Հայ ֆուտբոլիստների վառ խաղը «կուրացնում» է ղազախ երկրպագուներին (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Հայ ֆուտբոլիստների վառ խաղը «կուրացնում» է ղազախ երկրպագուներին (տեսանյութ)

Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

Արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստներն իրենց ակումբներում վերջին օրերի ընթացքում մասնակցել են պաշտոնական հանդիպումների: VNews.am-ն անդրադառնում է գրանցված արդյունքներին և մեր հայրենակիցների ստացած խաղաժամանակին:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 1-ին տուր․ «Նյուքասլ» 0-1 «Արսենալ»Հենրիխ Մխիթարյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 84-րդ րոպեին, 37-րդ րոպեին ստացել է դեղին քարտ:

Գերմանիայի գավաթի խաղարկություն, 1-ին փուլ․ «Վյուրցբուրգեր Կիկերս» 3-3 (հիմն․ ժ․՝ 2-2, 11-մ․՝ 4-5) «Հոֆենհայմ»Սարգիս Ադամյանը բացակայել է վնասվածքի պատճառով: «Հոֆենհայմը» պայքարը կշարունակի հաջորդ փուլում:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 22-րդ տուր․ «Ատիրաու» 1-3 «Կայսար»Տիգրան Բարսեղյանը դարձել է հեթ-տրիկի հեղինակ՝ մրցակցի դարպասը գրավելով 31-րդ, 45-րդ և 53-րդ րոպեներին: Նա եղել է մեկնարկային կազմում ու փոխարինվել ավելացված ժամանակի 2-րդ րոպեին: 25-ամյա ֆուտբոլիստը նախորդ 3 խաղում չէր կարողացել գրավել մրցակիցների դարպասը: Բարսեղյանն ընթացիկ առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել 21 անգամ՝ բոլոր դեպքերում լինելով մեկնարկային կազմում (անցկացրել է 17 ամբողջական մրցավեճ), դառնալով 10 գոլի հեղինակ: «Կայսարը» վերջին 5 հանդիպումներում տոնել է 2 հաղթանակ, կրել 3 պարտություն և 12 թիմի պայքարում եզրափակում է լավագույն հնգյակը:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 22-րդ տուր․ «Ակտոբե» 2-3 «Աստանա»․ Մարկոս Պիզելին 56-րդ րոպեին իր ակտիվում գրանցել է գոլային փոխանցում: 34-ամյա ֆուտբոլիստը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 71-րդ րոպեին: Մարկոսը, երկարատև դադարից հետո վերադառնալով խաղադաշտ, անցկացրել է 2 մրցավեճ ու դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ: «Ակտոբեն» 4 միավորով եզրափակում է աղյուսակը: Այս թիմն առաջնությունը սկսել է -12 միավորով, քանի որ պատժվել է նախկին ֆուտբոլիստներից 2-ի աշխատավարձերը չվճարելու համար:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 22-րդ տուր․ «Օկժետպես» 0-1 «Ժետիսու»Կամո Հովհաննիսյանը եղել է պահեստայինների թվում և փոխարինման մտել 72-րդ րոպեին: 26-ամյա խաղացողն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 21 հանդիպման՝ 19 դեպքում լինելով մեկնարկային կազմում (անցկացրել է 17 ամբողջական խաղ), 2 անգամ մտնելով փոխարինման, դառնալով 4 գոլի հեղինակ: «Ժետիսուն» առաջնության վերջին 3 խաղում տոնել է նույնքան հաղթանակ և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը՝ 5-րդ տեղով ընթացող «Կայսարից» հետ մնալով 2 միավորով:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 5-րդ տուր․ «Լոկոմոտիվ Մոսկվա» 4-0 «Ուրալ»Վարազդատ Հարոյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: 26-ամյա պաշտպանն առաջնության բոլոր հանդիպումներում եղել է «Ուրալի» մեկնարկային կազմում (4 դեպքում ամբողջական խաղ է անցկացրել): Եկատերինբուրգը ներկայացնող թիմը մրցաշարի առաջին 2 մրցավեճում հաղթանակներ տոնելուց հետո հետագա հանդիպումներում գրանցել է 1 ոչ-ոքի, կրել 2 պարտություն՝ այդ 3 խաղում ընդհանուր բաց թողնելով 8 գոլ:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 4-րդ տուր․ ԲԿՄԱ Մոսկվա 0-0 «Սոչի»Ալեքսանդր Կարապետյանը եղել է պահեստայինների թվում և փոխարինման մտել 60-րդ րոպեին, դրանից 6 րոպե անց ստացել դեղին քարտ: 31-ամյա հարձակվողը մասնակցել է առաջնության 5 խաղից 4-ին՝ բոլոր դեպքերում էլ դուրս գալով փոխարինման: «Սոչին» ընթացիկ մրցաշարում գրանցել է 2 ոչ-ոքի, կրել 3 պարտություն:

