fbpx
Բաժիններ

Բարձրագույն խմբի 2-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

VNews.am-ը ներկայացնում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրի խորհրդանշական հավաքականի իր տարբերակը:

Դարպասապահ՝ Անդրիա Դրագոևիչ («Փյունիկ»)

Պաշտպաններ՝ Մաքսիմ Ժեստոկով («Փյունիկ»), Ալան Տատաև («Նոա»), Քրիստիան Խիմենես («Լոռի»)

Կիսապաշտպաններ՝ Դենիս Դեդեչկո, Ալեքսանդր Կոզլով (2-ն էլ՝ «Արարատ»), Արտակ Եդիգարյան («Փյունիկ»), Դավիթ Մանոյան («Նոա»)

Հարձակվողներ՝ Արթուր Միրանյան («Փյունիկ»), Անտոն Կոբյալկո («Արարատ-Արմենիա»), Գրիգոր Աղեկյան («Լոռի»):

Տուրի լավագույն ֆուտբոլիստ՝ Գրիգոր Աղեկյան («Լոռի»)

Աղեկյանի վերադարձը Հայաստան նշանավորվեց դուբլով: 23-ամյա ֆուտբոլիստը բելառուսական «Իսլոչում» չամրապնդվելուց հետո փորձում է կարիերան վերագործարկել «Լոռիում»: Նրա ուսերին իրականում բարդ պատասխանատվություն է դրված, այն է՝ փոխարինել նախորդ առաջնության լավագույն ռմբարկու Ջոնել Դեսիրեին: Մեկնարկը խոստումնալից էր: Այո՛, գոլային դրվագներում շատ անվստահ գործեց նաև «Ալաշկերտի» դարպասապահ Չանչարևիչը, սակայն դա որևէ կերպ չի նսեմացնում «Բանանցի» սանի արժանիքները:

Հարձակվողը յուրաքանչյուր պահի պետք է պատրաստ լինի արձագանքելու մրցակցի սխալին, և «Լոռիի» ֆուտբոլիստն այդպես էլ վարվում էր: Երկրորդ գոլային դրվագում պետք է հիշատակել նաև Արթուր Ավագյանի փայլուն փոխանցումը, որի շնորհիվ Աղեկյանը մեն-մենակ հայտնվեց Չանչարևիչի դիմաց: «Լոռին» ամբողջ խաղի ընթացքում աչքի ընկավ կարգապահ պաշտպանությամբ ու բավականին քիչ շանս ընձեռեց «Ալաշկերտին»: Այդուհանդերձ, վանաձորյան թիմի ներուժի և կարողությունների մասին ավելի հստակ կարծիք կձևավորենք միայն մի քանի տուր անց:

Բարձրագույն խմբի 2-րդ տուրը՝ 10 փաստով

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Խաշմանյանը կփորձի վերջ դնել իր նախկին թիմի հաղթական մեկնարկին․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 4-րդ տուրին ընդառաջ

«Մեր մյուս դրոշը Երևանում է». «Վուլվերհեմփթոնի» երկրպագուների հնարամիտ քայլը (լուսանկար)

«Լոռին» պայմանագիր է ստորագրել վրացի երիտասարդ ֆուտբոլիստի հետ

«Արարատ-Արմենիան» բարելավեց իր ռեկորդային ցուցանիշները

Լուիս Օգանա. «Առանց երկրպագուների չէինք հասնի այս արդյունքին» (տեսանյութ)

Պատմության կերտման ճանապարհին. VNews-ի ֆոտոշարքն «Արարատ-Արմենիա» – «Դյուդելանժ» խաղից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Արարատ-Արմենիայի» հաղթանակին

Գեորգի Պաշով. «Շնորհակալություն երկրպագուներին, նրանք այսօր փառահեղ էին» (տեսանյութ)

Գոռ Մալաքյան. «Էմոցիաներն աննկարագրելի են» (տեսանյութ)

Պողոս Գալստյան. «Կար վստահություն, որ այսօր հաղթելու ենք ու տոն ենք պարգևելու հայ ժողովրդին» (տեսանյութ)

Անտոն Կոբյալկո. «Բնավորության հաշվին հաղթանակ կորզեցինք» (տեսանյութ)

Պետրոս Ավետիսյան. «2-1-ը շատ վտանգավոր հաշիվ է» (տեսանյութ)

Վարդան Մինասյան. «Ամենակարևոր բանը, որ ինձ գոհացրեց, իմ թիմի բնավորությունն էր» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» խաղավերջում գոլ է խփում և հաղթում «Դյուդելանժին» (տեսանյութ)

1-1. «Դյուդելանժը» հավասարեցնում է հաշիվը (տեսանյութ)

1-0. «Արարատ-Արմենիան» առավելությունը վերածում է գոլի (տեսանյութ)