fbpx
Բաժիններ

Կոուտինյոյի գործակալ․ «Ես ոչ թե Փարիզում եմ, այլ Լոնդոնում»

Մենք ավելի վաղ, հղում կատարելով Esporte Interativo պարբերականի տեղեկության վրա, հաղորդել էինք, որ «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի գործակալ Կիա Ջուրաբչյանը գտնվում է Փարիզում, որպեսզի քննարկի իր հաճախորդի տրանսֆերը ՊՍԺ Նեյմարի՝ Կատալոնիա վերադառնալու գործարքի շրջանակում:

Սակայն գործակալը հերքել է այդ տեղեկությունը՝ հայտարարելով․ «Ես ոչ թե Փարիզում եմ, այլ Լոնդոնում»: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo պարբերականը:

27-ամյա բրազիլացու գործակալներից մյուսը՝ Ջուլիանո Բերտոլուչին նույնպես հերքել է տարածված տեղեկությունները՝ հասկանալ տալով, որ նրանք նորությունների են սպասում «Բարսելոնայից»:

Կոուտինյոյի գործակալներն առայժմ առաջարկ են ստացել միայն «Բավարիայից», որը ցանկանում է 2 տարով վարձակալել կիսապաշտպանի տրանսֆերը և հետագայում ունենալ ամբողջական իրավունքները գնելու հնարավորություն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆրանսիայում են նաև կատալոնական ակումբի ֆուտբոլային տնօրեն Էրիկ Աբիդալն ու փոխնախագահ Խավյեր Բորդասը, ինչպես նաև գործակալ Անդրե Կյուրին, որը սովորաբար գործունեություն է ծավալում Հարավային Ամերիկայի ակումբների հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև, որ ՊՍԺ-ն Նեյմարի տրանսֆերի դիմաց «Բարսելոնայից» պահանջում է 250 մլն եվրո:

«Նեյմար օպերացիա». Մեսին մտնում է խաղի մեջ

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Բանակցությունները փակուղի են մտնում. Նեյմարը խուճապի մեջ է

Աղբյուր. «Բարսելոնան» մոտ է «Յուվենտուսի» կիսապաշտպանի ձեռքբերմանը

«Յուվենտուսը» թույլ կտա, որ Պյանիչը հեռանա

Նեյմարի ֆինանսական պահանջները «Բարսելոնային» և «Ռեալին»

«Բավարիան» հերթական տրանսֆերը կիրականացնի. արժեքը 40 միլիոն եվրո է

Զիդանը խոսել է Նավասի ապագայի մասին

«Յուվենտուսը» ցանկանում է աննախադեպ գործարք իրականացնել ՊՍԺ-ի հետ

Զիդան. «Ցանկանում եմ, որ որքան հնարավոր է շուտ գա սեպտեմբերի 2-ը»

Պաշտոնական. Լոսանոն՝ «Նապոլիի» ֆուտբոլիստ

ՊՍԺ-ի վերջնագիրը՝ «Բարսելոնային». կամ ավելի լավ առաջարկ, կամ Նեյմարը գնում է «Ռեալ»

Մեծ լարվածություն՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստների ու Բարտոմեուի միջև

Մոուրինյոն մոտ ապագայում կարող է գլխավորել թոփ ակումբ

Էմերին ասել է իր 2 ֆուտբոլիստին նոր ակումբ փնտրել

Կոուտինյոյի նորամուտը «Բավարիայում» ձգձգվում է

«Ռեալի» ներկայացուցիչները Փարիզում են

Կեյլոր Նավասը մոտ է ՊՍԺ տեղափոխությանը