Դանիայի Սուպերլիգա, 5-րդ տուր․ «Հոբրո» 0-2 «Բրոնդբյու»․ Էդգար Բաբայանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Նա սկզբից մինչև վերջ անցկացրել է ընթացիկ առաջնության 5 հանդիպումները՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ: Սա «Հոբրոյի» առաջին պարտությունն էր ընթացիկ առաջնությունում: Բաբայանի թիմը նախորդ 4 մրցավեճում տոնել էր 1 հաղթանակ, գրանցել 3 ոչ-ոքի:

Շվեդիայի Բարձրագույն խումբ, 19-րդ տուր․ «Գյոթեբորգ» 1-1 «Ֆալկենբերգ»․ Անդրե Չալըշըրը հայտավորված չի եղել հանդիպմանը: 29-ամյա ֆուտբոլիստը մեկնարկային կազմում էր եղել «Գյոթեբորգի»՝ ընթացիկ առաջնությունում անցկացրած նախորդ 18 մրցավեճում (անցկացրել է 15 ամբողջական հանդիպում), խփել 2 գոլ: Չալըշըրի թիմն անպարտելի է առաջնության վերջին 7 հանդիպումներում՝ տոնելով 2 հաղթանակ ու գրանցելով 5 ոչ-ոքի։ «Գյոթեբորգը» 16 թիմի պայքարում զբաղեցնում է 6-րդ տեղը:

Բուլղարիայի Բարձրագույն խումբ, 5-րդ տուր․ «Արդա» 2-5 «Լոկոմոտիվ Պլովդիվ»․ Ռումյան Հովսեփյանը եղել է հիմնական կազմում ու փոխարինվել 78-րդ րոպեին: 27-ամյա կիսապաշտպանն «Արդայի» մեկնարկային կազմում է եղել առաջնության բոլոր 5 հանդիպումներում (անցկացրել է 2 ամբողջական մրցավեճ): «Արդան» կայացած 5 խաղում գրանցել է 2-ական հաղթանակ ու ոչ-ոքի, կրել 1 պարտություն:

Սլովակիայի 2-րդ դիվիզիոն, 4-րդ տուր․ «Ժիլինա-2» 3-2 «Սլավոյ Տրեբիշով»․ Վահան Բիչախչյանը հայտավորված է եղել մեկնարկային կազմում ու փոխարինվել 65-րդ րոպեին: 20-ամյա ֆուտբոլիստն առաջնության 4 հանդիպումներից 3-ում եղել է հիմնական կազմում (անցկացրել է 1 ամբողջական մրցավեճ), 1-ում մտել փոխարինման, դարձել 2 գոլի հեղինակ: «Ժիլինա-2»-ը մեկնարկային 4 մրցավեճում գրանցել է 2-ական հաղթանակ ու պարտություն:

Սերբիայի Սուպերլիգա, 4-րդ տուր․ «Պրոլետեր Նովի Սադ» 0-1 «Սպարտակ Սուբոտիցա»․ Արթուր Եդիգարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: 32-ամյա կիսապաշտպանն առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել 3 անգամ՝ 2 դեպքում լինելով մեկնարկային կազմում (անցկացրել է ամբողջական հանդիպումներ), 1 անգամ մտնելով փոխարինման: «Պրոլետեր Նովի Սադն» առայժմ հաղթանակ չի տոնել՝ գրանցելով 2-ական ոչ-ոքի և պարտություն:

Սլովակիայի Սուպերլիգա, 4-րդ տուր․ «Զեմպլին Միխալովցե» 3-0 «Սենիցա»․ Արմեն Հովհաննիսյանը եղել է պահեստայինների թվում ու փոխարինման մտել 86-րդ րոպեին: 19-ամյա հարձակվողն առաջնությունում մասնակցել է 3 հանդիպման՝ բոլոր դեպքերում էլ դուրս գալով փոխարինման: Սա «Զեմպլին Միխալովցեի» առաջին հաղթանակն էր ընթացիկ առաջնությունում, թիմը մինչ այս կրել էր 3 պարտություն:

Բելառուսի Բարձրագույն խումբ, 17-րդ տուր․ «Դնյապրո» 0-1 «Դինամո Բրեստ»․ Արսեն Բեգլարյանը մասնակցել է ամբողջ խաղին: 26-ամյա դարպասապահը թիմի դարպասը պաշտպանել էր նաև գավաթային նախորդ 2 հանդիպումներում, որի արդյունքում «Դնյապրոն» դուրս էր եկել 1/4 եզրափակիչ: Ինչ վերաբերում է առաջնությանը, ապա Բեգլարյանը մասնակցել է խաղերից ընդամենը 6-ին: «Դնյապրոն» 16 թիմի պայքարում զբաղեցնում է նախավերջին՝ 15-րդ տեղը:

Շոտլանդիայի Բարձրագույն խումբ, 2-րդ տուր․ «Սենտ-Միրեն» 1-0 «Աբերդին»․ Օհան Ջորկաեֆը մնացել է պահեստայինների նստարանին: 22-ամյա կիսապաշտպանը նախորդ մրցավեճում մտել էր փոխարինման: «Սենտ-Միրենը» 2 խաղի արդյունքում վաստակել է 3 միավոր:

Լեհաստանի 1-ին դիվիզիոն (հզորությամբ 2-րդ առաջնություն), 3-րդ տուր․ «Օլիմպիա Գրուձյոնձ» 3-5 «Խոյնիչանկա»Աղվան Պապիկյանը 13-րդ րոպեին գրավել է մրցակցի դարպասը: Նա նախորդ մրցաշրջանում հանդես է եկել հենց «Օլիմպիայում»: 25-ամյա ֆուտբոլիստը եղել է մեկնարկային կազմում ու փոխարինվել 67-րդ րոպեին: Պապիկյանն այս առաջնությունում մասնակցել էր ևս 1 մրցավեճի՝ մտնելով փոխարինման: «Խոյնիչանկան» անցկացրած 3 հանդիպումներում գրանցել է 1-ական հաղթանակ, ոչ-ոքի ու պարտություն:

Ռուսաստանի Ազգային լիգա (հզորությամբ 2-րդ առաջնություն), 7-րդ տուր․ «Ենիսեյ» 2-2 «Նեֆտեխիմիկ»․ Արթուր Սարկիսովը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 70-րդ րոպեին: 32-ամյա հարձակվողն այս առաջնությունում մասնակցել է 6 հանդիպման՝ 5 դեպքում լինելով մեկնարկային կազմում (չի անցկացրել ամբողջական խաղ), 1 անգամ մտնելով փոխարինման: Նա դեռ չի բացել գոլերի հաշիվը: «Ենիսեյը» 20 թիմի պայքարում 16-20-րդ տեղերն է բաժանում հավասար քանակի միավոր ունեցող մրցակիցների հետ:

Ռուսաստանի Ազգային լիգա (հզորությամբ 2-րդ առաջնություն), 7-րդ տուր․ «Նիժնի Նովգորոդ» 2-1 «Ֆակել»Ռուսլան Կորյանը եղել է պահեստայինների թվում ու փոխարինման մտել 81-րդ րոպեին: 31-ամյա հարձակվողն ընթացիկ առաջնությունում 2 խաղի է մասնակցել՝ 2-ում էլ մտնելով փոխարինման: «Ֆակելը» 16-20-րդ հորիզոնականներն է բաժանում հավասար քանակի միավոր ունեցող մրցակիցների հետ:

Ֆրանսիայի Լիգա-2 (հզորությամբ 2-րդ առաջնություն), 3-րդ տուր․ «Այաչո» 1-2 «Կան»․ Գաել Անդոնյանը վնասվածքի պատճառով բացակայել է «Այաչոյի» հայտացուցակից: 24-ամյա պաշտպանն առաջնությունում դեռ դուրս չի եկել խաղադաշտ, ընդամենը 1 անգամ է հայտավորված եղել հանդիպման: «Այաչոն» 3 մրցավեճում գրանցել է 1-ական հաղթանակ, ոչ-ոքի ու պարտություն:

Մոլդովայի Բարձրագույն խումբ, 17-րդ տուր․ «Սֆինտուլ Գեորգե» 1-0 «Կոդրու Լոզովա»․ Գարեգին Կիրակոսյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 74-րդ րոպեին: 23-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է այս առաջնության 13 հանդիպման՝ 9 խաղում լինելով մեկնարկային կազմում (անցկացրել է 7 ամբողջական մրցավեճ), 4 անգամ մտնելով փոխարինման, խփելով 2 գոլ: «Սֆինտուլ Գեորգեն» 8 թիմի պայքարում զբաղեցնում է 2-րդ տեղն ու առաջատար «Շերիֆին» զիջում 11 միավորով:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 5-րդ տուր․ «Օրենբուրգ» 2-2 «Տամբով»Իշխան Գելոյանը կրկին բացակայել է վնասվածքի պատճառով։ Նա ընթացիկ առաջնությունում ոչ մի անգամ խաղադաշտ դուրս չի եկել: Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը գրանցել է 1-ական հաղթանակ ու ոչ-ոքի, կրել 3 պարտություն:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 5-րդ տուր․ «Ռոստով» 1-0 «Կռիլյա Սովետով»․ Խորեն Բայրամյանը եղել է մեկնարկային կազմում ու փոխարինվել 55-րդ րոպեին: Նա այս առաջնության 5 մրցավեճն էլ սկսել է առաջին րոպեից (ամբողջական հանդիպում չի անցկացրել)՝ դառնալով 1-ական գոլի ու արդյունավետ փոխանցման հեղինակ: «Ռոստովն» անցկացրած 5 խաղում տոնել է 3 հաղթանակ, գրանցել 2 ոչ-ոքի և գտնվում է 2-րդ տեղում՝ առաջատար «Զենիթից» հետ մնալով 2 միավորով:

