fbpx
Բաժիններ

Պաշտոնական․ ՖԻՖԱ-ն պատժեց «Մանչեսթեր Սիթիին»

ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն պատժամիջոցներ է կիրառել «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ՝ կապված 18 տարեկանը չլրացած ֆուտբոլիստների միջազգային տրանսֆերների և հայտավորման կանոնները խախտելու հետ:

ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը հաղորդում է, որ անգլիական ակումբն ընդունել է իր մեղքը: «Քաղաքայինները» տուգանվել են 370 հազար շվեյցարական ֆրանկով (շուրջ 340 հազար եվրո): Այդուհանդերձ, Անգլիայի վերջին 2 տարիների չեմպիոնը խուսափել է տրանսֆերային արգելք ստանալուց:

Հիշեցնենք՝ ՈՒԵՖԱ-ի ֆինանսական վերահսկողության հետաքննական պալատը հայտարարել էր, որ պահանջելու է «Մանչեսթեր Սիթիին» ֆինանսական «Արդար խաղի» կանոնները խախտելու պատճառով 1 մրցաշրջանով զրկել եվրագավաթներին մասնակցելու հնարավորությունից: Անգլիական ակումբից պատասխանել էին, որ այդ մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը:

ՖԻՖԱ-ն նմանատիպ խախտումների համար ավելի վաղ պատժել էր նաև «Չելսիին», Մադրիդի «Ռեալին», «Բարսելոնային» ու Մադրիդի «Ատլետիկոյին»:

Մոուրինյոն ճիշտ էր. «Մանչեսթեր Սիթիի» 2-րդ կազմը, որ կարող է պայքարել Պրեմիեր Լիգան հաղթելու համար (նկար)

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Գվարդիոլան մեծ հավանականությամբ կլքի «Մանչեսթեր Սիթին» մրցաշրջանի ավարտից հետո

Ալոնսո․ «Գնացի «Բավարիա», որպեսզի բացահայտեմ Գվարդիոլայի գաղտնիքները»

Գվարդիոլա. «Վաղ թե ուշ գլխավորելու եմ ազգային հավաքական»

Վենգերը բացատրել է, թե ինչու է ընտրել ՖԻՖԱ-ում աշխատանքը

Ինչ տեսք կունենար ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը, եթե չլիներ VAR-ը (նկար)

«Բավարիայում» հստակ գիտեն՝ ում են ցանկանում տեսնել թիմի գլխավոր մարզչի պաշտոնում

Արսեն Վենգերը պաշտոն է ստացել ՖԻՖԱ-ում

Բերնարդու Սիլվան ի վերջո պատժվեց թվիթերում իր արած չստացված կատակի համար

«Անորսալի վրիժառուները»․ Վրեժխնդրության 5 դեպք համաշխարհային ֆուտբոլում

Ինչն է դարձել Ստեռլինգի ու Գոմեսի ընդհարման պատճառը

Կլոպի զավեշտալի արձագանքը, երբ լրագրողը Գվարդիոլայի անունը սխալ է ասել (տեսանյութ)

«Սիթին» մտադիր է ամրապնդել կազմը ու մրցել «Լիվերպուլի» հետ

Գյունդողան. «Նա իմ սերնդի գլխավոր աստղն է ու պատմության լավագույն ֆուտբոլիստը»

Ստեռլինգը հանդես է եկել հայտարարությամբ Անգլիայի հայտացուցակից դուրս մնալուց հետո

Գվարդիոլան չի պատժվի

Մոուրինյո. «Ամեն ինչ վճռված է»