-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Լիվերպուլ
Չելսի
0 - 1 Ժորժինյո - 100`
0 - 2 Օլիվիե Ժիրու - 36`
1 - 2 Սադիո Մանե - 47`
2 - 2 Սադիո Մանե - 95`
Մրցավար Ստեֆանի Ֆրապարը մեկնաբանել է այն փաստը, որ սպասարկելու է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը «Լիվերպուլի» և «Չելսիի» միջև:
«Ես շատ երջանիկ եմ, անակնկալի եկա, որ ինձ նշանակեցին այս խաղի մրցավար: Չէի սպասում, որ ինձ կվստահեն սպասարկելու ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի մրցավեճը: Սա մեծ պատիվ է ինձ և ընդհանրապես կին մրցավարների խմբի համար: Ես հուսով եմ, որ իմ նշանակումն օրինակ կդառնա մյուս կին մրցավարների և այն աղջիկների համար, ովքեր ցանկանում են ընտրել այս մասնագիտությունը»,- Ֆրապարի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի առաջիկա հանդիպումը կդառնա առաջինը տղամարդկանց ֆուտբոլի եվրագավաթային մրցաշարերում, որում մրցավարի պարտականությունը կկատարի կին մրցավար: Ֆրապարի օգնականներն են լինելու Մանուելա Նիկոլոսին և Միշել Օ՛Նիլը:
«Լիվերպուլ» – «Չելսի» խաղը տեղի է ունենալու վաղը՝ օգոստոսի 14-ին, Ստամբուլի «Վոդաֆոն Արենա» ստադիոնում:
ՈւԵՖԱ-ի սուպերգավաթին ընդառաջ. VNews-ի բացառիկ ֆոտոշարքը (լուսանկարներ)
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո