ մեկնարկել էր Վարուժան Սուքիասյանի օրոք

Բարձրագույն խմբի 2-րդ տուրը՝ 10 փաստով

2-րդ տուրում 4 թիմեր՝ «Արարատ-Արմենիան», «Փյունիկը», «Ալաշկերտն» ու «Լոռին» մեկնարկեցին Հայաստանի 28-րդ առաջնությունում: Տուրն անվանեց առաջնության միանձնյա առաջատարին:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տոնեցին 3 հաղթանակ, կրեցին 2 պարտություն: Առաջնությունում անցկացված 8 հանդիպումներից 5-ում հաղթել են դաշտի տերերը, 2-ում՝ հյուրերը, մեկ խաղում գրանցվել է ոչ-ոքի:

2 «իրարամերժ» խաղակեսեր, կամային հաղթանակ․ VNews-ի ֆոտոշարքն «Արարատ-Արմենիա» – «Գանձասար-Կապան» խաղից

Տուրում խփվեց 15 գոլ: Առաջնությունում անցկացված 8 հանդիպումներում գրանցվել է 22 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,75 գոլ):

2․ «Արարատը» գերազանց է մեկնարկել՝ ստանձնելով միանձնյա առաջատարի դերը: ՀՀ առաջնություններում արարատցիները 8-րդ անգամ մեկնարկում 2 անընդմեջ հաղթանակ տոնեցին: Վերջին անգամ դա «Արարատին» հաջողվել էր 2015/16թթ. առաջնության մեկնարկում՝ Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ հաջորդաբար հաղթելով «Ուլիսին» (2-0) և «Միկային» (1-0): Հետաքրքիր է, որ մինչ այդ վերջին անգամ «Արարատը» նման հաջողության էր հասել դարձյալ Վարուժան Սուքիասյանի օրոք՝ 2008թ. առաջնությունը սկսելով «Կիլիկիայի» (5-0) և «Ուլիսի» (2-0) նկատմամբ տոնած հաղթանակներով:

«Արարատ» – «Շիրակ»․ Վարդան Բիչախչյանի և Սերգեյ Բոյկոյի հետխաղյա կարծիքները

ՀՀ առաջնություններում «Արարատին» վերջապես հաջողվեց ոչ միայն գրավել «Շիրակի» դարպասը, այլև հաղթել գյումրեցիներին: Մրցակիցների միջև կայացած նախորդ 7 հանդիպումներում «Արարատը» կրել էր 5 պարտություն, 2 խաղ ավարտել էր ոչ-ոքի, ընդ որում վերջին 4 խաղերում չէր գտել «Շիրակի» դարպասի բանալին: Վերջին անգամ «Արարատը» «Շիրակին» պարտության էր մատնել 2017թ. նոյեմբերի 25-ին Գյումրիում կայացած խաղի ավելացված ժամանակում Անդրանիկ Քոչարյանի խփած միակ գոլի շնորհիվ:

3․ «Արարատ-Արմենիան» Բարձրագույն խմբում իր 2-րդ մրցաշրջանն էլ հաղթանակով սկսեց: Հիշեցնենք, որ նախորդ առաջնության մեկնարկում «Արարատ-Արմենիան» Վանաձորում 2-0 հաշվով հաղթել էր «Լոռիին»:

Արտակ Օսեյան․ «Հույս ունենանք, որ այս հաղթանակից մնացած էմոցիաները կտեղափոխենք հաջորդ խաղ» (տեսանյութ)

4․ «Նոան» 2-րդ անընդմեջ խաղում 11մ հարվածի իրավունք ստացավ, որն անվրեպ իրացնելով, Դավիթ Մանոյանը բացեց գոլերի հաշիվը նոր թիմում՝ խփելով Բարձրագույն խմբում 20-րդ գնդակը: Հետաքրքիր է, որ նախորդ առաջնությունում «Նոան» ընդամենը մեկ անգամ էր 11մ հարվածի իրավունք ստացել և այն թիմի օգտին նշանակվել էր «Շիրակի» հետ կայացած ավարտական տուրի խաղում, որը հստակ էր իրացրել Յուրի Գարեգինյանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

9 նկատառում. «Շիրակը» հայտարարություն է տարածել

Պարետատնից մերժել են. VBET Հայաստանի գավաթի եզրափակիչը կանցկացվի առանց հանդիսականների

«Արարատի» 700-րդ խաղը․ Միայն 2 թիմ է ավելի շատ հանդիպում անցկացրել Բարձրագույն խմբում

Մելիքյանի առաջին հաղթանակն «Ալաշկերտում», որը պարգևեց եվրագավաթի ուղեգիր․ VNews-ի ֆոտոշարքը «Լոռիի» դեմ խաղից

«Ալաշկերտ» – «Լոռի» խաղում հայտնի դարձավ Եվրոպա լիգայի վերջին ուղեգրի տիրակալի անունը (տեսանյութ)

Խաղ՝ Եվրոպա լիգայի ուղեգրի համար․ «Ալաշկերտ» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Նոա»-«Շիրակ» հանդիպման վիճելի դրվագները՝ ՀՖՖ մրցավարական բաժնի մեկնաբանությամբ

Կառլեն Մկրտչյանը նույնպես հեռացավ «Փյունիկից»

Գուշակեք մրցաշրջանը՝ ըստ մրցաշարային աղյուսակի. VNews-ի Quiz-ը

Վադիմ Բորեց․ «Չենք խախտել արդար խաղի կանոնները․ արեցինք այն, ինչ պետք էր» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» խաղավերջում հաղթանակ է կորզում և դառնում միանձնյա առաջատար (տեսանյութ)

«Նոան» խոշոր հաշվով հաղթեց «Շիրակին» և գլխավորում է Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

«Նոա» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Տուր, որում թիմերը ոչ թե խաղալու են, այլ մարտնչելու․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 27-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խմբի 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Գանձասար-Կապանի» 7 ֆուտբոլիստ խզել է պայմանագիրը թիմի հետ