fbpx
Բաժիններ

Ծեծկռտուքի պատճառով անավարտ է մնացել «Վան» – «Լոկոմոտիվ» հանդիպումը

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2-րդ տուրի շրջանակում նախատեսված «Վան» – «Լոկոմոտիվ» հանդիպումը մնացել է անավարտ: Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ մամուլի ծառայության և «Լոկոմոտիվ» ակումբի հրապարակումներից:

Երևանյան ակումբի մամուլի ծառայությունը հետևյալ հաղորդագրությունն է տարածել․ «Հյուրընկալող թիմի կողմից անվտանգության բացակայության և մրցավարի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի պատճառով՝ խաղադաշտում մեծ լարվածություն էր առաջացել։

Այդ լարվածությունը 2-րդ խաղակեսի վերջնամասում վերածվեց ծեծկռտուքի։ «Լոկոմոտիվի» ղեկավարությունն անհանգստանալով ֆուտբոլիստների և տեխնիկական գոտում գտնվող աշխատակազմի անվտանգության համար, որոշեց լքել խաղադաշտը։

Թիմը խաղադաշտից դուրս հանելուց հետո «Լոկոմոտիվի» նախագահ Հրաչ Քանանյանը ներողություն խնդրեց մարզադաշտում հավաքված ֆուտբոլասերներից»:

Հետաքրքիր է, որ «Վան» ակումբն այս կապակցությամբ որևէ տեղեկություն չի հրապարակել: Ավելին, այն, ասես ոչինչ էլ չի եղել, հայտնել է հանդիպման վերջնական արդյունքի մասին՝ 1-0: Որպես գոլի հեղինակ՝ նշվել է Նիկիտա Անդրեևի անունը:

«Ալաշկերտը» «Բեշիքտաշի» հետ խաղով ավարտեց ելույթները կանանց ՉԼ որակավորման փուլում

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ռաֆայել Նազարյան․ «Առաջին խմբում քաոս է տիրում»

«Ուրարտու-2»-ը հաղթեց չեմպիոնին, «Ալաշկերտ-2»-ը և «Արարատ-2»-ը ջախջախեցին մրցակիցներին․ Առաջին խմբի 4-րդ տուրի արդյունքները (տեսանյութ)

«Լոկոմոտիվը» տուգանվել է 2 միլիոն 300 հազար դրամով

2 թիմ 3-ական հաղթանակի շնորհիվ գլխավորում է աղյուսակը․ Առաջին խմբի 3-րդ տուրի արդյունքները (տեսանյութ)

«Մակարավանքը» չի մասնակցի Հայաստանի առաջին խմբի առաջնությանը և գավաթի խաղարկությանը

«Մակարավանքը» կարող է դադարեցնել իր մասնակցությունն Առաջին խմբում

18 թիմով մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը

«Դիլիջանը» ներկայացրել է արտագնա և տնային խաղահագուստը հաջորդ մրցաշրջանի համար (նկար)

«Վանն» ընկերական խաղում հաղթել է «Փյունիկին»

Արամ Խամոյանը 3 տարվա պայմանագիր է կնքել «Արարատ-Արմենիայի» հետ

Սերգեյ Լիտովչենկոն՝ «Լոկոմոտիվի» նոր գլխավոր մարզիչ

«Վանը» ներկայացրել է ակումբի ղեկավար կազմն ու մարզչական շտաբը

Նորաստեղծ «Վան» ակումբն իր առաջին մարզումն է անցկացրել (լուսանկարներ)

«Յունիոր Սևանը» կխաղա Սևանում ու կունենա նոր անուն

Հակոբ Ֆահրադյան. «Արագածի» ծրագրերը երկարաժամկետ են»

Ֆուտբոլային բում Հայաստանում. Եվս 2 նորաստեղծ ակումբ կմասնակցի Առաջին խմբի մրցաշարին