Ռուսաստանի Ազգային լիգա (հզորությամբ 2-րդ առաջնություն), 7-րդ տուր․ «Խիմկի» 3-0 «Կրասնոդար-2»Արշակ Կորյանը դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ՝ «ասիստներ» հեղինակելով 11-րդ և 48-րդ րոպեներին: Նա եղել է հիմնական կազմում ու փոխարինվել 75-րդ րոպեին: 24-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է առաջնության 6 խաղի՝ 4 դեպքում լինելով մեկնարկային կազմում (անցկացրել է 1 ամբողջական հանդիպում), 2 անգամ մտնելով փոխարինման, խփելով 2 գոլ: «Կրասնոդար-2»-ից 59-րդ րոպեին փոխարինման է մտել Էդուարդ Սպերցյանը: Անդրեյ Տալալաևի գլխավորած «Խիմկին» առայժմ անպարտելի է և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 2-3-րդ տեղերը զբաղեցնող «Ռոտորին» ու «Տորպեդո Մոսկվային» գերազանցելով 1-ական միավորով:

Բելառուսի Բարձրագույն խումբ, 17-րդ տուր․ ԲԱՏԵ 4-1 «Էներգետիկ-ԲԳՈՒ»Հայկ Մուսախանյանը եղել է մեկնարկային կազմում ու փոխարինվել 49-րդ րոպեին, 47-րդ րոպեին ստացել դեղին քարտ: 21-ամյա կիսապաշտպանը մասնակցել է այս առաջնության 12 հանդիպումների՝ 3 անգամ լինելով մեկնարկային կազմում (անցկացրել է 1 ամբողջական խաղ), 9 անգամ մտնելով փոխարինման: «Էներգետիկ-ԲԳՈՒ»-ն առաջնության վերջին 4 մրցավեճից 3-ում պարտվել է և այս պահին 12-13-րդ հորիզոնականներն է բաժանում «Մինսկի» հետ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Տիգրան Բարսեղյան. «Գոլերս նվիրել եմ հայրենակիցներիս»

«Միլան» – «Ռոմա». Մեկնարկային կազմեր

Տիգրան Բարսեղյանի դուբլը նպաստել է «Աստանայի»՝ խոշոր հաշվով հաղթանակին (տեսանյութ)

2 ակումբ հավակնում է Ռամոսի տրանսֆերին

Վարդին փոխարինման մտավ և խփեց «Արսենալ» – «Լեսթեր» խաղի միակ ու հաղթական գոլը (տեսանյութ)

«Ռոման» վերջին մարզումն է անցկացրել «Միլանի» դեմ արտագնա խաղից առաջ (լուսանկարներ)

Ֆոնսեկան Մխիթարյանին նշել է թիմի տուգանայինների հիմնական իրացնողների թվում

«Ռոմայի» հայտացուցակը «Միլանի» դեմ մրցավեճի համար

Խաղաղության կոչ աշխարհին՝ արցախցի երեխաներից. Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել

Կառլո Պելեգատի. «Ինձ շատ դուր է գալիս Մխիթարյանի խաղը»

«Ռոման» սկսել է նախապատրաստվել Ա սերիայի առաջատարի՝ «Միլանի» դեմ հանդիպմանը (լուսանկարներ)

Մխիթարյանի և Կումբուլայի կառուցած գոլային գրոհը՝ համակարգչային գրաֆիկայի միջոցով (տեսանյութ)

Մխիթարյանի գնահատականները՝ «Յանգ Բոյսի» դեմ խաղում

«Ռոման» հաղթեց, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ, մյուս արդյունքները (տեսանյութ)

Մխիթարյանը փոխարինման մտավ ու 15 րոպե անց դարձավ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Արտետան՝ Օզիլի իրավիճակի մասին. «Իմ խիղճը մաքուր է»